Հռոմեական արձակուրդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմեական արձակուրդներ
Roman Holiday
Ֆիլմի պոստերը
Ժանր կատակերգություն
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Թվական 1953
Պրեմիերա օգոստոսի 27, 1953
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ուիլյամ Ուայլեր
Պրոդյուսեր Ուիլյամ Ուայլեր
Սցենարիստ(ներ) Դալտոն Տրամբո
Յան Մակլեն Հանտեր
Դերակատարներ Գրեգորի Պեկ
Օդրի Հեփբերն
Օպերատոր Անրի Ալկան
Ֆրանց Պլաներ
Մոնտաժ Ռոբերտ Սուինկ
Ընկերություն Paramount Pictures
Տևողություն 118 րոպե
Բյուջե 1,500,000 $
Շահույթ 12,000,000 $
IMDb ID 0046250
description

Հռոմեական արձակուրդներ (անգլ.՝ Roman Holiday, անգլերենից զուտ թարգմանությամբ՝ Հռոմեական արձակուրդ), 1953 թվականին ռեժիսոր Ուիլյամ Ուայլերի նկարահանած կատակերգական ֆիլմ։

Սյուժե[խմբագրել]

Ֆիլմի հերոսուհին եվրոպական երկրների մեկի արքայադուստր է՝ Աննան, ով ապրում է թագավորական ճոխ կյանքով։ Սակայն ամեն օր պլանավորվող հանդիպումները ու խիստ ռեժիմի օրակարգը արդեն հոգնեցնում են գեղեցկուհի Աննային, և նրան հագստացնելու համար բժիշկը նրան հաճախ հանգստացնող ու քնաբեր դեղեր է ներարկում։ Մի անգամ նա ուղևորվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ մասնակցելու բարձրաստիճան անձանց պարահանդեսի։

Չդիմանալով պարահանդեսի լարված մթնոլորտին նա գիշերով թաքուն փախչում է տնից ու սկսում զբոսնել Հռոմում, ինչը շատ դուր է գալիս նրան, որովհետև դա առաջին անգամ էր, որ նա մենակ էր, ու նրան ոչ ոք չէր ուղեկցում։ Զբոսնելու ժամանակ Աննան հոգնում է ու թմրում քնաբերի ազդեցությունից և քնում հենց ճանապարհի եզրի մայթին։

Նրան գտնում է ամերիկացի լրագրող Ջո Բրեդլին, ով աշխատանքից ազատվելու եզրին էր, և վերադառնում էր գինետնից։ Կիսաքուն վիճակում Ջոն հարցնում է Աննային թե որտեղ է նա ապրում ու չհասականալով նրան ստիպված տանում իր հետ իր բնակարան։

Առավոտյան արդեն Աննայի փախուստի լուրը տարածվում է ամբողջ Հռոմով մեկ, իսկ նրա լուսանկարները տպագրվում են թերթերում ու հեռուստեսությամբ հարղորդում նրա մասին։ Ջոն, ով դեմքով չէր ճանաչում Աննային, արդեն լուսանկարներից ճանաչում է նրան ու հարցազրույց վերցնում նրանից։ Այդ մասին Ջոն տեղյակ է պահում իր պետին, ասելով որ նա կարող է շատ հետաքրքիր հոդված տպագրել։ Այդ ժամանակից սկսվում է Աննայի, Ջոյի ու իր ընկեր լուսանկարիչ Իրվին Ռադովիչի զավեշտալի արկածները Հռոմում ...

Դերակատարներ[խմբագրել]

Դերակատար Դեր
Գրեգորի Պեկ Ջո Բրեդլի Ջո Բրեդլի
Օդրի Հեփբերն արքայադուստր Աննա արքայադուստր Աննա
Էդդի Ալբերտ Իրվին Ռադովիչ Իրվին Ռադովիչ
Հարթլի Փաուեր Հենեսի Հենեսի
Էդդի Ալբերտ Իրվին Ռադովիչ Իրվին Ռադովիչ
Հարկուտ Ուիլյամս դեսպան դեսպան

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել]

Մրցանակներ[խմբագրել]

Ֆիլմը ստացել է 6 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 11-ի, որոնց թվում 3 Օսկար, լավագույն դերասանուհի (Օդրի Հեփբերն), Լավագույն հանդերձանքի դիզայն (Էդիտ Հիդ), Լավագույն հարմարեցված սցենար (Դալտոն Տրամբո), 1 Ոսկե Գլոբուս (Օդրի Հեփբերն, լավագույն դրամայի դերասանուհի) , 1 BAFTA (ներկայացվել է ևս 3-ի) և այլն։ 1999 թվականին ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։

Ֆիլմը վարկանիշային ցանկերում[խմբագրել]

«Հռոմեական արձակուրդ» ֆիլմը ընդգրկված է Ամերիկյան կինոկադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում հետևալ տեղերում՝

Կադրեր ֆիլմից[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg