Ռաուլ Ուոլշ
| Ռաուլ Ուոլշ |
|
|---|---|
| Բնօրինակ անուն ազգանուն | Ալբերտ Էդվարդ Ուոլշ |
| Ծնվել է | մարտի 11, 1887 Նյու Յորք, Նյու Յորք նահանգ |
| Վախճանվել է՝ | դեկտեմբերի 31, 1980 (93 տարեկան) Սիմի Վելի, Կալիֆորնիա |
| Ազգություն | |
| Գործունեության տարիներ | 1909-1964 |
| Ոճ(եր) | վեստեռն, կենսագրական, դրամա |
| Ամուսին | Միրիամ Կուպեր (1916-1926) Լորեն Միլեր (1928-1947) Մերի Սիմփսոն (1947-1980) |
| IMDb | ID 0909825 |
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 198809 |
Ռաուլ Ուոլշ (անգլ.՝ Raoul Walsh, իսկական անուն ազգանունը՝ Ալբերտ Էդվարդ Ուոլշ, անգլ.՝ Albert Edward Walsh, մարտի 11, 1887, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ) - դեկտեմբերի 31, 1980, Սիմի Վելի, Կալիֆորնիա), ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ամերիկյան կինոյի ամենանշանավոր գործիչներից մեկը, Ամերիկյան կինոակադեմիայի հիմնադիրներից մեկը:
Կենսագրություն և կարիերա[խմբագրել]
Ռաուլ Ուոլշը ծնվել է 1887 թվականին Նյու Յորքում, ամերիկացի Թոմաս Ոոլշի ու ծագումով իռլանդացի Էլիզաբեթ Բրեֆի ընտանիքում: Նրա փոքր եղբայրը՝ Ջորջը, դարձավ համր կինոյի ժամանակների ամերիկյան ճանաչված դերասաններից մեկը: Նա Բերիմորների դերասանական տոհմի բարեկամներից մեկն էր, մասնավորապես հայտնի դերասան Ջոն Բերիմորը, ով հաճախ էր այցելում Ուոլշների տուն օգտվելու նրանց հարուստ գրադարանից, հետագայում օգնեց նրան իր կարիերայում:
Իր կարիերան Ռաուլ Ուոլշը սկսել է 1909 թվականին որպես թատրոնի դերասան, ապա շարունակել է կարիերան կինեմատոգրաֆիայում: 1914 թվականին նա որպես օգնական հայտնի ռեժիսոր Դևիդ Գրիֆիտի հետ նկարահանեց «Գեներալ Վիլի կյանքը» ֆիլմը, խաղալով նաև այդ ֆիլմում գլխավոր դերերից մեկը: Իսկ հաջորդ աշխատանքը Գրիֆիտի մեկ այլ հայտնի «Ազգի ծնվումը» ֆիլմում խաղացած Ջոն Ուիլքս Բուտի դերն էր:
1928 թվականին «Հին Արիզոնայում» ֆիլմի նկարահանումների ժամանակ Ռաուլ Ուոլշը ավտովթարի է ենթարկվում և կորցնում աջ աչքը: Դրանից հետո նա այլևս չի նկարահանվում ֆիլմերում և սև վիրակապ է կրում:
1930 թվականին իր նկարահանած «Մեծ արահետ» վեստեռն ժանրի ֆիլմում իր առաջին դերն է խաղում այն ժամանակ դեռ անհայտ դերասան Մերիոն Մորիսոնը, ում Ուոլշը «կնքում» է Ջոն Ուեյն անունով և ով հետագայում դառնում է ամերիկյան կինոյի վեստեռն ժանրի թերևս ամենանշանավոր դերասանը: Իր սկզբնական աշխատանքները Ուոլշը նկարահանում է Paramount Pictures կինոստուդիայում, սակայն 1939 թվականին փոխադրվում է Warner Brothers ընկերություն, որտեղ հետագա 10 տարիների ընթացքում նկարահանում է իր ամենանշանավոր ֆիլմերը: Ուոլշը թողնում է մեծ կինոն 1964 թվականին: 1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղը:
Նա 3 անգամ ամուսնացած է եղել: 1916 թվականին ամուսնանում է համր կինոյի դերասանուհի Միրիամ Կուպերի հետ, ով նկարահանվել է նրա մի քանի ֆիլմերում: 1926 թվականին նրանք ամուսնալուծվում են: Նրանից բաժանվելուց հետո ամուսնացել է Լորեն Միլերի (1928—1947) և Մերի Սիմփսոնի (1947—1980) հետ:
Ֆիլմագրություն[խմբագրել]
Ռաուլ Ուոլշը թողել է հարուստ կինեմատոգրաֆիական ժառանգություն: Նա նկարահանել է 130-ից ավելի ֆիլմ, խաղացել է մոտ 40 ֆիլմում, 29 ֆիլմի սցենարի հեղինակ է, 19 ֆիլմի պրոդյուսեր: Ամենանշանավոր ռեժիսորական աշխատանքներից են.
| տարի | ֆիլմ | բնօրինակ անվանում | դերասաններ |
|---|---|---|---|
| 1915 | «Վերածնվում» | Regeneration | |
| 1923 | «Ռոզիտա» | Rosita (Էռնստ Լյուբիչի հետ միասին, տիտրերում նշված չի) |
Մերի Փիքֆորդ |
| 1924 | «Բաղդադի գողը » | The Thief of Bagdad | Դուգլաս Ֆերբենք |
| 1930 | «Մեծ արահետ» | The Big Trail | Ջոն Ուեյն |
| 1939 | «Լացող քսանականներ» | The Roaring Twenties | Համֆրի Բոգարտ Ջեյմս Կեգնի |
| 1941 | «Բարձր Սիերրա» | High Sierra | Համֆրի Բոգարտ Արթուր Քենեդի |
| 1941 | «Նրանք մեռնում էին իրենց դիրքերում» | They Died with Their Boots On | Էռոլ Ֆլին Օլիվիա դե Հեվիլլենդ Էնթոնի Քուին Արթուր Քենեդի |
| 1944 | «Կասկածելի փառք» | Uncertain Glory | Էռոլ Ֆլին Պոլ Լուկաս |
| 1948 | «Արծաթե գետը» | Silver River | Էռոլ Ֆլին] Թոմաս Միտչել |
| 1949 | «Սպիտակ տենդ» | White Heat | Ջեյմս Կեգնի |
| 1951 | «Կապիտան Հորացիո Հորնբլոուեր» | Captain Horatio Hornblower R.N. | Գրեգորի Պեկ Քրիստոֆեր Լի Վիրջինիա Մայո |