Ուիլյամ Ուայլեր
| Ուիլյամ Ուայլեր |
|||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1960 թ., «Բեն-Հուր» ֆիլմի համար Օսկար ստանալիս |
|||||||||||||||
| Ծնվել է՝ | հուլիսի 1, 1902 Մոլհաուզեն, Էլզաս, Գերմանիա |
||||||||||||||
| Վախճանվել է՝ | հուլիսի 27, 1981 Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ |
||||||||||||||
| Գործունեության տարիներ | 1925-1970 | ||||||||||||||
| Ամուսին | Մարգարետ Սալիվան (1934-36) Մարգարետ Թալիչետ (1938-81) |
||||||||||||||
| IMDb | ID 0943758 | ||||||||||||||
|
|||||||||||||||
Ուիլյամ Ուայլեր (անգլերեն William Wyler; 1902—1981) — ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ: Հոլիվուդյան ամենահաջողակ ռեժիսորներից մեկը, բազմաթիվ հայտնի ֆիլմերի հեղինակ:
Կինոյի պատմության մեջ ամենաշատ Օսկարի ներկայացված ռեժիսորն է` ռեկորդային 12 անգամ, ստացել է 3 Օսկար լավագույն ռեժիսորի համար: Ընդհանուր թվով ստացել է մոտ 20 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 34-ի:
[խմբագրել] Կենսագրություն
Ուիլյամ Ուայլերը (իսկական անուն ազգանունը` Վիլհելմ Ուայլեր) ծնվել է Գերմանիայում: Հայրը Լեոպոլդը գաղթական էր Շվեյցարիաց և աշխատում էր որպես բեռնափոխադրող: Մայրը` Մելանին, գերմանուհի էր, ում ազգականը Կառլ Լամմլեն էր, Universal Pictures-ի հիմնադիրներից մեկը:
Կառլը հաճախ էր Ուիլյամին և նրա ավագ եղբորը` Ռոբերտին տանում կինո, թատրոն և համերգների: Տեսնելով նրա հակումը կինոարվեստի նկատմամբ Կառլի հետ միասին նա 1921 թվականին մեկնում է ԱՄՆ, Նյու Յորք և աշխատանքի անցնում Universal Pictures-ում որպես սուրհանդակ:
Իսկ 1923 թվականից արդեն աշխատում է նույն կինոընկերության Լոս Անջելեսի մասնաճյուղում որպես ֆիլմերի դեկորների ձևավորող:1925 թվականից սկսում է աշխատել որպես ռեժիսոր նկարահանելով կարճամետրաժ վեստեռներ:
1928 թվականին ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն և հանդիսանում էր ընկերության ամենաշահութաբեր ռեժիսորը: Մասնակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմին` ծառայելով հակաօդային զինված ուժերում: Պատերազմի ընթացքում կյանքը վտանգելով նկարահանում է «Մեմֆիս Բելլ. թռչող ամրոցի պատմությունը» վավերագրական կինոնկարը, որի նկարահանումների ժամանակ թռչում է ռազմական օդանավով` անգամ հակառակորդի դիրքերում, որոնցից մեկի ժամանակ սպանվում է նրա օպերատորը: Իսկ նրա մի ականջը խլանում է ինքաթիռների շարժիչի ձայնից:
[խմբագրել] Ֆիլմագրություն
Մոտ 70 ֆիլմի ռեժիսոր է, ևս 12 ֆիլմի պրոդյուսեր, 4 ֆիլմում խաղացել է որպես դերասան, 2 ֆիլմի սցենարի հեղինակ: Առավել նշանավոր ֆիլմերն են