Մառլեն Դիտրիխ
| Մառլեն Դիտրիխ | |
|---|---|
Մ. Դիտրիխը «Երկինք գնացող ճանապարհ չկա» ֆիլմում |
|
| Բնագիր ԱԱՀ | Մարիա Մագդալեն Դիտրիխ |
| Հասակը` | 165 սմ |
| Ծնվել է` | դեկտեմբերի 27, 1901 |
| Ծնվելու վայր` | Շյոնենբերգ, Գերմանական կայսրություն |
| Վախճանվել է` | Փարիզ, Ֆրանսիա |
| Վախճանի օր` | մայիսի 6, 1992 (90 տարեկան) |
| Քաղաքացիություն` | |
| Ազգություն` | |
| Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի |
| Ակտիվ շրջան | 1919-1984 |
| Ամուսին(ներ) | Ռուդոլֆ Սիբեր (1923–1976; մինչև նրա մահը) |
| Երեխա(ներ) | Մարիա Ռիվա (ծն. 13.12.1924) |
| էջ IMDb-ում | ID 0000017 |
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 2907 |
| Վեբկայք | Պաշտոնական կայք |
Մառլեն Դիտրիխ (գերմ.՝ Marlene Dietrich [maɐˈleːnə ˈdiːtʁɪç]), լրիվ անունը` Մարիա Մագդալենա Դիտրիխ, դեկտեմբերի 27, 1901, Շյոնենբերգ, Գերմանական կայսրություն - մայիսի 6, 1992, Փարիզ, Ֆրանսիա)[1], ամերիկյան հայտնի դերասանուհի և երգչուհի. ազգությամբ գերմանացի է:
Ամերիկյան կինոակադեմիան իր՝ Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 9-րդ տեղում։
Բովանդակություն |
Կենսագրություն և կարիերա [խմբագրել]
Կրթություն [խմբագրել]
Մառլեն Դիտրիխը ծնվել է 1901 թվականին Բեռլինի շրջանի Շյոնենբերք քաղաքում՝ ոստիկանության սպա Լուի Էրիխ Օտտո Դիտրիխի և Վիլհելմ Ֆելզինգի ընտանիքում։ Մինչ 1918 թվականը սովորել է Բեռլինի միջնակարգ դպրոցներից մեկում։ Դպրոցական տարիներին հաճախել է ջութակի դասերի։ 1919-1921 թթ. զբաղվել է երաժշտությամբ Վեյմար քաղաքում պրոֆեսոր Ռոբերտ Ռայցի մոտ։ Ապա ընդունվում է Բեռլին Մաքս Ռեյնհարդտի դերասանական դպրոցը։
Կինոկարիերա [խմբագրել]
1922 թվականից սկսած բեռլինյան թատրոններում խաղում է փոքր դերեր, իսկ 1923 թվականին խաղում է իր առաջին ֆիլմում՝ «Փոքրիկ Նապոլեոնը»։ 1928 թվականին ձայնագրում է իր առաջին երգերի ձայնապնակը: Մեկ տարի անց Ջոզեֆ ֆոն Շտերնբերգը տեսնելով նրան հրավիրում է խաղալու «Երկնագույն հրեշտակը» ֆիլմում, որը դառնում է Դիտրիխի առաջին աստղային ֆիլմը:
Ֆիլմի հաջողությունից հետո 1930 թվականին Մառլեն Դիտրիխը պայմանագիր է կնքում «Paramount Pictures» կինոընկերության հետ և լքում Գերմանիան մեկնելով ԱՄՆ։
Հոլիվուդում նա նկարահանվում է Շտերնբերգի 6 ֆիլմում, որոնք նրան բերում են համաշխարհային ճանաչում: Նրանց համատեղ վերջին աշխատանքը «Սատանան կին է» 1936 թվականի ֆիլմն էր: 1936 թվականին Ջոզեֆ Գեբբելսը նրան առաջարկում է նկարահանվել Գերմանիայում, խոստանալով յուրաքանչյուր ֆիլմի համար վճարել 200 000 մարկ, նաև իր ազատ ընտրությունը յուրաքանչյուր ֆիլմի համար, սակայն Դիտրիխը մերժում է: 1939 թվականի հունիսի 9-ին Դիտրիխը ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն։
Երգչուհու կարիերա [խմբագրել]
1943 թվականից նա սկսում է քիչ նկարահանվել կինոյում՝ համերգային շրջագայություններ ունենալով աշխարհի մի քանի երկրներում: 1946-ից սկսած նորից սկսվում է պարբերաբար նկարահանվել կինոյում, նաև վարում է ռադիոհաղորդումներ և հոդվածներ է գրում թերթերի համար: 1953 թվականին Լաս Վեգասում նորովի սկսում է երգչուհու իր կարիերան, ավել քիչ նկարահանվել կինոյում, եղած դերերն էլ հիմնականում փոքր դերեր էին, որոնց համար նա պահանջում էր մեծ հոնորարներ։
1960 թվականին համերգային շրջայցով մեկնում է ԳՖՀ, որտեղ նրան ջերմ ընդունելություն ցույց չեն տալիս, կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին իր ունեցած դիրքորոշման: Մի քանի դուետներ է երգել ամերիկացի երգչուհի Ռոզմարի Քլունիի հետ: 1963 թվականին նրա համերգները մեծ հաջողություն են ունենում Մոսկվայում և Լենինգրադում:
Վերջին տարիներ [խմբագրել]
1975 թվականին Սիդնեյում դժբախտ պատահարի արդյունքում նա ունեցավ պարանոցի կոտրվածք, ինչի հետևանքով տիպված եղավ թողնել կարիերան: Մեկ տարի անց քաղցկեղից մահացավ ամուսինը՝ Ռուդոլֆ Զիբերը: Վերջին անգամ կինոյում նկարահանվեց 1978 թվականին: 1979 թվականին Գերմանիայում լուսյ տեսավ նրա «Marlene Dietrich ABC» գիրքը, որը թարգմանվեց մի քանի լեզուներով։
Կյանքի վերջին տարիներին Դիտրիխը կախվածություն ուներ ալկոհոլից և չէր կարողանում առանց ցավազրկող դեղամիջոցների: Նա ապրում էր գրեթե միայնակ Փարիզի Մոնտեն պողոտայում գտնվող իր առանձնատանը, արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով միայն հեռախոսով։ Մահվանից առաջ վերջին տասը տարիներին նա գամված էր անկողնում և շատ քչերին էր թույլ տալիս այցելել իրեն:
1982 թվականին նա համաձայնություն է տալիս Մաքսիմիլիան Շելլին իր մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու առաջարկին, պայմանով որ ինքը չպետք է երևա կադրում: Արդյունքում Շելլը նկարահանում է «Մառլեն» ֆիլմը, որը իրենից ներկայացնում է միայն աուդիո ձայնագրություն հարցազրույց դերասանուհու հետ։
Մահ [խմբագրել]
Մառլեն Դիտրիխը մահացել է 1992 թվականի մայիսի 6-ին Փարիզում սրտի և երիկամների աշխատանքի խանգարման հետևանքով։ Դերասանուհու հրաժեշտին Մադլեն եկեղեցում հավաքվել էին մոտ 3000 մարդ: Նրա դագաղը պատված ամերիկյան դրոշով տեղափոխեցին Բեռլին, որտեղ նրան հուղարկավորեցին Շտադտիշեր Ֆրիդխոֆ III գերեզմանատանը մոր գերեզմանի կողքին:
Անձնական կյանք [խմբագրել]
1923 թվականի մայիսի 17-ին ամուսնանում է կինոպրոդյուսեր Ռուդոլֆ Զիբերի հետ և 1924 թվականին դեկտեմբերի 13-ին նրանք ունենում են մեկ աղջիկ՝ Մարիա։ Նրանք համատեղ ապրում են ընդամենը 5 տարի, որից հետո չնայած պաշտոնապես ամուսնալուծված չէի, սակայն բաժանված էին արդեն։ Մառլեն Դիտրիխը ունեցել է սիրավեպեր, մասնավորապես գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի [2] և ֆրանսիացի դերասան Ժան Գաբենի հետ[3].
Ամերիկացի հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյի հետ ունեցել է երկար տարիների նամակագրական կապ, որը տպագրվել է նրա մահից 15 տարի անց:[4]
Ֆիլմագրություն [խմբագրել]
Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, որոնցից առավել նշավոր են.
| տարի | ֆիլմ | բնօրինակ անվանում | դեր | ռեժիսոր | խաղընկերներ | |
|---|---|---|---|---|---|---|
| 1922 | «Տղամարդիկ այսպիսին են» | So sind die Männer | Կատրին | Գորգ Յակոբի | ||
| 1923 | «Սիրո ողբերգություն» | Tragödie der Liebe | Լյուսի | Ջո Մեյ | Էմիլ Յենինգս | |
| 1926 | «Մանոն Լեսկո» | Manon Lescaut | Միշելին | Արթուր Ռոբինսոն | ||
| 1929 | «Համբուրում եմ ձեր ձեռքը, Մադամ» | Ich küsse Ihre Hand, Madame | Լորանս Ժերար | Ռոբերտ Լանդ | ||
| 1930 | «Երկնագույն հրեշտակ» | Der blaue Engel | Լոլա-Լոլա | Ջոզեֆ ֆոն Շտերնբերգ | Էմիլ Յենինգս | |
| 1930 | «Մարոկկա» | Morocco | Էմի Ջոլլի | Ջոզեֆ ֆոն Շտերնբերգ | Գերի Կուպեր | |
| 1931 | «Պատվազրկվածը» | Dishonored | Մերի Կոլվերեր | Ջոզեֆ ֆոն Շտերնբերգ | Վիկտոր Մակլագեն | |
| 1932 | «Շանհայական ճեմընթաց» | Shanghai Express | Լիլի | Ջոզեֆ ֆոն Շտերնբերգ | ||
| 1932 | «Սպիտակամաշկ Վեներան» | Blonde Venus | Ջոզեֆ ֆոն Շտերնբերգ | Քերի Գրանտ | ||
| 1933 | «Երգ-երգոց» | Song of Songs | Լիլի Կժեպանեկ | Ռուբեն Մամուլյան | ||
| 1934 | «Արյունարբու կայսրուհին» | The Scarlet Empress | Եկատերինա II | Ջոզեֆ ֆոն Շտերնբերգ | ||
| 1935 | «Սատանան կին է» | The Devil is a Woman | Կոնչիտա Պերես | Ջոզեֆ ֆոն Շտերնբերգ | ||
| 1936 | «Ցանկություն» | Desire | Ֆրենկ Բորզեջ | Գերի Կուպեր Ակիմ Թամիրով |
||
| 1937 | «Հրեշտակ» | Angel | Մարիա Բեյքեր | Էռնստ Լյուբիչ | ||
| 1939 | «Դեստրին կրկին թամբին» | Destry Rides Again | Ֆրենչի | Ջորջ Մարշալ | Ջեյմս Ստյուարտ | |
| 1940 | «Յոթ մեղավորներ» | Seven Sinners | Բիժու Բլանշ | Թեյ Հարնետ | Ջոն Ուեյն | |
| 1941 | «Էներգիա» | Manpower | Ֆեյ Դյուվալ | Ռաուլ Ուոլշ | Էդվարդ Գ. Ռոբինսոն | |
| 1942 | «Այսպես է ոզւոմ լեդին» | The Lady is Willing | Էլիզաբեթ Մադդեն | Միտչել Լեյզեն | ||
| 1942 | «Սրիկաները» | The Spoilers | Շերրի Մալոտ | Ռեյ Էնռայթ | Ջոն Ուեյն Ռիչարդ Բարթելմես |
|
| 1942 | «Պիտսբուրգ» | Pittsburgh | Ջոսի Վինտերս | Լուիս Սելեր | Ջոն Ուեյն | |
| 1946 | «Մարտին Ռումյանոկ» | Martin Roumagnac | Բլանշ | Ժորժ Լակոմբ | Ժան Գաբեն | |
| 1947 | «Ոսկե ականջօղեր» | Golden Earrings | Լիդիա | Միտչել Լեյզեն | ||
| 1951 | «Երկինք գնացող ճանապարհ չկա» | No Highway in the Sky | Մոնիկա Թիզդիլ | Հենրի Կոստեր | Ջեյմս Ստյուարտ | |
| 1951 | «Բեմի վախ» | Stage Fright | Շառլոտ Ինվուս | Ալֆրեդ Հիչքոք | ||
| 1956 | «Աշխարհի շուրջը 80 օրում» | Around the World in 80 Days | սալոնի տնօրեն | Մայլք Անդերսոն | Ֆրենկ Սինանտրա Ֆեռնանդել Բասթեր Քիթոն Շիռլի Մակլեյն |
|
| 1957 | «Մեղադրման վկան» | Witness for the Prosecution | Քրիստինա Հելմ | Բիլլի Ուայլդեր | Չառլզ Լոուտոն | |
| 1957 | «Չարի կնիքը» | Touch of Evil | Տանյա | Օրսոն Ուելս | Չառլթոն Հեսթոն Ջոզեֆ Քոթթեն Ակիմ Թամիրով |
|
| 1961 | «Նյուրնբերգյան դատավարություն» | Judgment at Nuremberg | միսսիս Բերտոլդ | Սթենլի Կրամեր | Սփենսեր Թրեյսի Բերտ Լանկաստեր Ռիչարդ Ուիդմարկ Մաքսիմիլիան Շելլ Մոնգոմերի Կլիֆտ Ջուդի Գառլենդ |
Երգեր և ալբոմներ [խմբագրել]
Մառլեն Դիտրիխը թողարկել է բազմաթիվ և երգեր և մի քանի ալբոմներ
Ալբոմներ [խմբագրել]
- 1951 Marlene Dietrich Overseas
- 1954 Live at the Café de Paris
- 1959 Dietrich in Rio
- 1960 Wiedersehen mit Marlene
- 1964 Marlene singt Berlin
- 1964 Die neue Marlene
- 1964 Dietrich in London
Երգեր (ոչ ամբողջական ցանկ) [խմբագրել]
| տարի | երգ (A-կողմ) | երգ (B-կողմ) | Լեյբլ |
|---|---|---|---|
| 1928 | "Potpourri from Es Liegt in der Luft, Part 1" | "Potpourri from Es Liegt in der Luft, Part 2" | Electrola |
| 1930 | "Falling in Love Again" | "Blonde Women" | HMV |
| 1930 | "Ich bin von Kopf bis Fuß auf Liebe eingestellt" | "Nimm dich in Acht vor blonden Frau'n" | Electrola |
| 1930 | "Ich bin die fesche Lola" | "Kinder, heut' Abend, da such ich mir was aus" | Electrola |
| 1930 | "Wenn ich mir was wünschen dürfte" | Electrola | |
| 1931 | "Peter" | "Jonny" | Polydor |
| 1931 | "Jonny" (Alternate Version) | Ultraphon | |
| 1931 | "Quand l'Amour Meurt" | "Give Me the Man" | Electrola |
| 1933 | "Assez" | Moi, Je M'Ennuie | Polydor |
| 1933 | "Assez" (Alternate Take) | Decca | |
| 1933 | "Ja, So Bin Ich" | Polydor | |
| 1933 | "Allein in einer Grossen Stadt" | "Mein Blondes Baby" | Polydor |
| 1933 | "Wo Ist der Mann?" | Polydor | |
| 1935 | "If It Isn't Pain (Then It Isn't Love)" | "Three Sweethearts Have I" | Decca |
| 1939 | "I've Been In Love Before" | "You Do Something To Me" | Decca |
| 1939 | "You've Got that Look" | "You Go To My Head" | Decca |
| 1939 | "Falling in Love Again" | "The Boys in the Backroom" | Decca |
| 1944 | "Lili Marlene" | "Symphonie" | Decca |
| 1948 | "Illusions" | "Black Market" | Decca |
| 1952 | "Too Old to Cut the Mustard" | "Good for Nothin'" | Columbia |
| 1952 | "Come Rain or Come Shine" | "Love Me" | Columbia |
| 1953 | "Time For Love" | "Look Me Over Closely" | Columbia |
| 1953 | "Dot's Nice — Donna Fight" | "It's The Same" | Philips |
| 1953 | "Besides" | "Land Sea and Air" | Philips |
| 1954 | "Ich hab' noch einen Koffer in Berlin" | "Peter" | Columbia |
| 1957 | "Near You" | "Another Spring, Another Love" | Dot |
| 1957 | "I May Never Go Home Anymore" | "Kisses Sweeter Than Wine" | Dot |
| 1958 | "This Evening Children" | Electrola | |
| 1959 | "An Interview with Marlene Dietrich" | Columbia | |
| 1962 | "Marie-Marie" | "Déjeuner du Matin" | Pathé |
| 1962 | "Qui peut dire ou vont les fleurs?" | "Cherche la Rose" | Columbia |
| 1962 | "Die Welt War Jung" | "Sag mir wo die Blumen Sind" | Electrola |
| 1963 | "Bitte Geh Nicht Fort" "Warum Tut Liebe Weh" |
"Für Alles Kommt die Zeit" "Kleine, Treue Nachtigall" |
Ariola |
| 1964 | "Marie-Marie" "Das Lied ist aus" |
"Where Have All the Flowers Gone?" "Lola" |
Melodia |
| 1965 | "If He Swings By The String" | "Such Trying Times" | Kapp |
| 1965 | "Where Have All the Flowers Gone?" | "Blowin' in the Wind" | Capitol |
| 1966 | "Candles Glowing" | "This World of Ours" | Decca |
| 1966 | "Glocken Läuten" | "Still war die Nacht" | Philips |
| 1967 | "Where Have All the Flowers Gone" | "Go 'Way From My Window" | Columbia |
| 1978 | "Just a Gigolo" | Columbia |
Մրցանակներ [խմբագրել]
Մառլեն Դիտրիխը պարգևատրվել է ԱՄՆ-ի նախագահի բարձրագույն «Ազատության համար» շքանշանով և Ֆրանսիայի «Պատվավոր լեգեոնի շքանշան» և «Պատվավոր լեգեոնի սպա» կոչումներով:
- Ներկայացվել է 1 Օսկարի լավագույն դերասանուհի անվանակարգում «Մարոկկո» ֆիլմի համար:
- Ներկայացվել է Ոսկե Գլոբուսի «Մեղադրման վկան» ֆիլմի համար:
- Ստացել է 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ «Նյուրնբերգյան դատավարություն» ֆիլմի համար:
1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Գրականություն [խմբագրել]
- Bach, Steven (1992). Marlene Dietrich: Life and Legend. Doubleday. ISBN 0-385-42553-8.
- Carr, Larry (1970). Four Fabulous Faces:The Evolution and Metamorphosis of Swanson, Garbo, Crawford and Dietrich. Doubleday and Company. ISBN 0-87000-108-6.
- Morley, Sheridan (1978). Marlene Dietrich. Sphere Books. ISBN 0-7221-6163-8.
- Riva, Maria (1994). Marlene Dietrich. Ballantine Books. ISBN 0-345-38645-0.
- Riva, David J. (2006). A Woman at War: Marlene Dietrich Remembered. Wayne State University Press. ISBN 0-8143-3249-8.
- Spoto, Donald (1992). Blue Angel: The Life of Marlene Dietrich. William Morrow and Company, Inc.. ISBN 0-688-07119-8.
- Норма Боске, Мишель Рахлин. Марлен Дитрих: последние секреты. М. Текст, 2011.
- Н. Я. Надеждин. Марлен Дитрих: «Уйти, чтобы остаться»: Биографические рассказы. М.: Майор, Осипенко, 2011. 192 с., Серия «Неформальные биографии», 2000 экз., ISBN 978-5-98551-162-8
- Н. Я. Надеждин. Марлен Дитрих. М.: Мир энциклопедий Аванта+, Астрель, 2011. 224 с., ил., Серия «Секрет успеха», 3000 экз., ISBN 978-5-98986-511-6, ISBN 978-5-271-36823-3
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Ֆլինտ, Փիթռ Բ. (1992-05-07). «Marlene Dietrich, 90, Symbol of Glamour, Dies». The New York Times. http://query.nytimes.com/gst/fullpage.html?res=9E0CE6D7163CF934A35756C0A964958260&sec=&spon=&pagewanted=all.
- ↑ Մառլեն Դիտրիխ և Ռեմարկ
- ↑ Մառլեն Դիտրիխ և Ժան Գաբեն. սիրո պատմություն
- ↑ Դիտրիխի և Հեմինգուեյի մասին