Էլի Ուոլլակ
| Էլի Ուոլլակ | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Էլի Հերշել Ուոլլակ Eli Herschel Wallach |
||||||
| Հասակը` | 170 սմ | ||||||
| Ծնվել է` | դեկտեմբերի 7, 1915 | ||||||
| Ծնվելու վայր` | Բրուքլին, Նյու Յորք, |
||||||
| Ազգություն` | |||||||
| Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր | ||||||
| Ակտիվ շրջան | 1945–2010 | ||||||
| Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Քրեական |
||||||
| Ընտրանի | "Հրաշալի յոթնյակը", "Ինչպես գողանալ միլիոն", "Լավը, վատը, չարը" |
||||||
| Ամուսին(ներ) | Էն Ջեքսոն (3 երեխա) |
||||||
| Երեխա(ներ) | 3 երեխա | ||||||
| էջ IMDb-ում | ID 0908919 | ||||||
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 3134 | ||||||
|
|||||||
Էլի Ուոլակ (անգլ.՝ Eli Herschel Wallach, դեկտեմբերի 7, 1915, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, 2010 թվականին ստացել է Օսկար կինոյում ունեցած մեծ ավանդի համար:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Էլի Ուոլլակը ծնվել է 1915 թվականին Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, հրեաների ընտանիքում: Հայրը` Աբրամ Վալլախը և մայրը` Բերտա Շորը, ԱՄՆ էին ներգաղթել 1909 թվականին: Հայրը մասնագիտությամբ դերձակ էր և հիմնական աշխատանքից բացի զբաղվում էր նաև առևտրով Բրուքլինի իր «Bertha’s» քաղցրավենիքի խանութում:
Ուսում [խմբագրել]
Ավարտել է Տեխասի Օսթինի համալասարանը (1936 թ.) և Նյու Յորք Սիթի քոլեջը: Դերասանական վարպետություն սովորել է Neighborhood Playhouse ստուդիայում:
Մասնակցությունը պատերազմին [խմբագրել]
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Հավայան կղզիներում` բժշկական ստորաբաժանումում: Ավարտել է կրտսեր սպաների որակավորման կուրսը, այնուհետև գործուղվել է Մարոկկո` Կասաբլանկա քաղաք և ապա Ֆրանսիա: Հենց Ֆրանսիայում ծառայած տարիներին նա ցուցադրում է իր դերասանական կարողությունները: Իր մի քանի համախոհների հետ միասին հոսպիտալի վիրավոր զինվորականների համար գրում և բեմադրում է սիրողական «Սա ինչ է, բանա՞կ» սատիրական ներկայացումը, որտեղ ծաղրվում էին Եվրոպայի դիկտատորները: Ինքը Ուոլլակը ներկայացման մեջ խաղում էր Ադոլֆ Հիտլերի դերը:
Ամուսնություն [խմբագրել]
1946 թվականից ամուսանացած է դերասուհի Էնն Ջեքսոնի հետ, նրանք ունեն երեք երեխա: Նրա թոռներից մեկը` Էնթոնի Օլիվեր Սքոթը «The New York Times»ի- առաջատար կինոքննադատներից է:
Չնայած պատկառելի տարիքին` 96 տարեկան և կաթվածին` ինչի արդյունքում նրա ձախ աչքը զրկվել է տեսողությունից, մինչ օրս շարունակում է նկարահանվել կինոյում: 2005 թվականին լույս է տեսել Ուոլլակի ինքնակենսագրական գիրքը «Լավը, վատը և ես» («The Good, the Bad and Me: In My Anecdotage»):
Կարիերա [խմբագրել]
Պատերազմի ավարտից հետո` 1945 թվականինց սկսած արդեն մասնակցում է Բրոդվեյի պրոֆեսիոնալ թատերական ներկայացումներում: 1951 թվականին ստանում է «Տոնի» մրցանակ Թենեսի Ուիլյամսի «Դաջված վարդը» ներկայացման Ալվարոյի դերի համար:
Կինոյում նորամուտը կայացել է 1956 թվականին Էլիա Կազանի «Տիկնիկը» ֆիլմում:
Խաղացել է ամերիկյան նշանավոր շատ ֆիլմերում, մեծ ճանաչում են նրան բերել հետևալ դերերը.
- Կալվերա - «Հրաշալի յոթնյակը»
- Տուկո - «Լավը, վատը, չարը»
- Բեն Բեյքեր «Մակենայի ոսկին»
- դոն Ալտաբելլո «Կնքահայրը - 3»:
Ֆիլմագրություն [խմբագրել]
Խաղացել է ավելի քան 160 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, որոնց մեծ մասը երկրորդային դերեր են:
Առավել նշանավոր ֆիլմերն են.
Մրցանակներ [խմբագրել]
Ընդհանուր թվով 7 կինոմրցանակ է ստացել, այդ թվում 1 պատվավոր Օսկար կինոյում ունեցած ավանդի համար, 1 BAFTA («Տիկնիկը»), նույն ֆիլմի համար առաջադրվել է Ոսկե Գլոբուսի, 1 Էմմի (ներկայացված է եղել 4 անգամ) և այլն: