Օդրի Հեփբերն
| Օդրի Հեփբերն | |
|---|---|
«Հռոմեական արձակուրդ» ֆիլմում |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Audrey Kathleen van Heemstra Hepburn-Ruston |
| Ծննդյան օր՝ | Մայիս 4, 1929 |
| Ծննդավայր՝ | Իքսել, Բելգիա |
| Վախճանի օր՝ | Հունվար 20, 1993 |
| Վախճանի վայր՝ | Շվեյցարիա |
| Քաղաքացիություն՝ | Մեծ Բրիտանիա |
| Ազգություն | մայրական՝ հոլանդուհի, հայրական՝ իռլանդացի |
| Աշխատանք՝ | Հումանիստ Կինոդերասանուհի Նորաձևության աստղ Պարուհի |
| Պարգևներ և մրցանակներ՝ | «Օսկար» մրցանակ, Հոլիվուդյան «Ոսկե Գլոբուս» մրցանակ, Բրիտանական կինոակադեմիայի «BAFTA» մրցանակ |
| Կայք՝ | audreyhepburn.com |
Օդրի Հեփբերն (Մայիս 4, 1929 - Հունվար 20, 1993)՝ պարուհի, ֆոտոմոդել, նորաձևության աստղ, դերասանուհի և հումանիստ։ Ծնվել է Բելգիայում՝ Օդրի Քեթլին Րասթոն անվամբ, հետագայում իր հայրիկի կողմից վերագրանցվել է որպես Օդրի Քեթլին Հեփբերն-Րասթոն։ Մանկությունը և պատանեկությունն անց է կացրել Նիդերլանդներում։ Ապրել և գործել է ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և այլ երկրներում, իր փայլուն գործունեության արդյունքում դառնալով բոլոր ժամանակների ամենաերանելի աստղերից մեկը և՛ որպես կինոյի գեր-աստղ, և՛ որպես նորաձևոթյան աշխարհի դիցուհի, ինչպես նաև որպես UNICEF կազմակերպության «բարի կամքի դեսպան»։
Մանկության տարիներին սովորել է Լոնդոնում, որտեղ նաև զբաղվել է բալետով՝ նպատակ ունենալով դառնալ պարուհի, և մեծ դառնությամբ է հետագայում հրաժարվել իր երազանքից երբ պարզվել է որ ֆիզիկական պարամետրերով չի բավարարում պրիմա բալերինայի պահանջներին։ Դերասանական առաջին փորձերն արել է բրիտանական մի քանի երաժշտական ֆիլմերում նկարահանվելով։ Հոլիվուդյան կինոյի իր առաջին իսկ գլխավոր դերի համար Օդրին արժանացել է ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի, Հոլիվուդյան «Ոսկե Գլոբուս» մրցանակի, և բրիտանական կինոակադեմիայի «BAFTA» մրցանակի։
«Սաբրինա» ֆիլմի նկարահանման ժամանակ ծանոթանանալով ֆրանսիացի նորաձևության դիզայներ կոմս Հուբերտ Դ՛Ջիվենշիի հետ, դարձել է Ջիվենշի բրենդի ներկայացուցիչն ու քարոզողը և Հուբերտ Դ՛Ջիվենշիի մտերիմ ընկերն ու մուսան։ Իսկ Ջիվենշին դարձել է Օդրիի միակ գործընկերը հետագա բոլոր ֆիլմերի նկարահանման ժամանակ, ինչպես նաև նրա անձնական զգեստերի մեծ մասի դիզայները, և իր առաջին՝ L'Interdit օծանելիքը ստեղծել է Օդրի Հեփբերնի համար։
Օդրի Հեփբերնի անունն ընդգրկված է միջազգային լավագույն զգեստակիրների ցանկում և Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում պատվավոր 3-րդ տեղում:
Ութսուն-իննսունականներին Օդրի Հեփբերնը իր ժամանակի մեծ մասը նվիրել է UNICEF կազմակերպությանը՝ աշխատելով Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և Ասիայի առավել կարիքավոր երկրներում, ինչի համար 1992 թվականին արժանացել է ԱՄՆ նախագահական "Ազատության" մեդալի:
Մահացել է քաղցկեղից 1993-ին 63 տարեկան հասակում, Շվեյցարիայի իր տանը։
[խմբագրել] Գրականություն
- Հեփբերն-Ֆերրեր (Hepburn-Ferrer), Շոն (Sean) (2003). Օդրի Հեփբերն, Նրբագեղ Ոգի։ որդու հուշերը (Audrey Hepburn, An Elegant Spirit: A Son Remembers). Ատրիա (Atria). ISBN 0671024787. (անգլ.)
- Վեռլա(Verlhac), Պիեռ-Հենրի(Pierre-Henri) (2007). Օդրի Հեփբերն։ պատկերազարդ կենսագրություն (Audrey Hepburn: A Life in Pictures). Pavilion. ISBN 1862057753. (անգլ.)