Նյուրնբերգյան դատավարություն (ֆիլմ)
| Նյուրնբերգյան դատավարություն Judgment at Nuremberg |
|
| Ժանր | դրամա, պատմական |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1961 |
| Պրեմիերա | դեկտեմբերի 14, 1961 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Սթենլի Կրամեր |
| Պրոդյուսեր | Սթենլիա Կրամեր Ֆիլիպ Լանգներ |
| Սցենարիստ(ներ) | Էբբի Մանն |
| Դերակատարներ | Սփնսեր Թրեյսի Բերտ Լանկաստեր |
| Օպերատոր | Էռնեստ Լասլո |
| Երաժշտություն | Նորբերտ Շուլցե Լյուդվիգ վան Բեթհովեն |
| Մոնտաժ | Ֆրեդերիկ Կնուտսոն |
| Ընկերություն | Roxlom Films |
| Տևողություն | 186 րոպե |
| Բյուջե | 3,000,000 $ |
| Շահույթ | 10,000,000 $ [1] |
| Տեղայնացնող | United Artists |
| IMDb | ID 0055031 |
Նյուրնբերգյան դատավարություն (անգլ.՝ Judgment at Nuremberg), Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայտնի Նյուրնբերգյան դատավարությունների հիման վրա 1961 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ:
Բովանդակություն |
Սյուժե[խմբագրել]
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1948 թվականին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, ֆաշիստական գլխավոր հանցագործների դեմ դատավարությունից 2 տարի հետո, այսպես կոչված «փոքր Նյուրնբերգյան դատավարություններից» մեկի ժամանակ:
Դատարանում լսվում է ֆաշիստական ռեժիմի ժամանակ ծառայած իրավաբանների հարցը: Ամերիկյան դատավոր Դեն Հեյվուդը մեկնում է Նյուրնբերգ որպեսզի գլխավոր այդ դատավարությունը:
Դատավարության ժամանակ մեղադրող կողմի գլխավոր պաշտպաններից մեկը հասկանում է որ մեծ սխալ է գործել վերցնելով նրանց պաշտպանությունը, այն բանից հետո, երբ մեղադրյալներից մեկը չցանկանալով համագործակցել ոչ դատարանի, և ոչ էլ իր փաստաբանի հետ, բոլորի համար անսպասելի ելույթ է ունենում մեղայական խոսքով, ընդունելով իրենց ուղղված մեղադրանքները ...
Դերակատարներ[խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Սփենսեր Թրեյսի | ավագ դատավոր Դեն Հեյվուդ |
| Բերտ Լանկաստեր | դոկտոր Էռնստ Յաննինգ |
| Մաքսիմիլիան Շելլ | Հանս Ռոլֆ |
| Մառլեն Դիտրիխ | միսսիս Բերտոլդ |
| Ռիչարդ Ուիդմարկ | գնդապետ Թեդ Լոուսոն |
| Մոնտգոմերի Կլիֆտ | Ռուդոլֆ Պետերսոն |
| Ջուդի Գառլենդ | Իրենա Վալներ |
| Հովարդ Քեյն | Հյուգո Վալներ |
| Վեռներ Կլեմպերեր | Էմիլ Հան |
| Ուիլյամ Շետներ | կապիտան Հարիսոն Բայերս |
| Ջոն Ուենգրաֆ | դոկտոր Կառլ Վիկ |
| Կառլ Սվենսոն | դոկտոր Հենրիխ Գոյտեր |
| Էդ Բինս | միստր Բարկետ |
| Քենեթ Մակկենա | Ջուդ Քենեթ Նորիս |
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել]
Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 15 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 21-ի, ներառված է տարբեր կինովարկանիշային ցանկերում:
Մրցանակներ[խմբագրել]
Ներկայացվել է 11 Օսկարի ստացել 2-ը, Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում (Մաքսիմիլիան Շելլ) և Օսկար լավագույն հարմարեցված սցենարի համար: Ներկայացվել է 5 Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը լավագույն դրամայի դերասան (Մաքսիմիլիան Շելլ) և լավագույն դրամայի ռեժիսոր (Սթենլի Կրամեր): Ստացել է նաև 3 Դավիդ դի Դոնատելլո և 1 Բոդիլ կինոմրցանակներ և այլն:
Վարկանիշային ցանկեր[խմբագրել]
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 10-րդն է դատական դրամաների ցուցակում
- 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով վարկանիշային ցանկում 184-րդն է (2012 թվականի ապրիլի դրությամբ):
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Box Office Information for Judgment at Nuremberg. The Numbers. Retrieved April 14, 2012.
Արտաքին հղումներ[խմբագրել]
- Նյուրնբերգյան դատավարություն(անգլերեն) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Նյուրնբերգյան դատավարություն»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
- «Նյուրնբերգյան դատավարություն»(անգլերեն) ֆիլմը Allmovie կայքում: