Էլմեր Բեռնստայն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Էլմեր Բեռնստայն | |
| Ծննդյան թիվ՝ | ապրիլի 4, 1922 |
|---|---|
| Ծննդավայր՝ | Նյու Յորք, ԱՄՆ |
| Վախճանի թիվ՝ | օգոստոսի 18, 2004 (82 տարեկան) |
| Երկիր՝ | |
| Մասնագիտություն՝ | կինոկոմպոզիտոր, դիրիժոր |
| Ուղղություն՝ | երաժշտություն ֆիլմերի համար |
| IMDb: | ID 0000930 |
| http://www.elmerbernstein.com/ | |
Էլմեր Բեռնստայն (անգլ.՝ Elmer Bernstein; ապրիլի 4, 1922, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 18, 2004, Օհայ, Կալիֆորնիա), ամերիկացի կինոկոմպոզիտոր, 200-ից ավելի ֆիլմերի երաժշտության հեղինակ է:
Մրցանակներ[խմբագրել]
14 անգամ ներկայացվել է Օսկար մրցանակի, ստացել 1-ը, 7 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի ստացել 2-ը, 2 անգամ առաջադրվել է Էմմի, ստացել 1-ը:
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 25 լավագույն երաժշտությունների ցանկում առկա է Բեռնստայնի երկու ֆիլմի երաժշտություն` «Հրաշալի յոթնյակը» 8-րդ տեղ և «Սպանել ծաղրասարյակին» 17-րդ տեղ:
Ֆիլմագրություն[խմբագրել]
Էլմեր Բեռնստայնը ավելի քան 200 ֆիլմի երաժշտության հեղինակ է,
առավել նշանավոր ֆիլմերից են`
- 1955 - «Ոսկե ձեռքով մարդը»
- 1956 - «Տասը պատվիրաններ»
- 1957 - «Հաջողության քաղցր բույրը»
- 1958 - «Սերը ծփիների տակ»
- 1960 - «Հրաշալի յոթնյակը»
- 1962 - «Թռչուններ որսացողը Ալկատրասից»
- 1962 - «Սպանել ծաղրասարյակին»
- 1963 - «Մեծ փախուստ»
- 1963 - «Սեր հարմար անծանոթի հետ»
- 1966 - «Հրաշալի յոթնյակի վերադարձը»
- 1969 - «Հրաշալի յոթնյակի զենքերը»
- 1969 - «Իսկական տղամարդկություն»
- 1972 - «Հրաշալի յոթնյակը կրկին թամբին»
- 1976 - «Ամենաուղիղ նշանառուն»
- 1981 - «Ծանր մետաղ»
- 1981 - «Ամերիկյան մարդագայլը Լոնդոնում»
- 1983 - «Տեղերով փոխվելով»
- 1984 - «Ուրվականների որսորդները»
- 1989 - «Իմ ձախ ոտքը»
- 1991 - «Վախի հրվանդան»
- 1991 - «Օսկար»
- 1993 - «Կատաղած շունը և Գլորիան»
- 1993 - «Ատելության դարաշրջան»
- 1993 - «Լավ տղան»
- 1995 - «Կապույտ հագուստով հրեշը»
- 1996 - «Անխոցելին»
- 1997 - «Բարեգործը»
- 1999 - «Օվկիանոսի հատակում»
- 1999 - «Վայրի, վայրի Ուեսթը»
- 2001 - «Ավազակները»