Ամոթ (ֆիլմ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ամոթ Shame |
|
| Ժանր | Դրամա |
|---|---|
| Երկիր | Միացյալ Թագավորություն |
| Թվական | 2011 |
| Պրեմիերա | Սեպտեմբերի 4, 2011 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Սթիվ ՄքՔվին |
| Սցենարիստ(ներ) | Սթիվ ՄքՔվին, Աբի Մորգան |
| Դերակատարներ | Մայքլ Ֆասբենդեր, Քարի Մալիգան |
| Երաժշտություն | Հարի Էսքոթ |
| Մոնտաժ | Շոն Բոբիթ |
| Տևողություն | 101ր |
| IMDb | ID 1723811 |
Ամոթը դրամա ժանրի 2011թ. բրիտանական ֆիլմ է, ռեժիսորը Սթիվ ՄքՔվինն է, գլխավոր դերակատարը` Մայքլ Ֆասբենդերը: Ֆիլմը ներկայացվել է Ոսկե գլոբուսի, մրցանակաբաշխություններում շահել է 21 մրցանակ: Պրեմիերան կայացել է 2011թ. սեպտեմբերի 4-ին Վենետիկի կինոփառատոնին: Ամերիկյան կինոընկերությունը տվել է NC-17 (17 տարեկանից ոչ ցածր) վարկանիշը:
«Ամոթը» Նյու Յորքում բնակվող Բրենոնի մասին է, ով տարբեր կերպ հագեցնում է իր սեռական մոլությունը, և ում կյանքն ավելի ու ավելի է բարդանում: Քրոջ անակնկալ այցն էլ վերհանում է վեճեր ու հիշեցնում ընդհանուր վշտերը: