Մակենայի ոսկին
| Մակենայի ոսկին Mackennas Gold |
|
| Ժանր | վեստեռն |
|---|---|
| Երկիր | ԱՄՆ |
| Թվական | մարտի 18, 1969 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ջեյ Լի Թոմփսոն |
| Պրոդյուսեր | Կառլ Ֆորմեն Դմիտրի Տյոմկին |
| Սցենարիստ(ներ) | Գեկ Ալլեն (վեպ) Կառլ Ֆորմեն |
| Դերակատարներ | Գրեգորի Պեկ Լի Ջեյ Կոբբ |
| Օպերատոր | Ջոզեֆ ՄակԴոնալդ |
| Երաժշտություն | Քուինսի Ջոնս |
| Ընկերություն | Columbia Pictures |
| Տևողություն | 128 րոպե |
| Բյուջե | 7 միլիոն դոլլար |
| IMDb | ID 0064615 |
«Մակենայի ոսկին» — ամերիկյան կինոֆիլմ, կինոյի պատմության վեստեռն ժանրի դասական ֆիլմերից մեկը` նկարահանված 1969 թվականին, գլխավոր դերերում հանդես են գալիս սիրված դերասաններ Գրեգորի Պեկը և Օմար Շարիֆը: Սցենարը գրվել է Ուիլլ Հենրիի համանուն վեպի հիման վրա, որի հիմքում կորած ոսկու մասին լեգենդ է:
[խմբագրել] Սյուժեն
1874 թվականին շերիֆ Մակենան (Գրեգորի Պեկ) հրաձգության ժամանակ պատահականորեն սպանում է ապաչի ցեղերից մեկի առաջնորդին, ում մոտ հայտնաբերում է Ոսկե Կանյոնի տեղի քարտեզ-պլանը, որտեղ ըստ լեգենդի թաքնված են անհաշվելի գանձեր և շատերն են ցանկացել գտնել Ոսկե Կանյոնը: Պատմում են նաև, որ Ադամս անունով մի մարդ տեսել էր ոսկու տեղը, սակայն ապաչիները կուրացրել էին նրան:
Գտնված քարտեզը Մակենան այրում է: Սակայն այդ մասին իմանում է ավազակապետ Կոլորադոն (Օմար Շարիֆ), ով գիտեր Մակենայի արտակարգ հիշողության մասին և ում մշտապես փնտրում էր Մակենան ձերբակալելու նպատակով, սակայն Կոլորադոն իր մոտ գերի վերցրած աղջկա կյանքի դիմաց ստիպում է Մակենային ուղեկցել իրեն դեպի Կանյոն: Նրանց միանում են նաև մեկ այլ ավազակ Բեն Բեյքերի (Էլի Ուոլլակ) խմբի տարբեր մասնագիտությունների տեր արկածախնդիր մարդիկ ...
[խմբագրել] Դերասաններ
- Գրեգորի Պեկ - շերիֆ Մակենա
- Օմար Շարիֆ - Ջոն Կոլորադո
- Կամիլլա Սպարվ - Ինգա Բերգման
- Թելլի Սավալաս - սերժանտ Թիբբս
- Թեդ Քեսիդի - Հաչիտա
- Ջուլի Նյումար - Հեշ-Կե
- Քինեն Ուինն - Սանչես
- Ռոբերտ Ֆիլլիպս - Մանկի
- Պեպե Կալլահան - Լագունա
- Ռուդի Դիաս - Բեշ
- Դիկ Պիբոդի - Ավիլա
- Էլի Ուոլլակ - Բեն Բեյքեր
- Լի Ջեյ Կոբբ - թերթի թղթակից
- Բերջես Մերեդիտ - խանութպան
- Էդվարդ Ռոբինսոն - Ադամս
- Էնթոնի Քուեյլ - անգլիացի
- Ռայմոնդ Մեսսի - քարոզիչ
- Էդուարդո Չանելլի -կոյոտ