Մաքսիմիլիան Շելլ
| Մաքսիմիլիան Շելլ | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Maximilian Schell |
| Ծնվել է` | դեկտեմբերի 8, 1930 |
| Ծնվելու վայր` | Վիեննա, Ավստրիա |
| Ազգություն` | |
| Մասնագիտություն | դերասան |
| Ակտիվ շրջան | 1955-ից սկսած |
| Ամուսին(ներ) | Նատալյա Անդրեյչենկո (1985-) |
| Երեխա(ներ) | Նաստյա (ծն. 1989) |
| Պարգևներ և մրցանակներ` | 1 Օսկար, 2 Ոսկե Գլոբուս |
| էջ IMDb-ում | ID 0001703 |
Մաքսիմիլիան Շելլ (գերմ.՝ Maximilian Schell, դեկտեմբերի 8, 1930, Վիեննա, Ավստրիա) ավստրիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Մաքսիմիլիան Շելլը ծնվել է Ավստրիայում շվեյցարացի գրող Գերման Ֆերդինանդ Շելլի և վիեննացի դերասանուհի Մարգարետ Նոե ֆոբ Նորդբերգի ընտանիքում: Նա ընտանիքի ամենափոքր երեխան էր և ուներ 2 քույր և մեկ եղբայր` Մարիա, Իմմի և Կառլ: 1938 թվականին նրանց ընտանիքը Ավստրիայից տեղափոխվեց Շվեյցարիա: Մաքսիմիլիան Շելլի մանկությունը այդպիսով անցել է Ցյուրիխում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ցյուրիխը դարձել էր Եվրոպայի յուրօրինակ մշակութային կենտրոններից մեկը, ինչը նպաստել է Շելլի մշակութային դաստիարակությանը:
Կրթություն [խմբագրել]
Պատանի տարիքից նա ուսումնասիրել է գերմանագիտություն, արվեստի և գրականության պատմություն, երաժշտություն և թատրոն: Միաժամանակ նա նաև մարզվում էր ֆուտբոլով և համարյա դարձել էր շվեյցարական «Գրասհոպեր» ֆուտբոլային ակումբի անդամ: Այժմ էլ Շելլի սիրված ակումբը մնում է «Գրասհոպեր»ը:
Կարիերա [խմբագրել]
Սկսած 1952 թվականից Մաքսիմիլիան Շելլը սկսում է ավելի խորը ուսումնասիրել դերասանական վարպետություն և արդեն մեկ տարի անց սովորելով Բեռնի կոնսերվատորիայում բազելի քաղաքային թատրոնում սկսում է աշխատել որպես դերասան, ռեժիսոր և դրամատուրգ: 1959 թվականին մի քանի տեղեր աշխատելուց հետո մնում է հիմնական աշխատանքի Մյունխենի Կամերային թատրոնում: Նույն թվականին ռեժիսոր Գուստաֆ Գրյունդգենսը նրան հրավիրում է Համբուրգ, որտեղ նա աշխատում է տեղի թատրոնում մինչև 1963 թվականը` ռեժիսորի մահը:
Դրանից հետո մեկնում է աշխատանքի Լոնդոնում, որտեղ զբաղվում է նաև Շեքսպիրյան պիեսների թարգմանությամբ: 2007 թվականին Մաքսիմիլիան Շելլը բեմադրեց Յոհան Շտրաուսի «Վիեննական արյուն» օպերետը բաց բեմի վրա:
Կինոկարիերա [խմբագրել]
Մաքսիմիլիան Շելլին ճանաչում ու հռչակ բերեց նրա աշխատանքները կինոյում և հեռուստատեսությունում: Իր առաջին մեծ դերը կինոյում 1955 թվականին էր «Երեխաներ, մայր և գեներալ» ֆիլմում: 1958 թվականին նրան հրավիրում են Հոլիվուդ նկարահանվելու Մառլոն Բրանդոյի հետ «Երիատասարդ առյուծներ» ֆիլմում:
Իր ամենաաստղային դերերից մեկը դարձավ ռեժիսոր Սթենլի Կրամերի «Նյուրնբերգյան դատավարություն» ֆիլմը, որի համար նա սատացավ «Օսկար» մրցանակ որպես լավագույն դերասան: Մյուս նշանավոր դերասանական աշխատանքներից կարելի է առանձնացնել «Տոպկապի» (1964) ֆիլմը Պիտեր Ուստինովի հետ հետ, «Ջուլիա» դրաման, «Կամուրջը շատ հեռու է» պատերազմական ֆիլմը և «Բախում անդունդի հետ» (1998) գիտաֆանտաստիկ ֆիլմը, որոնցում հանդես են գալիս մի շարք հայտնի դերասաններ:
Մաքսիմիլիան Շելլը նաև զբաղվել է սցենարներ գրելով, ռեժիսորական և պրոդյուսերական գործունեությամբ: Նրա առաջին մեծ ռեժիսորական աշխատանքը «Առաջին սեր» ֆիլմն էր (1970), որը լավ ընդունելություն ունեցավ կինոաշխարհում, ներկայացվեց նաև Օսկարի: Դրան հաջորդեցին «Հետիոտն» (1974), «Դատավորը և նրա դահիճը» (1975) Ֆրիդրիխ Դյուրենմատի համանուն գրվածքի հիման վրա, նաև «Մառլեն» (1984) վավերագրական ֆիլմը Մառլեն Դիտրիխի մասին, «Իմ քույր Մարիան» (2002) հարազատ քրոջ` Մարիա Շելլի մասին, ով այդ ժամանակ տառապում էր դեմենցիայով` մտավոր թուլությամբ:
Անձնական կյանք [խմբագրել]
Մաքսիմիլիան Շելլը մոտ 3 տարի սիրավեպի մեջ էր Իրանի վերջին շահի կնոջ` Սորայ Էսֆանդիարի Բախտիարի հետ: 1985 թվականին Շելլը ամուսնացավ ռուս դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոյի հետ և 1989 թվականին նրանք ունեցան աղջիկ` Նաստյա:
Թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում աշխատելուց բացի Շելլը նաև գրում է զբաղվում է գեղանկարչությամբ: Նա մեծամասամբ բնակվում է Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատանը: Շելլը հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիի կնքահայրն է: 1975 թվականին Ջոլիի հայրը` դերասան Ջոն Վոյթը խաղաց գլխավոր դերերից մեկը «Դատավորը և նրա դահիճը» պիեսի էկրանավորման մեջ:
Ֆիլմագրություն [խմբագրել]
Մաքսիմիլիան Շելլը խաղացել է 100-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, որոնցից առավել նշավորներն են
Մրցանակներ [խմբագրել]
Մաքսիմիլիան Շելլը համարվում է ամենահաջողակ և հայտնի գերմանալեզու դերասաններից մեկը: Ընդհանուր թվով ստացել է 19 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 8-ի, որոնց թվում`
Օսկար [խմբագրել]
3 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1 Օսկար լավագույն դերասանի համար
«Նյուրնբերգյան դատավարություն» - ստացել է լավագույն դերասան անվանակարգում
«Մարդը ապակյա վանդակի մեջ» - ներկայացվել է լավագույն դերասան անվանակարգում
«Ջուլիա» - ներկայացվել է երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում
Ոսկե Գլոբուս [խմբագրել]
4 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը
«Նյուրնբերգյան դատավարություն» - ստացել է լավագույն դերասան անվանակարգում
«Մարդը ապակյա վանդակի մեջ» - ներկայացվել է լավագույն դրամայի դերասան անվանակարգում
«Ջուլիա» - ներկայացվել է երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում
«Ստալին» - ստացել է երկրորդ պլանի սերիալի լավագույն դերասան անվանակարգում
2 անգամ ներկայացվել է Էմմիի, 1 անգամ ներկայացվել է BAFTA-ի, ստացել է Սան Սեբաստիանի և Բավարիայի կինոփառատոնների մրցանակ: 2002 թվականին ստացել է «Բեմբի» կինոմրցանակ, կինոյում ունեցած ավանդի համար: