Սթենլի Կրամեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթենլի Կրամեր
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1913(1913-09-29)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 19, 2001(2001-02-19)[1][2][3][…] (87 տարեկան)
Մահվան վայրՎուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Նյու Յորքի համալսարանի Ստեռնի բիզնես դպրոց և ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, ինքնակենսագիր և պրոդյուսեր
ԱմուսինՄերլին Էրսկին և Կակեն Շարպ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՔեթ Քրամեր և Casey Kramer?
 Stanley Kramer Վիքիպահեստում

Սթենլի Էրլ Կրամեր (անգլ.՝ Stanley Earl Kramer, սեպտեմբերի 29, 1913(1913-09-29)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 19, 2001(2001-02-19)[1][2][3][…], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստենլի Կրամերը ծնվել է Նյու Յորքում, 1913 թվականին։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանը։ Տասնինը տարեկանում, երբ պատրաստվում էր փաստաբան դառնալ, տեղեկացավ Հոլիվուդի երիտասարդ սցենարիստների մրցույթի մասին։ Մասնակցում է մրցույթին և ընդունվում, սակայն կարիերան տևում է երեք ամիս, նրան վտարում են, բայց նա չի հուսահատվում։ Կինոարվեստում Կրամերը ճանաչում է գտել նախ որպես պրոդյուսեր, ապա որպես ռեժիսոր։ Կինոյում աշխատել է 1933 թվականից (Հոլիվուդ1947 թվականին հիմնել է սեփական «անկախ» կինոֆիրման և թողարկել ամերիկյան հասարակության բարքերը մերկացնող ֆիլմեր («Չեմպիոն», 1949), «Գնացքը սուլելու է երեք անգամ» (ռեժիսոր ֆրեդ Ցինեման, 1952), «Շրջիկ ծառայողի մահը (ռեժիսոր Լասլո Բենդեկ, 1952), «Սիրանո դը Բերժըրակ» (ռեժիսոր Մայքլ Գորդոն, 1950), «Լարախաղացը» (1953), «Փոթորիկ Կեյնի վրա» (ռեժիսոր Էդուարդ Դմիտրիկ, 1954): 1955 թվականից հանդես է եկել իբրև ռեժիսոր։ Նրա ստեղծագործական անհատականությունը բացահայտվել է հակառասիստական «Չխոնարհելով գլուխները» (1958, խորհրդային էկրանում՝ «Նույն շղթայով շղթայվածները») ֆիլմում։ Կրամերն ամերիկյան կինոյի առաջադեմ ուղղության ներկայացուցիչ է։ Մյուս ֆիլմերից են՝ «Հպարտություն և կիրք» (1957, ըստ Ա. Ֆորստերի վեպի), «Վերջին ափ» (1959, ըստ Ն. Շյուտի վեպի), «Նյուրնբերգյան դատավարություն» (1962), «Հիմարների նավը» (1965)։ Վերջին երկու ֆիլմերում դատապարտել է Արևմտյան Գերմանիայում ֆաշիզմի վերածննդին նպաստող գերմանական նացիզմը։ «Օրհնիր երեխաներին և գազաններին» (1971), կինոնկարում արտահայտել է բողոք դաժանության և բռնության դեմ։ Լավագույն աշխատանքներից են նաև «Խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհ» (1963), «Սանտա Վիտորիայի գաղտնիքը» (1970) կինոժապավեններից հետո Կրամերը նկարահանում է 1973 թվականի մոսկովյան ութերորդ միջազգային կինոփառատոնում ոսկե մրցանակ շահած «Օկլահոման ինչպես որ կա» (1973) կինոժապավենը։ 1983 թվականին Կրամերը Մոսկվայում մասնակցել է 13-րդ միջազգային կինոփառատոնին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 674