Փիթ Փոսթլեթուեյթ
| Փիթ Փոսթլեթուեյթ | |
|---|---|
դերասան |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Peter William Postlethwaite |
| Ծննդյան օր՝ | փետրվարի 7, 1946 |
| Ծննդավայր՝ | Ուորրինգտոն, Չեշիր, Անգլիա |
| Վախճանի օր՝ | հունվարի 2, 2011 (64 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1975-2010 |
| Ամուսին՝ | Ժակլին Մորիշ (2003–2011) |
| Ծնողներ՝ | Ուիլյամ Փոսթլեթուեյթ (1913-1988) Մերի Փոսթլեթուեյթ (1913-2000) |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Փիթ Փոսթլեթուեյթ (անգլերեն՝ Pete Postlethwaite, փետրվարի 7, 1946 - հունվարի 2, 2011), անգլիացի դերասան:
[խմբագրել] Կենսագրություն և կարիերա
Փիթ Փոսթլեթուեյթը ծնվել է 1946 թվականին Անգլիայի Չեշիր կոմսության Ուորրինգտոն քաղաքում: Ստացել է կաթոլիկ դաստիարակություն և մանուկ ժամանակ ցանկացել է դառնալ հոգևորական: Երկար տարիներ աշխատել է որպես ուսուցիչ:
Հարազատ քաղաքի դրամատիկ դպրոց ընդունվելուց հետո սկսել է աշխատել թատրոնում: Առաջին մեծ դերը կինոյում 1988 թվականին «Հեռու ձայներ, հանգած կյանքեր» ֆիլմում էր:
1994 թվականին առաջադրվում է Օսկարի երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Հանուն հոր» ֆիլմի համար:
Դերասանը մեծ սեր ուներ ծխախոտի հանդեպ և շատ էր ծխում, ինչի հետևանքով 1990 թվականին նրա մոտ հայտնաբերվում է թոքերի քաղցկեղ: Մահացել է 2011 թվականի հունվարի 2-ին քաղցկեղից: Արդեն հետմահու նա առաջադրվեց Բրիտանական «BAFTA» կինոմրցանակին տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում Բեն Աֆլեքի «Գողերի քաղաքը» ֆիլմի համար:
[խմբագրել] Ֆիլմագրություն
Խաղացել է 90-ից ավելի ֆիլմերում, հաջողությամբ խաղալով ինրպես երկրորդական, այնպես էլ գլխավոր դերեր, որոնցից են.