Ռոնալդ Նիմ
| Ռոնալդ Նիմ | |
|---|---|
![]() ռեժիսոր, օպերատոր |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Ronald Neame |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 23, 1911 |
| Ծննդավայր՝ | Լոնդոն, Անգլիա |
| Վախճանի օր՝ | հունիսի 11, 2010 (98 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, ԱՄՆ |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1933-1990 |
| Ամուսին՝ | Բերիլ Հենլի (ծն. 1933, 1971-1992) Դոննա Ֆրիդբերգ (1993-2010) |
| Պարգևներ և մրցանակներ՝ | Բրիտանական կայսության մեդալ |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Ռոնալդ Նիմ (անգլերեն՝ Ronald Neame, ապրիլի 23, 1911, Լոնդոն, Անգլիա - հունիսի 11, 2010, Լոս Անջելես, ԱՄՆ), անգլիացի ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և պրոդյուսեր:
1996 թվականին ստացել է Բրիտանիայի կայսրության պատվավոր մեդալ և Բրիտանական կինոյի և հեռուստատեսության պատավավոր ակադեմիկոսի կոչում: 3 անգամ ներկայացվել է Օսկարի, 1 BAFTA է ստացել, 2-ական անգամ ներկայացվել է Կաննի և Վենետիկինի կինոփառատոնների մրցանակի:
Կարիերայի սկզբում աշխատել է որպես օպերատոր, ապա ռեժիսոր: 45 ֆիլմի օպերատոր է, 26 ֆիլմի ռեժիսոր, 8 ֆիլմում հանդես է եկել որպես պրոդյուսեր, 6 ֆիլմի համար գրել է սցենար:
Առավել նշանավոր ռեժիսորական աշխատանքներից են` «Միլիոն դոլարանոց բանկի տոմսը» (1954), «Մարդը, ով երբեք չի եղել» (1956), «Նկարչի շուրթերով» (1958), «Փառքի մոտիվներ» (1962), «Ջին Բրոդիի ծաղկումը» (1969), «ՕԴԵՍՍԱ գործը» (1977), «Սկրուջ» (1979), «Պոսեյդոնի» արկածները» (1972), «Մետեոր» (1979) և այլն:
