Ջո Դոն Բեյքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջո Դոն Բեյքեր
Ծնվել էփետրվարի 12, 1936(1936-02-12)[1] (88 տարեկան)
ԾննդավայրԳրոսբեկ, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսային Տեխասի համալսարան և դերասանության ստուդիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան

Ջո Դոն Բեյքեր (անգլ.՝ Joe Don Baker, փետրվարի 12, 1936(1936-02-12)[1], Գրոսբեկ, Տեխաս, ԱՄՆ), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ամերիկացի դերասան[2]։ Արժանացել է BAFTA TV Award մրցանակի տղամարդու լավագույն դերակատարման համար[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյքերը ծնվել է Տեխաս նահանգում՝ Գրոբեսկում՝ Էդնի (ծնված Մաքդոնալդում) և Դոյլ Չարլզ Բեյքերների ընտանիքում[4]։ Նա ավարտել է Հյուսիսային Տեխասի համալսարանը և ծառայել է Միացյալ Նահանգների բանակում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Բեյքերը դերակատարել է Նյու յորքյան ANTA թատրոնում՝ «Մարաֆոն '33» ներկայացման մեջ։ Երիտասարդ դերասանի կարիերան հաջողություն է ունեցել հեռուստատեսությունում, չնայած նա ստացել է էպիզոդային դերեր ֆիլմերում[5]։ Բեյքերին ճանաչում են բերել «Մեծ արահետ» և ««Տարազամոլներ» ջոկատ» (անգլ.՝ The Mod Squad) ֆիլմերը։ Նա 1971 թվականին կատարել է գլխավոր դեր «Մոնգոն կրկին քաղաքում է» հեռուստատեսային ֆիլմում, որտեղ նրա գործընկերներն էին Թելի Սավաասը և Սալի Ֆիլդը։

Ներկայիս ճանաչմանն արժանացել է 1973 թվականին, երբ կատարել է քաջ շերիֆ Բուֆորդի դերը «Լայն քայլերով» (անգլ.՝ Walking Tall) ֆիլմում[6]։ Իր հաջողությունը նա ամրապնդել է շնորհիվ իր հաջողակ աշխատանքի Դոն Սիգելի «Չարլի Վերիկ» և Ջոն Ֆլինի «Շրջապատ» քրեական ֆիլմերում։

1980-ական թվականներին Ջո Դոն Բեյքերն արժանացել է փառքի որպես ամերիկյան հեռուստատեսության հաղորդավարներից մեկը և դարձել է առաջին դերասանը, ով ստացել է մեկ միլիոն դոլար սերիալում խաղալու համար[4]։

1986 թվականին Բեյքերն ներկայացվել է BAFTA TV Award մրցանակի «Մթության ծայրին» (անգլ.՝ Edge of Darkness) ֆիլմում ԿՀՎ-ի գործակալի դերը կատարելու համար, սակայն զիջել է Բոբ Պեկին։

Նա նկարահանվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի երեք մասում․ կատարել է Բրեդ Վիտիկերի դերը «Կայծեր աչքերից» ֆիլմում, Ջեք Ուայդի դերը՝ «Ոսկե աչք» և «Վաղը չի մեռնի երբեք» ֆիլմերում։ Այդպիսով նա դարձել է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի չորս դերասաններից մեկը, ով և կատարել է գործակալի դեր, և եղել է Ջեյմս Բոնդի զինակիցը[7]։

2012 թվականին դերասանը նկարահանվել է «Մադ» ֆիլմում, որը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. David Garfield (1980). «Appendix: Life Members of the Actors Studio as of January 1980». A Player's Place: The Story of the Actors Studio. New York: MacMillan Publishing Co., Inc. էջ 277. ISBN 0-02-542650-8.
  3. BAFTA Awards
  4. 4,0 4,1 «Joe Don Baker Biography (1936)» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  5. Օրինակ, «Սառնարյուն Լյուկը» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Փոլ Նյումանը, իսկ Բեյքերի կերպարը նույնիսկ նշված չի եղել տիտրերում։
  6. Kehr, Dave (2012 թ․ մայիսի 18). «Idealistic Lawmen Taking Crime Very Personally». The New York Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  7. Остальные: Чарльз Грей, Уолтер Готелл, Ричард Кил.
  8. «2012 Official Selection» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.