Ջոն Ֆորդ
| Ջոն Ֆորդ | |
|---|---|
ռեժիսոր |
|
| ԱԱՀ՝ | Ջոն Ֆորդ |
| Ծննդյան օր՝ | փետրվարի 1, 1894 |
| Ծննդավայր՝ | Կեյպ-Էլիզաբեթ, Մեն, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | օգոստոսի 31, 1973 |
| Վախճանի վայր՝ | Պալմ-Դեզերտ, Կալիֆորնիա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1942-1962 |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
Օսկար (1935, 1940, 1941, 1952) |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Ջոն Ֆորդ (անգլ.՝ John Ford, իսկական անուն ազգանունը Ջոն Մարտին Ֆինի, John Martin Feeney, 1 փետրվար 1894, Կեյպ-Էլիզաբեթ, Մեն — 31 օգոստոս 1973, Պալմ-Դեզերտ, Կալիֆորնիա), ամերիկացի ռեժիսոր, գրող և պրոդյուսեր:
Կինոյի պատմության միակ ռեժիսորն է, ով արժանացել է 4 «Օսկար» մրցանակի Օսկար լավագույն ռեժիսորի համար անվանակարգում:
Հատկապես նշանավոր են Ջոն Ֆորդի վեստեռն ժանրի ֆիլմերը, որտեղ փայլուն է ստացվել նրա ու դերասան Ջոն Ուեյնի համագործակցությունը, ով հայտնի է դարձել հենց Ջոն Ֆորդի ֆիլմերից:
Ֆիլմագրություն [խմբագրել]
Ջոն Ֆորդին կարելի է համարել կինոյի պատմության ամենանշանավոր ռեժիսորներից մեկը, նաև ամենաբեղմնավոր կարիերա ունեցող մեկը: Ընդհանուր թվով 150-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր է, 24 ֆիլմի սցենարի հեղինակ, 40 անգամ հանդես է եկել որպես ֆիլմի պրոդյուսեր, ևս 19 ֆիլմում խաղացել է տարբեր դերեր:
Առավել նշանավոր ֆիլմերն են.
| տարի | ֆիլմ | դերասաններ |
|---|---|---|
| 1931 | «Էռռոուսմիթ» | Ռոնալդ Կոլման |
| 1935 | «Տեղեկացնողը» | Վիկտոր Մակլագեն |
| 1936 | «Մերի Շոտլանդացին» | Քեթրին Հեփբորն Ֆրեդրիկ Մարչ |
| 1939 | «Դիլիժանս» | Ջոն Ուեյն Թոմաս Միտչել |
| 1940 | «Ցասման ողկույզները» | Հենրի Ֆոնդա |
| 1940 | «Երկար ճանապարհ դեպի տուն» | Ջոն Ուեյն Թոմաս Միտչել |
| 1941 | «Ինչ կանաչ էր իմ հովիտը» | |
| 1946 | «Իմ թանկագին Կլեմենտինա» | Հենրի Ֆոնդա Ուոլտեր Բրեննան |
| 1948 | «3 կնքահայր» | Ջոն Ուեյն Ուորդ Բոնդ |
| 1952 | «Խաղաղ մարդը» | Ջոն Ուեյն |
| 1953 | «Մոգամբո» | Կլարկ Գեյբլ Ավա Գարդներ Գրեյս Քելլի |
| 1955 | «Միստեր Ռոբերտս» Մերվին Լեռոյի հետ համատեղ |
Հենրի Ֆոնդա Ջեք Լեմոն Ջեյմս Կեգնի Ուորդ Բոնդ |
| 1956 | «Որոնողները» | Ջոն Ուեյն Նատալի Վուդ |
| 1957 | «Արծիվների թևերը» | Ջոն Ուեյն Ուորդ Բոնդ |
| 1962 | «Մարդը, որ կրակեց Լիբերտի Վելանսին» | Ջոն Ուեյն Ջեյմս Ստյուարտ Լի Վան Կլիֆ |
| 1962 | «Ինչպես է նվաճվել Արևմուտքը» | Հենրի Ֆոնդա Գրեգորի Պեկ Ջեյմս Ստյուարտ Ջոն Ուեյն Լի Ջեյ Կոբբ Լի Վան Կլիֆ Էլի Ուոլլակ Ուոլտեր Բրեննան Ռիչարդ Ուիդմարկ Ռոբերտ Պրեստոն |
Մրցանակներ, փաստեր [խմբագրել]
- Ջոն Ֆորդը ռեկորդային թվով` 4 անգամ արժանացել է Օսկար լավագույն ռեժիսորի համար հեղինակավոր մրցանակին` «Մատնիչը», «Կատաղության ողկույզներ», «Ինչ կանաչ էր իմ հովիտը» և «Խաղաղ մարդը» ֆիլմերի համար, ևս 2 անգամ ներկայացվել է այդ մրցանակին:
- Ստացել է 1 Ոսկե Գլոբուս կինոյում ունեցած նշանակալի ավանդի համար և 1 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար անվանակարգում:
- Վենետիկի միջազգային կինոփառատոնի հնգակի դափնեկիր է:
Ընդհանուր թվով ստացել է 29 մրցանակ, ներկայացված է եղել ևս 13-ի:
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում առկա է նրա 3 ֆիլմ, «Դիլիժանս» (հանվել է 2007 թվականի ցուցակից), «Ցասման ողկույզները» և «Որոնողները»:
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում վետեռն ժանրի ֆիլմերում Ջոն Ֆորդի «Որոնողները» առաջին տեղում է, իսկ «Դիլիժանսը» 9-րդ: