Քինգ Վիդոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քինգ Վիդոր
QINGVIDOR.jpg
կինոռեժիսոր, սցենարիստ
ԱԱՀ՝ Քինգ Վիդոր
Ծննդյան օր՝ 8 փետրվար 1894
Ծննդավայր՝ Գալվեստոն, Տեխաս, ԱՄՆ
Վախճանի օր՝ 1 նոյեմբերի 1982
Վախճանի վայր՝ Պասո Ռոբլես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Ամուսին՝ Էլինոր Բորդման

Ֆլորենս Վիդոր

Կայք՝ IMDb-ում էջ

Քինգ Ուելլիս Վիդոր (անգլ.՝ King Wallis Vidor; փետրվարի 8 1894—նոյեմբերի 1 1982), ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ:

Քինգ Վիդորը ծնվել է 1894 թվականին ԱՄն-ում: Դպրոցն ավարտելուց հետո հեռացել է տնից: Մեկ տարի անց վերադարձել է տուն և ծնողները ուղարկել են նրան սովորելու ռազմական ակադեմիա: 1915 թվականին տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ սկսել է աշխատել կինոխրոնիկայում: Աշխատել է կինոյում որպես տոմսավաճառ, ապա փորձել է իր կինեմատոգրաֆիական հմտությունները աշխատելով որպես կինոժապավենի երևակող, կինոմեխանիկ, օպերատոր, մոնտաժող ապա նաև ռեժիսոր:

Երկու անգամ ամուսնացած է եղել, ուենեցել 3 երեխա: 1926-1931 թվականը դերասանուհի Էլինոր Բորդմանի հետ (երկու դուստր), ումից բաժանվելուց հետո ամուսնացել է Ֆլորին Վիդորի հետ (նորից ամուսնալուծվել է, 1 երեխա):

Կարիերան [խմբագրել]

1918 թվականին նկարահանել է իր առաջին ֆիլմը` «Ճանապարհի շրջադարձ»: 1926 թվականին նկարահանել է իր նշանավոր ֆիլմերից մեկը` «Մեծ շքերթ»: 1928 թվականին նկարահանել է ևս մեկ իր հայտնի ֆիլմ` «Ամբոխ», իսկ մինչ այդ նկարահանել է 2 զվարճալի ֆիլմ: Նրա մյուս հայտնի ֆիլմերից են «Մենամարտ արևի տակ» և «Պատերազմ և խաղաղություն»:

Քինգ Վիդորը համարվում է ամերիկյան կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը: Նա ամերիկյան ռեժիսորներից առաջին հնչյունային ֆիլմերի հեղինակներից մեկն է: Նրա առաջին հնչյունային ֆիլմը «Ալելուիա» ֆիլմն էր, որտեղ Հոլիվուդի պատմության մեջ առաջին անգամ նկարահանվեցին սևամորթ դերասաններ:

Ֆիլմագրություն [խմբագրել]

Ընդհանուր առմամբ մոտ 75 ֆիլմի ռեժիսոր է, 27 ֆիլմերի սցենարի հեղինակ, 23 ֆիլմերի պրոդյուսեր և խաղացել է նաև 4 ֆիլմում:
Առավել նշանավոր ֆիլմերն են.

  • 1919 — Ճանապարհի շրջադարձ / The Turn in the Road
  • 1919 — Ուրիշ կեսը / The Other Half
  • 1920 — Ընտանիքի պատիվը / The Family Honor
  • 1923 — Բրոնզե կինը / The Woman of Bronze
  • 1923 — Երեք խելոք հիմարներ / Three Wise Fools
  • 1924 — Վայրի նարինջ / Wild Oranges
  • 1924 — Երիտասարդ գինի / Wine of Youth
  • 1924 — Նրա ժամը / His Hour
  • 1924 — Կենտավրոսի կինը / The Wife of the Centaur
  • 1925 — Մեծ շքերթ / The Big Parade
  • 1926 — Բոհեմ / La Bohème
  • 1926 — Բարդուղեմիոս Հիանալին / Bardelys the Magnificent
  • 1928 — Ամբոխ / The Crowd
  • 1928 — Արվեստի մարդիկ / Show People
  • 1929 — Ալելիուա / Hallelujah!
  • 1930 — Ոչ այնքան հիմար / Not So Dumb
  • 1931 — Չեմպիոն / The Champ
  • 1933 — Անծանոթուհու վերադարձը / The Stranger’s Return
  • 1935 — Ամուսնական գիշեր / The Wedding Night
  • 1936 — Տեխասյան ռեյնջերներ / The Texas Rangers
  • 1937 — Ստելլա Դալլաս / Stella Dallas
  • 1938 — Ցիտադել / The Citadel
  • 1940 — Հյուսիս-արևմտյան անցում / Northwest Passage
  • 1940 — Ընկեր Իքս / Comrade X
  • 1946 — Մենամարտ արևի տակ / Duel in the Sun
  • 1949 — Աղբյուր / The Fountainhead
  • 1949 — Անտառի հետևում / Beyond the Forest
  • 1955 — Մարդ առանց աստղի / Man Without a Star
  • 1956 — Պատերազմ և խաղաղություն / War and Peace
  • 1959 — Սողոմոնը և Սաբայի թագուհին / SolomonandSheba