Էլիա Կազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Էլիա Կազան
Էլիաս Կազանջօղլու
Elia Kazan NYWTS b.jpg
Է. Կազան, 1967 թ. լուսանկար
Ընդհանուր տեղեկություններ

Բնօրինակ անուն ազգանուն

Էլիաս Կազանջօղլու
Ծնվել է 1909 թ., սեպտեմբերի 7 (1909-09-07)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է սեպտեմբերի 28, 2003 (94 տարեկան)
Նյու Յորք, ԱՄՆ
Մականուն Էլիա «Գաջեթ» Կազան
Ազգություն Հունաստան Հունաստան
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Գործունեության տարիներ 1934-1976
Ամուսին Մոլլի Դեյ Թեչեր (1932–1963; մինչև նրա մահը)

Բարբարա Լոդեն (1967–1980; մինչև նրա մահը)
Ֆրենսիս Ռուջ (1982–2003; մինչև իր մահը)

IMDb ID 0001415

Էլիա Կազան (անգլ.՝ Elia Kazan, իսկական անուն ազգանունը Էլիաս Կազանջօղլու (հուն.՝ Ηλίας Καζαντζόγλου), թուրք.՝ Elia Kazancıoğlu), սեպտեմբերի 7, 1909, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 28, 2003, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ամերիկացի ռեժիսոր (արմատներով հույն), սցենարիստ և պրոդյուսեր։ Օսկարի եռակի և Ոսկե Գլոբուսի քառակի դափնեկիր։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել]

Էլիա Կազանը ծնվել է 1909 թվականին Ստամբուլում հույն առևտրականների ընտանիքում։ 1913 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ և բնակություն հաստատում Նյու Յորքում, որտեղ նրա հայրը զբաղվում է գորգերի վաճառքով։ Մասաչուսեթսի քոլեջներից մեկը ավարտելուց հետո ընդունվում է Յելսկի համալսարանի դրամատիկ արվեստի բաժինը։

1930 ական թթ. արդեն սկսում է աշխատել Նյու Յորքի թատերախմբերից մեկում որպես ռեժիսոր։ Սկսած 1934 թվականից մոտ 2 տարի Էլիա Կազանը հանդիսանում էր ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության գաղտնի անդամ[1]։

Արդեն 1940 թթ. սկզբից Կազանը համարվում էր Նյու Յորքի ամենահայտնի թատերական ռեժիսորներից մեկը։ Նա նաև խաղում էր թատրոնում («Սպիտակ խալաթներով մարդիկ», «Լեֆտիին սպասելով», «Ջոննի Ջոնսոն», «Ոսկե տղան», «Լիլոիմ» և այլն)։ Ստացել է թատրոնի հեղինակավոր Տոնի մրցանակ։

1940 ական թթ. վերջից Կազանը սկսում է նկարահանել նաև ֆիլմեր, սկզբում մի քանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր, ապա նաև լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ Նրա արդեն առաջին մեծ աշխատանքներից մեկը՝ 1947 թվականին նկարահանված «Ջենտլմենական համաձայնություն» ֆիլմը մեծ հաջողություն է ունենում արժանանալով 3 Օսկարի, որոնց թվում նաև Կազանը ստանում է իր առաջին Օսկարը լավագույն ռեժիսոր անվանակարգում։ Եվս մեկ Օսկար նա ստանում է 1954 թվականին նկարահանված «Նավահանգստում» ֆիլմի համար (ֆիլմը արժանանում է 8 Օսկարի, որոնց թվում Օսկար լավագույն ֆիլմի համար)։ Մյուս նշանավոր աշխատանքերն են կինոյում՝ «Ցանկություն» տրամվայը», «Դրախտից արևելք», «Վայրի գետը», «Տիկնիկ», «Ամերիկա, Ամերիկա» և այլն։ Նրա վերջին աշխատանքը կինոյում դարձավ 1976 թվականին նկարահանված «Վերջին մագնատը» դրաման՝ հոլիվուդյան մի շարք հայտնի դերասանների մասնակցությամբ։

Էլիա Կազանը մասամբ վատ համբավ ձեռք բերեց 1952 թվականին՝ հետաքննության հատուկ մարմիններին հայտնելով իր կոմունիստ գաղափարակից ընկերների մասին տեղեկություններ[2]։ Հետաքննության արդյունքում նրա գաղափարակից դերասաններից 8 հոգի հայտնվեցին, այսպես ասած, հոլիվուդյան սև ցուցակում և նրանց կարիերան ավարտվեց դրանով։ Այդ արարքը շատ կինոգործիչներ չներեցին, մասնավորապես 1999 թվականին, երբ նրան հանձնվում էր պատվավոր Օսկար կինոյում ունեցած մեծ ավանդի համար, ներկաներից մի քանիսը (Նիկ Նոլթի, Էդ Հարիս) հրաժարվեցին ծափահարել նրան, իսկ ոմանք էլ (Սթիվեն Սփիլբերգ, Ջիմ Քերրի) ծափահարում էին նստած տեղից[3][4]։ Իսկ ֆրանսիացի դերասան Ժյուլ Դասսենը առարկությամբ հանդես եկավ նրան պատվավոր Օսկար հանձնելու համար, ով նույնպես հայտնվել էր այդ սև ցուցակում։

Էլիա Կազանը երեք անգամ ամուսնացած է եղել[2]։ Մահացել է 2003 թվականին Նյու Յորքում 94 տարեկան հասակում։

Ֆիլմագրություն[խմբագրել]

Ընդհանուր թվով 21 ֆիլմի ռեժիսոր է, 8 ֆիլմի պրոդյուսեր է, 6 ֆիլմի սցենարի հեղինակ։ Խաղացել է 6 ֆիլմում որպես դերասան։
Առավել նշանավոր ռեժիսորական աշխատանքներից են՝

տարի ֆիլմ բնօրինակ անվանում դերասաններ
1945 Ծառ է աճում Բրուքլինում The tree grow in Brooklyn
1947 Խոտի ծով Sea Of Grass Սփենսեր Թրեյսի
Քեթրին Հեփբորն
1947 Ջենտլմենական համաձայնություն Gentleman’s Agreement Գրեգորի Պեկ
1947 Բումերանգ Boomerang! Լի Ջեյ Կոբբ
Արթուր Քենեդի
1949 Պինկի Pinky
1950 Խառնաշփոթ փողոցներում Panic In The Streets
1951 «Ցանկություն» տրամվայը A Streetcar Named Desire Մառլոն Բրանդո
Վիվիեն Լի
1952 Վիվա Սապատա Viva Zapata! Մառլոն Բրանդո
Էնթոնի Քուին
1953 Մարդը պարանի վրա Man On A Tightrope Ֆրեդրիկ Մարչ
Գլորիա Գրեհեմ
1954 Նավահանգստում On The Waterfront Մառլոն Բրանդո
Լի Ջեյ Կոբբ
Ռոդ Սթայգեր
Մարտին Բոլսամ
Կառլ Մոլդեն
1955 Եդեմից արևելք East Of Eden Ջեյմս Դին
1956 Տիկնիկ Baby Doll Էլի Ուոլլակ
Քերոլ Բեյքեր
Կառլ Մոլդեն
1957 Երեսը ամբոխի մեջ A Face In The Crowd Ուոլտեր Մատաու
1960 Վայրի գետ Wild River Մոնտգոմերի Կլիֆտ
1961 Հիանալին խոտերի մեջ Splendor In The Grass Ուորեն Բիթի
Նատալի Վուդ
1963 Ամերիկա, Ամերիկա America, America
1969 Գործարք The Arrangement Քըրք Դուգլաս
Ֆեյ Դանաուեյ
Դեբորա Քեր
1972 Հյուրերը The Visitors Ջեյմս Վուդս
1976 Վերջին մագնատը The Last Tycoon Ռոբերտ Դե Նիրո
Թոնի Քերթիս
Ջեք Նիկոլսոն
Ռոբերտ Միտչեմ
Ժաննա Մորո
Անժելիկա Հյուսթոն

Մրցանակներ[խմբագրել]

Ընդհանուր թվով Էլիա Կազանը ստացել է 33 մրցանակ, ներկայացված է եղել ևս 24-ի, որոնց թվում.

Օսկար[խմբագրել]

8 անգամ ներկայացվել է Օսկար, ստացել 3-ը

ստացել է նաև 1 պատվավոր Օսկար։

Ոսկե Գլոբուս[խմբագրել]

4 անգամ ներկայացվել և 4 անգամ ստացել է Ոսկե Գլոբուս մրցանակը Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար անվանակարգում, ինչը դեռևս չի հաջողվել ոչ մի ռեժիսորի.

  • «Ջենտլմենական համաձայնություն»
  • «Ցանկություն» տրամվայ»
  • «Նավահանգստում»
  • «Տիկնիկ»

Այլ մրցանակներ[խմբագրել]

Ստացել է նաև

Գրականություն[խմբագրել]

  • Jones, David, Richard (1986)։ Great directors at work : Stanislavsky, Brecht, Kazan, Brook։ Berkeley ; London: University of California Press։ ISBN 0-520-04601-3։ 
  • Ciment, Michel (1988)։ An American Odyssey։ London: Bloomsbury Publishing Ltd.։ ISBN 0-7475-0241-2։ 
  • Schickel, Richard (2005)։ Elia Kazan: A Biography։ New York: HarperCollins Publishers։ ISBN 0-06-019579-7։ 
  • Murphy, Brenda (2006)։ Tennessee Williams and Elia Kazan : a collaboration in the theatre։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 0-521-03524-4 (pbk)։ 

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Elia Kazan (1909-2003), Elia Kazanjoglous»։ Pegasos։ 2003։ Արխիվացված օրիգինալից 2012-02-26-ին։ http://www.webcitation.org/65jMx2dUl։ Վերցված է 2008-05-28։ 
  2. 2,0 2,1 Rothstein, Mervyn (September 28, 2003). «Elia Kazan, Influential Director, Dies at 94». The New York Times. http://www.nytimes.com/2003/09/28/obituaries/28CND-KAZAN.html։ Վերցված է 2009-01-28. 
  3. «Elia Kazan receiving an Honorary Oscar®»։ YouTube։ 2008-04-24։ http://www.youtube.com/watch?v=3YziNNCZeNs։ Վերցված է 2010-03-07։ 
  4. Weinraub, Bernard (1999-03-22)։ «Amid Protests, Elia Kazan Receives His Oscar»։ NYTimes.com։ Արխիվացված օրիգինալից 2012-02-26-ին։ http://www.webcitation.org/65jMxYGJy։ Վերցված է 2010-03-07։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]