Վախի հրվանդան (ֆիլմ, 1991)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը ֆիլմի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Վախի հրվանդան (այլ կիրառումներ)։
Վախի հրվանդան
Cape Fear
Ֆիլմի պոստերը
Ժանր թրիլեր
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Թվական 1991
Պրեմիերա նոյեմբերի 13, 1991
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Մարտին Սկորսեզե
Պրոդյուսեր Բարբարա դե Ֆինա

Ֆրենկ Մարշալ

Քեթլին Քենեդի
Սցենարիստ(ներ) Ուեսլի Ստրիկ
Դերակատարներ Ռոբերտ Դե Նիրո

Նիկ Նոլթի

Ջեսիկա Լենգ
Օպերատոր Ֆրեդի Ֆրենսիս
Երաժշտություն Էլմեր Բեռնստայն
Բերնարդ Հերման
Մոնտաժ Թելմա Սքունմեյքեր
Ընկերություն Amblin Entertainment
Tribeca Productions
Տևողություն 128 րոպե
Բյուջե 35,000,000 $
Շահույթ 182,300,000 $
Տեղայնացնող Universal Pictures
IMDb ID 0101540
description

Վախի հրվանդան (անգլ.՝ Cape Fear), 1991 թվականին ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նկարահանած թրիլեր ժանրի ֆիլմ։

Հանդիսանում է 1962 թ. նկարահանված համանուն ֆիլմի ռիմեյքը, հիմնված է Ջոն Դան Մակդոնալդի «Դահիճներ» վեպի հիման վրա։

Սյուժե[խմբագրել]

Հանցագործ Մաքս Քեյդին դուրս է գալիս բանտից, որտեղ գտնվում էր բռնաբարության համար։ Մաքսը չարությամբ լցված փնտրում է իր փաստաբան Սեմ Բոուդենին, ով իր փասատաբանն էր եղել դատի ժամանակ։ Սեմը իր մոտ ունենեցել էր կարևոր փաստեր, որոնց հրապարակումից հետո Մաքսին ավելի կարճ ժամկետով պետք է ազատազրկման ենթարկեին, սակայն դատավարության ժամանակ Սեմը թացրել էր և այդ փաստերը։

Բանտում անցկացրած տարիներին Մաքսը դաժան վրեժի ծրագիր էր կազմել և գտնելով Սեմին նա ցանկանում է վնասել նրան, նրա կնոջը և 15-ամյա աղջկան ...

Դերակատարներ[խմբագրել]

Մրցանակներ[խմբագրել]

Ֆիլմը ներկայացվել է 2 Օսկարի, լավագույն դերասան (Ռոբերտ Դե Նիրո) և երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Ջուլիետ Լյուիս), 2 BAFTA-ի, 2 Ոսկե Գլոբուսի, Բեռլինի կինոփառատոնի 1 մրցանակի, 1 Դավիթ դի Դոնատելլո մրցանակի և այլն։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Գրեգորի Պեկը, Ռոբերտ Միտչեմը և Մարտին Բոլսամը խաղում են ֆիլմի երկու տարբերակում էլ
  • Առաջին ֆիլմում հնչող երաժշտությունը հնչում է նաև ռիմեյքում
  • Ֆիլմը ցանկացել է նկարահանել նաև Սթիվեն Սփիլբերգը։
  • Սեմ Բոուդենի դերի համար Մարտին Սկորսեզեն սկզբում ցանկանում էր նկարահանել Հարիսոն Ֆորդին։ Այդ առիթով նա նույնիսկ խնդրել էր Դե Նիրոյին զանգահարել և հրավիրել նրան։

Արտաքին հղումներ[խմբագրել]