Գրեգորի Պեկ
| Գրեգորի Պեկ | |
|---|---|
դերասան |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | 'Eldred Gregory Peck |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 5, 1916 |
| Ծննդավայր՝ | Լա-Հոյյա, Կալիֆորնիա, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | հունիսի 12, 2003 |
| Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
| Աշխատանք՝ | 1944-1988 |
| Ամուսին՝ | Օսկար (1962) |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Էլդրեդ Գրեգորի Պեկը (անգլ.`Eldred Gregory Peck, ապրիլի 5, 1916թ. - հունիսի 12, 2003թ.), ամերիկացի դերասան, (ըստ որոշ աղբյուրների` հայկական արմատներով[1]) , 1940-60 ական թթ. Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը:
«Օսկար» մրցանակի դափնեկիր է Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում: Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 12-րդ տեղում:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Էլդրեդ Գրեգորի Պեկը ծնվել է 1916 թվականի ապրիլի 5-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լա Հոյյա քաղաքում, դեղատան աշխատակցի ընտանիքում: Պեկը 3 տարեկան էր, երբ մայրը հեռացավ ամուսնուց: Նրա ծնողները կաթոլիկ էին, ծագումով Մեծ Բրիտանիայից: Հայրը` հոր կողմից անգլիացի, մոր կողմից իռլանդացի, իսկ մայրը հոր կողմից շոտլանդացի, մոր կողմից անգլիացի: Պեկին դաստիարակել է հինականում տատը` Քեյթ Էյերսը:
Գրեգորի Պեկը սովորել է Լոս Անջելեսի Սենթ Ջո ռազմական ակադեմիայում և Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում: Նա ինքն էր վճարում ուսման համար, այդ ընթացքում և դրանից հետո աշխատելով որպես դռնապան, մատուցող, ամաններ լվացող, շուկայի վաճառող: Նաև աշխատել է Ռադիո-սիթիում որպես տոմսավաճառ:
Համալսարանում առարականերից նրան ամենից շատ հետաքրքրում էին գրականությունը և դերասանական վարպետությունը: 1939 թվականին ստանում է գիտության բակալավրի կոչում, սակայն որոշում է դերասան դառնալ և մեկնում է Նյու Յորք:
Լուրջ հիվանդությունը պատճառ դարձավ, որ Պեկը ազատվի ծառայությունից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և ստանա նաև հիվանդության թոշակ:
Արդեն առաջին մեծության աստղ լինելով անգամ Գրեգորի Պեկը շարունակում էր ժամանակ առ ժամանակ հանդես գալ իր ծննդավայրում, հոլիվուդյան դերասան Մել Ֆերրերի հետ 1947 թվականին հիմնած Պլեյհաուզ անվանում ունեցող փոքր թատրոնում: Իսկ կյանքի վերջին տարիներին վարում էր սեփական «Հարցազրույցներ Գրեգորի Պեկի հետ» հեռուստաշոուն, որը մեծ լսարան ուներ ԱՄՆ-ում:
Մահացել է 2003 թվականի հունիսի 12-ին Լոս Անջելեսի իր սեփական տանը 87 տարեկան հասակում: Թաղված է Լոս Անջելեսի դամբարաններից մեկում:
[խմբագրել] Կարիերան
Ծառայությունից ազատվելուց հիմնականում ի ստացած թոշակի հումարով հետո նա անցնում է դերասանական վարպետության կուրսեր Ստանիսլավսկու մեթոդով: Մեկ-երկու ներկայացումներում հանդես գալուց հետո Պեկը սկսում է խաղալ նաև Բրոդվեյում, և չնայած նրա մասնակցությամբ ներկայացումները հաջողություն չեն ունենում, սակայն նրան նկատում են որպես տաղանդավոր դերասան և հրավիրում Հոլիվուդ:
1944 թվականին կայանում է նրա նորամուտը կինոյում «Փառքի օրեր» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Թամարա Թումանովան: Նույն թվականին էկրան բարձրացած «Թագավորությունների բանալին» ֆիլմում կերտած հոգևորականի կերպարի համար առաջադրվում է Օսկարի և ճանաչում է ձեռք բերում:
Գրեգորի Պեկի պահանջարկը որպես դերասան բարձրանում է, քանի որ այդ ժամանակներում շատ Հոլիվուդյան դերասաններ մասնակցում էին պատերազմին: 1946 թվականին երկրորդ անգամ է ներկայացվում Օսկարի «Եղնիկի ձագը» ֆիլմի համար:
1953 թվականին էկրան է բարձրանում Գրեգորի Պեկի ամենայտնի ֆիլմերից մեկը` Օդրի Հեփբերնի մասնակցությամբ Հռոմական արձակուրդներ կատակերգությունը, իսկ 1961-ին «Նավարոնե կղզու հրացանափողերը» մարտաֆիլմը Էնթոնի Քուինի մասնակցությամբ:
1962 թվականի «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմը առավել լայն ճանաչում է բերում Պեկին, իսկ ֆիլմը դառնում է ոչ միայն կինոյի պատմության, այլ նաև ԱՄՆ-ի պատմության կարևոր հասարակական քաղաքական իրադարձություններից մեկը: Ֆիլմում նկարագրվում էր նեգրերի պայքարը ռասիստական խտրականության դեմ: Նույն թվականին նկարահանված Վախի հրվանդանը և 1991 թվականին նույն ֆիլմի Մարտին Սկորսեզեի նկարահանած ռիմեյքում կատարում է գլխավոր դերեր: Վերջին ֆիլմում նրա խաղընկներներն էին Հոլիվուդյան հայտնի դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն, Նիկ Նոլթին և Ջեսիկա Լենգը:
1969 թվականին նկարահանվում է դասական դարձած Մակենայի ոսկին վեստեռնում, ուր նրա խաղընկերն էր Օմար Շարիֆը: Մյուս հայտնի ֆիլմերից կարելի է նշել Ալֆրեդ Հիչքոքի «Կախարդվածը» դետեկտիվ թրիլլերը Ինգրիդ Բերգմանի ընկերակցությամբ, «Ինչպես է նվաճվել Արևմուտքը» էպիկական վեստեռնը, «Օմեն» սարսափ ֆիլմը և նացիստների մասին պատմող Տղաները Բրազիլիայից քաղաքական թրիլլերը:
[խմբագրել] Ֆիլմեր
Կինոյում իր գրեթե 50 տարվա աշխատանքի ընթացքում կերտել է մոտ 60 մեծ ու փոքր դերեր, մի քանի անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել է այդ մրցանակը Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի գլխավոր հերոս, փաստաբան Ատիկուս Ֆինչի կերպարի մարմնավորման համար: Ի դեպ Ամերիկյան կինոկադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 դրական հերոսների ցանկում առաջինը հենց Գրեգորի Պեկի հերոս Ատիկուս Ֆինչն է:
Առավել նշանավոր ֆիլմերն են