Վիմ Վենդերս
| Վիմ Վենդերս | |
|---|---|
ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Wilhelm Ernst Wenders Vimu Vendâsu |
| Ծննդյան օր՝ | օգոստոսի 14, 1945 |
| Ծննդավայր՝ | Դյուսելդորֆ, Գերմանիա |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | |
| Ամուսին՝ | Դոնատա Վենդերս (1993 - ցայսօր) Իզաբել Վայնգարտեն (1981 - 1982) Ռոնի Բլեքլի (1979 - 1981) Լիզա Քխոյցա (1974 - 1978) Էդա Քյոքլ (1968 - 1974) |
| Կայք՝ | wim-wenders.com |
Բովանդակություն |
[խմբագրել] Կյանքը և կարիերան
Վիմ Վենդերսը (գերմ. Wilhelm Ernst Wenders) ծնվել է 1945 թվականին Դյուսելդորֆ քաղաքում, Գերմանիա: Օբերհաուզենի գիմնազիան ավարտելուց հետո բժշկություն (1963-64) և փիլիսոփայություն (1964-65) է սովորել Ֆրայբուրգում ու Դյուսելդորֆում: 1966-ին մեկնել է Փարիզ՝ նկարիչ դառնալու նպատակով: Արվեստի ակադեմիայի ընդունելության քննությունը չի անցել, փոխարենը դարձել է փորագրիչ Մոնպառնասում ապրող ամերիկացի արվեստագետ Ջոնի Ֆրիդլանդերի արվեստանոցում: Այս ընթացքում տարվել է կինոյով. տեղի կինոթատրոնում օրական հինգ ֆիլմ էր դիտում: 1967-ին վերադարձել է Գերմանիա և աշխատանքի անցել United Artists կինոընկերության Դյուսելդորֆի գրասենյակում: Այդ տարվա աշնանն ընդունվել է Մյունխենի հեռուստատեսության և կինոյի բարձրագույն դպրոցը: 1967-70 թթ., սովորելուն զուգընթաց, կինոքննադատ է աշխատել FilmKritik պարբերականում, ապա` Sddeutsche Zeitung մյունխենյան օրաթերթում, Twen magazine-ում և Der Spiegel-ում: Համալսարանը «Ամառը քաղաքում» լայնամետրաժ 16 մմ-անոց սև-սպիտակ ֆիլմով ավարտելուց առաջ մի շարք կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել: Կինոկարիերան սկսել է որպես 1960-ականների վերջին Նոր գերմանական կինոյի ներկայացուցիչ` 1970-ին ասպարեզ եկած «Ամառը քաղաքում» իր ռեժիսորական երախայրիքով: Վենդերսի ստացած մրցանակների թվում են Վենետիկի ՄԿՓ-ի «Ոսկե առյուծը»` «Իրերի վիճակը» ֆիլմի համար (1982), Կաննի կինոփառատոնում Ոսկե արմավենու ճյուղը` «Փարիզ, Թեքսաս»-ի համար (1984), և լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակը՝ «Ցանկության թևեր»ի (1987) համար: 1989-ին Փարիզի Սորբոնի համալսարանի, իսկ 2005-ին Բելգիայի Լուվենի կաթոլիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է ստացել: 2005-ին արժանացել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի պատվավոր «Ընձառյուծ» մրցանակին: Մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ է: Դրանցից ամենահիշարժաններից են ««Բուենա Վիստա» ակումբը»` կուբացի երաժիշտների մասին, և «Մարդու հոգին»` ամերիկյան բլյուզի մասին: Բազմաթիվ երաժշտական տեսահոլովակներ է նկարահանել U2 խմբի մասնակցությամբ, ինչպես, օրինակ, «Stay (Faraway, So Close!)»-ը, և մի շարք գովազդային հոլովակներ հեռուստատեսության համար: Վենդերսը Համաշխարհային կինոյի հիմնադրամի վարչության անդամ է: Այս նախագիծը, որի հիմնադիրը Մարտին Սկորսեզեն է, նպատակ ունի գտնելու և վերանորոգելու համաշխարհային կինոյի վաղուց մոռացված ֆիլմերը: 1996-ից Վենդերսը Եվրոպական կինոակադեմիայի նախագահն է, ինչպես նաև Համբուրգի արվեստի քոլեջի պրոֆեսոր: Ապրում ու ստեղծագործում է Բեռլինում և ԱՄՆ-ում: «Պինա» ֆիլմից առաջ՝ 2009 և 2010, թվականներին նկարահանել է 2 կարճամետրաժ եռաչափ ֆիլմ:
[խմբագրել] Մրցանակներ և նոմինացիաներ
- «Օսկար» - 2012թ. նոմինացիա լավագույն վավերագրական ֆիլմ «Պինա»
- «Օսկար» - 2000թ. նոմինացիա լավագույն վավերագրական ֆիլմ ««Բուենա Վիստա» ակումբը»
- «BAFTA» - 2012թ. նոմինացիա լավագույն վավերագրական ֆիլմ «Պինա»
- «BAFTA» - 2000թ. նոմինացիա լավագույն վավերագրական ֆիլմ ««Բուենա Վիստա» ակումբը»
- «BAFTA» - 1989թ. նոմինացիա լավագույն օտարալեզու ֆիլմ «Ցանկության թևերը»
- «BAFTA» - 1985թ. մրցանակ լավագույն ռեժիսոր «Փարիզ, Թեքսաս»
- Բեռլինի կինոփառատոն - 2000թ. մրցանակ «Արծաթե արջ» «Հյուրանոց «Միլիոն դոլար»» ֆիլմի համար
- Բեռլինի կինոփառատոն - 2000թ նոմինացիա «Ոսկե արջ» «Հյուրանոց «Միլիոն դոլար»» ֆիլմի համար
- Կաննի կինոփառատոն - 1984թ. մրցանակ «Ոսկե արմավենու ճյուղ» «Փարիզ, Թեքսաս» ֆիլմի համար
- «David di Donatello» - 1985թ. «Փարիզ, Թեքսաս» ֆիլմի համար
- «Ոսկե ծիրան» - 2008թ. «Փարաջանովյան թալեր»` համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար
[խմբագրել] Ֆիլմոգրաֆիա
| Տարի | Անուն |
|---|---|
| 2011 | Պինա |
| 2010 | Եթե շենքերը խոսել իմանային |
| 2008 | 8 |
| 2008 | Նկարահանում Պալերմոյում |
| 2007 | Յուրաքանչյուրին՝ իր կինոն մաս «Պատերազմ խաղախության ժամանակ» |
| 2007 | Անտեսանելիները |
| 2005 | Մտեք առանց դուռը ծեծելու |
| 2004 | Առատության երկիր |
| 2003 | Մարդու հոգին |
| 2003 | Ճանապարհի մյուս կողմը |
| 2002 | Ներբող Քյոլնին: Ռոքնռոլային ֆիլմ |
| 2000 | Հյուրանոց «Միլիոն դոլար» |
| 1999 | «Բուենա Վիստա» ակումբը |
| 1998 | Ուիլի Նելսոնը «Տեատրո»-ում |
| 1997 | Բռնության վերջը |
| 1995 | Լյումիեր և ընկերություն |
| 1995 | Սկլադանովսկի եղբայրները |
| 1995 | Ամպերից այն կողմ |
| 1994 | Լիսաբոնյան պատմություն |
| 1993 | Այսքան հեռու, այսքան մոտ |
| 1992 | Արիշա արջը և քարե օղակը |
| 1991 | Մինչև աշխարհի վերջը |
| 1989 | Նոթեր հագուստների և քաղաքների մասին |
| 1987 | Ցանկության թևերը |
| 1984 | Փարիզ, Թեքսաս |
| 1984 | Վավերադրամա |
| 1982 | Իրերի վիճակը |
| 1982 | Հեմեթ |
| 1980 | Կայծակ ջրի վրա |
| 1977 | Ամերիկացի բարեկամը |
| 1979 | Ժամանակի ընթացքում |
| 1975 | Կեղծ շարժում |
| 1974 | Ալիսը քաղաքներում |
| 1973 | Ալ տառը |
| 1972 | Դարպասապահի վախը 11-մետրանոցից |
| 1970 | Ամառը քաղաքում |