Էռնեստ Բորգնայն
| Էռնեստ Բորգնայն | |
|---|---|
դերասան |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Ernest Borgnine |
| Ծննդյան օր՝ | հունվարի 24, 1917 |
| Ծննդավայր՝ | Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1951-ից սկսած |
| Պարգևներ և մրցանակներ՝ | Օսկար (1956), Ոսկե Գլոբուս (1956) |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Էռնեստ Բորգնայն (անգլերեն՝ Ernest Borgnine, իսկական անուն ազգանունը` Էրմես Էֆրոն Բորգնինո; հունվարի 24, 1917) — ամերիկացի դերասան, խաղացել է 200-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում և սերիալներում:
[խմբագրել] Կենսագրություն և կարիերա
Էրմես Էֆրոն Բորգնինոն (իտալերեն՝ Ermes Effron Borgnino) ծնվել է 1917 թվականի հունվարի 24-ին ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում: Նրա ծնողները գաղթել էին Իտալիայից: Դպրոցն ավարտելուց հետո 10 տարի ծառայում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում: 1941 թվականին թոշակի է անցնում, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով կրկին զորակոչվում է ծառայություն ԱՄՆ-ի բանակում, մասնակցելով պատերազմին: Պատերազմից հետո փորձելով աշխատանք գտնել տարբեր մասնագիտություններ է փոխում:
Կինոյում նորամուտը կայանում է 1951 թվականին: 1953 թվականին խաղում է իր առաջին մեծ դերը ռեժիսոր Ֆրեդ Ցինեմանի «Այսուհետ և դարեդար» ֆիլմում, որտեղ իր հերոսը սպանում է Ֆրենկ Սինատրայի մարմնավորած հերոսին: Կինոյում մեծամասամբ խաղացել է երկրորդ պլանի դերեր: Մյուս նշանավոր ֆիլմերն են` «Վիկինգները», «Պոսեյդոնի» արկածները», «Գատտակա» և այլն:
[խմբագրել] Մրցանակներ
Ընդհանուր թվով 13 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 8-ի:
Այդ թվում`
- 1 Օսկար Օսկար լավագույն դերասանի համար - «Մարտի», (1955)
- 1 BAFTA - «Մարտի», (1955)
- 1 Ոսկե Գլոբուս լավագույն դերասան - «Մարտի», (1955), ևս մեկ անգամ ներկայացվել է 2007 թվականին
- ներկայացվել է 3 Էմմի (մրցանակ) մրցանակի և այլն