Ջոն Հյուսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Հյուսթոն
John Marcellus Huston
Ջ. Հյուսթոն, 1972 թ. լուսանկար
Ծնվել է1906 օգոստոսի 5
ԾննդավայրՆևադա (Միսսուրի), Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 28, 1987(1987-08-28) (տարիքը 81)
Մահվան վայրՄիդլթաուն, Ռոդ Այլենդ, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Abraham Lincoln High School? և Հոլիվուդի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
Գործունեության տարիներ1930-1987
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտացումնուար, դրամա, արկածային
Ամուսին

Դորոտի Հարվեյ (1925–1926, ամուսնալուծ.)
Լեսլի Բլեքk (1937–1945, ամուսնալուծ.)
Էվելին Քեյես (1946–1950, ամուսնալուծ.)
Էնրիկա Սոմա (1950–1969, մինչև նրա մահը)

Սելեստա Շեյն (1972–1977, ամուսնալուծ.)
Պարգևներ
IMDbID 0001379
Ջոն Հյուսթոն՝ Վիքիպահեստ

Ջոն Մարսելուս Հյուսթոն (անգլ.՝ John Marcellus Huston, օգոստոսի 5, 1906(1906-08-05)[2][3][4][…], Նևադա, Միսսուրի, ԱՄՆ - օգոստոսի 28, 1987(1987-08-28)[2][3][4][…], Middletown, Նյուպորտ շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, նաև դերասան և սցենարիստ։

Դերասան Ուոլտեր Հյուսթոնի որդին, դերասանուհի Անժելիկա Հյուսթոնի հայրը։

Ծնվել է 1906 թ. Միսսուրի նահանգի Նևադա քաղաքում։ Իր ծնողների՝ Ուոլտեր Հյուսթոնի և Ռիա Հյուսթոնի միակ երեխան էր[5]։ 14 տարեկանում թողել է դպրոցը որպեսզի դառնա բռնցքամարտիկ, և մի անգամ նույնիսկ հաղթել է Կալիֆորնիայի առաջնությունը թեթև քաշային կարգում։ Ըստ որոշ աղբյուրների, 1945 թ. մի ծեծկռտուքի ժամանակ հարվածել է դերասան Էռոլ Ֆլինին, ինչի հետևանքով նրան տեղափոխել են հիվանդանոց։ 19 տարեկանում սկսել է փոքր դերեր խաղալ թատրոնում հանդես գալով Նյու Յորքում[6], բայց հետո տեղափոխվել է Մեքսիկա զինվորական ծառայության անցնելով, զբաղվել է ձիերի բուծմամբ և խնամքով։ 1930 թ. հոր հետքերով վերադարձել է Հոլիվուդ և աշխատել որպես սցենարիստ։ Որպես ռեժիսոր առաջին աշխատանքը կինոյում «Մալթյան բազեն» ֆիլմն էր, որն առաջին մեծության աստղ դարձրեց գլխավոր դերակատար Համֆրի Բոգարտին, իսկ ֆիլմում էպիզոդային դերով հանդես է եկել նաև հայրը՝ Ջոն Հյուսթոնը։ Մյուս նշանավոր ֆիլմերից են «Սիերրե Մադրեի գանձերը», «Մարդ, որ ուզում էր դառնալ թագավոր», «Ասֆալտե ջունգլիներ», «Աֆրիկական թագուհին», «Կի Լարգո»։

40-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր է, որպես դերասան խաղացել է մոտ 50 ֆիլմում, մոտ 40 ֆիլմի սցենարի հեղինակ։ 5 անգամ ամուսնացած է եղել, ունեցել 3 դուստր, դերասանուհիներ Անժելիկա Հյուսթոն, Դեննի Հյուսթոն և սցենարիստ ու մոնտաժող Ալլեգրա Հյուսթոն։ Նրա լավագույն ընկերներց են եղել Օրսոն Ուելսը, Էռնեստ Հեմինգուեյը և Համֆրի Բոգարտը։ Հյուսթոնի արձանը տեղադրված է Մեխիկոյում։

Մահացել է 1987 թ. թոքաբորբից, որն առաջացել էր շատ ծխելու հետևանքով[7]։

15 անգամ տարբեր անվանակարգերում ներկայացվել է Օսկարի, ստացել 2 Օսկար, ստացել է նաև 3 Ոսկե Գլոբուս, 1 BAFTA, 1 անգամ ներկայացվել է Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղ մրցանակի, 3 անգամ մրcանակ ստացել Վենետիկի կինոփառատոնում։ Հյուսթոնների ընտանիքը դարձավ առաջին կինոյի պատմության մեջ, ում հաջողվեց 3 սերնդի ներկայացուցիչների Օսկար մրցանակ ստանալ (Ուոլտեր Հյուսթոն, Ջոն Հյուսթոն և Անժելիկա Հյուսթոն)։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LIBRIS — 2018.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
  5. Rhea Gore Huston; findagrave.com
  6. Goodwin, James; Morsberger, Robert E. (editor) American Screenwriters, Gale Research Co. (1984) pp. 164–171
  7. «Actor John Huston Warns Others About Emphysema With PM-Obit-Huston Bjt». Apnewsarchive.com. 1987 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]