Ցյուրիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցյուրիխի զինանշանը

Ցյուրիխ (գերմաներեն` Zürich, լատիներեն` Turicum)` քաղաք Շվեյցարիայի հյուսիս-արևելքում: Երկրի ամենաբնակեցված քաղաքային ագլոմերացիան է` 1,09 միլիոն մարդ:

Ցյուրիխ

Մինչև VI դարը քաղաքի անունն էր Տուրիկում: Արևելյան Ֆրանկիայի թագավոր Լյուդովիկ II Գրեմնացին (գերմ.` Ludwig der Deutsche, 804/80528 օգոստոսի 876) Տուրիկումի տարածքում հիմնում է դղյակ, ավելի ուշ` 853 թվականին Ցյուրիխի մարզի տարածքում հիմնում է Ֆրամյունստեր վանքը իր դստեր համար: