Ձմեռային լույս (ֆիլմ)
| Ձմեռային լույս Nattvardsgästerna |
|
![]() |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1963 |
| Լեզու | շվեդերեն |
| Ռեժիսոր | Ինգմար Բերգման |
| Պրոդյուսեր | Ալան Էկելունդ |
| Սցենարիստ(ներ) | Ինգմար Բերգման |
| Դերակատարներ | Ինգրիդ Թուլին Գուննար Բյորնստրանդ Գունել Լինդբլում Մաքս ֆոն Սյուդով Ալան Էդվալ |
| Օպերատոր | Սվեն Նյուկվիստ |
| Ընկերություն | Svensk Filmindustri (SF) |
| Տևողություն | 81 րոպե |
| IMDb | ID 0057358 |
«Ձմեռային լույս (Nattvardsgästerna) — ֆիլմը հանդիսանում է եռապատման մի մասը: Եռապատումը ընդգրկում է ևս երկու ֆիլմ՝ «Մուգ ապակու միջով» (Såsom i en spegel) և «Լռություն» (Tystnaden): Նրանց ռեժիսորը և սցենարիստը Ինգմար Բերգմանն է: Ֆիլմի սցենարը սկսել է գրել Տուրե քաղաքում հուլիսի սկզբերին և ավարտել բավականին արագ՝ հուլիսի 26-ին: Նկարահանումը սկսել է 1961 թվականի նոյեմբերին Դալարենում: Այն ընթանում էր շատ դանդաղ երկու պատճառով. առաջինը՝ նոյեմբեր ամսին օրերը շուտ էին մթնում, իսկ երկրորդը՝ գլխավոր դերասան Գուննար Բյորնստրանդի առողջությունն էր: Ֆիլմը նկարվում էր միայն ամպամած օրերին, որպեսզի պահպանվի մռայլ մթնոլորտը:
Բովանդակություն |
[խմբագրել] Սյուժե
Ֆիլմի գործողությունները տևում են մեկ օր: Այն պատմում է Թոմաս անունով մի քահանայի մասին, որը կնոջ մահվանից հետո կորցրել է Աստծու նկատմամբ իր հավատը: Նա մնացել է միայնակ, որին փորձում էր օգնել Մարթան: Վերջինս սիրում էր Թոմասին, սակայն նրա սերը, ցավոք, փոխադարձ չէր: Թոմասը այնքան չէր հավատում Աստծուն, որ օգնելու փոխարեն դրդում է Յոնաս Պերսոնին ինքնասպանության: Ֆիլմում առավել ազդեցիկ պահերից է վերջին երկխոսությունը Թոմասի և Ալգոտ Ֆրյովիկի միջև:
[խմբագրել] Դերասաններ և նկարահանող անձնակազմ
[խմբագրել] Նկարահանող անձնակազմ
- ռեժիսոր և սցենարիստ - Ինգմար Բերգման (Ingmar Bergman)
- պրոդյուսեր - Ալան Էկելունդ (Allan Ekelund)
- օպերատոր - Սվեն Նյուկվիստ (Sven Nykvist)
- մոնտաժ - Ուլա Ռիգհե (Ulla Ryghe)
- զգեստներ - Մագո (Mago)
- ռեժիսորի օգնական - Լեն Հյորտսբերգ (Lenn Hjortzberg)
- ձայնային էֆեկտներ - Էվալդ Անդերսոն (Evald Andersson)
- ձայն - Սթիգ Ֆլոդին, Բրայան Վիկսթրոմ (Stig Flodin, Brian Wikström)
- տեղանքի ընտրությունը - Լարս-Օվի Կարռլբերգ (Lars-Owe Carlberg)
[խմբագրել] Դերասանական անձնակազմ
- Ինգրիդ Թուլին - (Ingrid Thulin - Märta Lundberg, Schoolteacher)
- Գուննար Բյորնստրանդ - (Gunnar Björnstrand - Tomas Ericsson, Pastor)
- Գունել Լինդբլում - (Gunnel Lindblom - Karin Persson)
- Մաքս ֆոն Սյուդով - (Max von Sydow - Jonas Persson)
- Ալան Էդվալ - (Allan Edwall - Algot Frövik, Sexton)
- Կոլբյորն Կունդենսեն - (Kolbjörn Knudsen - Knut Aronsson, Warden)
- Օլոֆ Թյունբեռգ - (Olof Thunberg - Fredrik Blom, Organist)
- Էլսա Էբեսեն - (Elsa Ebbesen - Magdalena Ledfors, Widow)
- Լարս-Օլեֆ Անդերսոն - (Lars-Olof Andersson - Young boy (uncredited))
- Էդի Ակսբեռգ - (Eddie Axberg - Johan Strand, Schoolboy (uncredited))
- Թոր Բորոնգ - (Tor Borong - Johan Åkerblom, Homesteader (uncredited))
- Լարս-ՈՒվե Կոլբեռգ - (Lars-Owe Carlberg - Parish Constable (uncredited))
- Ինգմարի Յորթ - (Ingmari Hjort - Persson's daughter (uncredited))
- Ստեֆան Լարսոն - (Stefan Larsson - Persson's son (uncredited))
- Յուհան ՈՒլաֆս - (Johan Olafs - Gentleman with Horse (uncredited))
- Բերտա Սոննել - (Bertha Sånnell - Hanna Appelblad, Baker with Daughter (uncredited))
- Կրիստար Յոման - (Christer Öhman - Young boy (uncredited))
[խմբագրել] Փաստեր ֆիլմի մասին
[խմբագրել] Պրեմիերա
- Պրեմիերան կայացել է 1963 թվականի փետրվարի 11-ին, Շվեդիայում:
Այլ երկրներում այն կայացել է
-
-
- Գերմանիայում - 15 փետրվար 1963
- Ֆինլանդիայում - 12 ապրիլ 1963
- ԱՄՆում - 13 մայիս 1963 Նյու Յորք
- Բելգիայում - 5 սեպտեմբեր 1963
- Պորտուգալիայում - 13 մարտ 1964
- Դանիայում - 4 սեպտեմբեր 1964
- Ֆրանսիայում - 30 ապրիլ 1965
-
[խմբագրել] Ֆիլմի անունը այլ լեզուներով
-
-
- Շվեդերեն - Nattvardsgästerna
- Հայերեն - Ձմեռային լույս
- Ֆրանսերեն - Les communiants
- Պորտուգալերեն - Luz de Inverno
- Հունգարերեն - Úrvacsora
- Հոլանդերեն - De avondmaalsgasten
- Լեհերեն - Goscie Wieczerzy Panskiej
- Իսպաներեն - Los comulgantes
- Իտալերեն - Luci d'inverno
- Ֆիններեն - Talven valoa
- Ռուսերեն - Причастие
- Միջազգային անունը - Winter Light
-
[խմբագրել] Տեխնիկական տվյալներ
Ֆիլմը նկարահանվել է (տեղանքը) Dalarnas län, Sweden
- Տևողություն 81 րոպե
- Ձայնը - մոնո
- Պատկերի կողմերի հարաբերությունը 1.37 : 1
- Ֆիլմը նկարվել է 35 մմ ժապավենի վրա
- Տպվել է 35 մմ ժապավենի վրա, երկարությունը 2240 մետր
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր
- Բերգմանը շատ է սիրում խոշոր պլաններ և այս ֆիլմը նույնպես լի է նրանցով:
