Ֆրեդ Ասթեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ֆրեդ Ասթեր | |
|---|---|
Ֆ.Ասթերը 1962 թվականին |
|
| Բնագիր ԱԱՀ | Frederick Austerlitz |
| Ծնվել է` | մայիսի 10, 1899 |
| Ծնվելու վայր` | Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ |
| Վախճանվել է` | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ |
| Վախճանի օր` | հունիսի 22, 1987 (88 տարեկան) |
| Քաղաքացիություն` | |
| Մասնագիտություն | դերասան, պարող |
| Ակտիվ շրջան | 1904-1981 |
| Ամուսին(ներ) | Ֆիլիս Լիվինգստոն Պոտեր (ամ. 1933–1954; մինչև Ֆիլիսի մահը) Ռոբին Սմիթ (ամ. 1980–1987; մինչև իր մահը) |
| էջ IMDb-ում | ID 0000001 |
Ֆրեդ Ասթեր (անգլ.՝ Fred Astaire, իսկական անուն ազգանունը` Ֆրեդերիկ Աուստեռլից, մայիսի 10, 1899, Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ - հունիսի 22, 1987, Կալիֆորնիա, Լոս Անջելես), արմատներով ավստրիացի, ամերիկացի դերասան, պարող, երգիչ:
Անցյալի Հոլիվուդի ամենաճանաչված աստղերից մեկը, խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, նրա ձայնը հնչում է մոտ 80 ֆիլմում, համարվում է մյուզիքլ ժանրերի մեծագույն դերասաներից մեկը: Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից կազմված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 5-րդ տեղում: Ֆրեդ Ասթերը և Ջինջեր Ռոջերսը համատեղ նկարահանվել են 10 ֆիլմում, որոնք համարվում են դասական մյուզիքլներ:
Բալանչինը և Ռուդոլֆ Նուրիևը նրան անվանել են 20-րդ դարի մեծագույն պարող[1]:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Մեդիաֆայլեր այստեղ՝ Ֆրեդ Ասթեր
- IBDb-ում էջ(անգ.)
- kino-teatr կայքում (ռուս.)
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Wikiquote:Fred Astaire