Էրիխ Մարիա Ռեմարկ
| Էրիխ Մարիա Ռեմարկ | |
|---|---|
![]() Էրիխ Մարիա Ռեմարկ (1920) |
|
| Ծնվել է | Էրիխ Փաուլ Ռեմարկ հունիսի 22, 1898 Օսանբրյուք, Գաննովեր նահանգ, Պրուսիա |
| Մահացել է | սեպտեմբերի 25, 1970 Լոկարնո, Շվեյցարիա |
| Գրական անուն | Էրիխ Մարիա Ռեմարկ |
| Մասնագիտություն | գրող |
| Ազգություն | գերմանացի |
| Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն |
| Ոճեր | ռեալիզմ |
| Գրական շարժումներ | արձակագիր |
Էրիխ Մարիա Ռեմարկ (գերմ.՝ Erich Maria Remarque; 1898 հունիսի 22, Օսանբրյուք – 1970 սեպտեմբերի 25, Լոկարնո), հայտնի գերմանացի գրող: 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից: Նրա հայտնի ստեղծագործություններից են՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (1929), «Երեք ընկեր» (1936), «Հաղթական կամար» (1945) և այլն։ Առաջ է քաշել «կորած սերունդ» գրական հասկացությունը:
Բովանդակություն |
Ռեմարկի կանայք [խմբագրել]
Էրիխ Մարիա Ռեմարկը հայտնի է նաև իր բազում հարաբերություններով տարբեր կանանց հետ, որոնց թվում կային նաև հանրահայտ աստղեր:
1918 թվականին Էրիխ Փաուլ Ռեմարկը հանդիպում ու ծանոթանում է Էրիկա Հաազեի հետ, Արևմտյան ռազմաճակատում, որտեղ ապագա գրողը մասնակցում էր տեղի ճակատամարտերին (Առաջին համաշխարհային պատերազմ): Էրիկայի հետ Ռեմարկը զգում է առաջին սիրու ազդեցությունը, սակայն իրենց հարաբերություններին, բախտ չէր վիճակվել երկար տևել: Պատերազմն ավարտվեց և Ռեմարկը վերադարձավ հայրենի տուն, իսկ Էրիկան մնաց անցյալում:
1921-ին Ռեմարկը սիրային հարաբերությունների մեջ է մտնում՝ Իդա-Լոտտա (Լոլոտտ) Փրոյսի հետ: Այս հարաբերությունները նույնպես երկար չեն տևում, քանի որ 1922-ին Ռեմարկը տեղափոխվում է Հաննովեր և սերը մնում է անցյալում:
Հաննովերում Ռեմարկը տանում է անպատասխանատու սիրային կյանք, հարաբերություններ ունենալով տարբեր կանանց հետ: Այստեղ 1924 թվականի հոկտեմբերին նա հանդիպում է Էդիթ Դյորիին, Քուրտ Դյորիի աղջկան: Էդիթի հայրը, Հաննովերում հայտնի խմբագության հիմնադիր էր՝ «Շփորթ իմ Բիլդ» անունով: Էդիթի շնորիվ, Ռեմարկը տեղափոխվում է Բեռլին, որտեղ աշխատանքի է անցնում Էդիթի հոր ամսագրում, որպես խմբագիր: Սակայն հետագայում Էդիթի ծնողները համաձայնություն չեն տալիս նրանց հարաբերություններին:
1925 թվականի հոկտեմբերի 14-ին, Ռեմարկն ամուսնանում է Իլզե Յուտտա (Ժաննա) Զամբոնայի հետ: Վերջինս տառապում էր թոքախտով, ուստի օրինակ հանդիսացավ ապագայում, Ռեմարկի ստեղծած կերպարների համար, օրինակ՝ «Պատի», «Երեք ընկերներ» վեպից 1936: Դեռ լինելով ամուսնացած Յուտտայի հետ, Ռեմարկը 1929-ին սիրային հարաբերությունների մեջ է մտնում՝ Բրիգգիտա Նոյների հետ, որոնք տևում են մինչև 1931 թվականը: 1930-ին սիրային կապ է ունենում նաև Ռուտ Ալբույի հետ, որի շնորհիվ գրողը գնում է տարբեր կտավներ և ուրիշ արվեստի նմուշներ: Այս բազմազան դավաճանությունները ստիպում են Յուտտային ապահարզան պահանջել: 1930 թվականի հունվարի 4-ին, նրանք ամուսնալուծվում են, սակայն շարունակում են պահպանել ընկերական ջերմ հարաբերություններ: 1938 թվականի հունվարի 22-ին, Ռեմարկը դարձյալ ամուսնանում է Յուտտայի հետ, որպեսզի հնարավորություն տա նրան տեղափոխվել Շվեյցարիա: Հետագայում Յուտտային զրկում են քաղաքացիությունից և նա մեկնում է Նյու-Յորք ու հաստատվում Էլլիս Այլնդ կղզում: Ռեմարկը մինչև մահը նախկին կնոջը թոշակ է վճարում:
1936-ին Ռեմարկը ծանոթացել էր Մարգոթ ֆոն Օպելի հետ: Նրանք ուղիղ մեկ տարի անցկացնում են իրար հետ, ճանապարհորդելով ամբողջ Եվրոպայով:
1937-ին Ռեմարկի մոտ սիրային հարաբերություններ են բացվում, հանրահայտ դերասանուհի՝ Մառլեն Դիտրիխի հետ:
1938-ին գրողը հանդիպել էր Ռութ Մարթոնին, որը արդյունքում նրա մասին գիրք է գրում:
1940 թվականը դառնում է Ռեմարկի համար ավելի բուռն սիրային հարաբերությունների, նոր հետաքրքիր ծանոթությունների տարի, քան գրական ժառանգության: Նա առաջին անգամ հանդիպում է հանրահայտ դերասանուհիներ՝ Փոլեթ Գոդարին և Գրետա Գարբոյին, որից հետո վերջնականապես խզվում են գրողի և Մառլեն Դիտրիխի հարաբերությունները, ինչից հետո ծանոթանում է Ֆրենսիս Քեյնի հետ:
1942-ին Ռեմարկի մոտ մոտիկ հարաբերություններ են ծավալվում՝ Վեռա Զորինայի և Նատալի Փալեյ Վիլսոնի հետ:
Ռեմարկի վերջին սերը դառնում է դերասանուհի՝ Փոլեթ Գոդարը, որին գրողը հանդիպեց որոշ ժամանակ անց, առաջին հադիպումից: Փոլեթ Գոդարը ժամանակին հռչակավոր դերասան՝ Չառլի Չապլինի կինն էր, որի հետ նա խաղացել էր Չապլինի «Նոր ժամանակներ» (1936) և «Մեծ բռնապետը» (1940) ֆիլմերում: Ռեմարկին, Գոդարը խնամում էր մինչև գրողի մահը:
Ստեղծագործություններ [խմբագրել]
Վեպեր [խմբագրել]
- «Երազների դասականը» (գերմ.՝ Die Traumbude) (1920)
- «Կայարան հորիզոնի վրա» (գերմ.՝ Station am Horizont) (1928)
- «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (գերմ.՝ Im Westen nichts Neues) (1929)
- «Վերադարձ» (գերմ.՝ Der Weg zurück) (1931)
- «Երեք ընկեր» (գերմ.՝ Drei Kameraden) (1936)
- «Սիրիր քո մոտիկին» (գերմ.՝ Liebe Deinen Nächsten) (1941)
- «Հաղթական կամար» (գերմ.՝ Arc de Triomphe) (1945)
- «Կյանքի կայծ» (գերմ.՝ Der Funke Leben) (1952)
- «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» (գերմ.՝ Zeit zu leben und Zeit zu sterben) (1954)
- «Սև կոթող» (գերմ.՝ Der schwarze Obelisk) (1956)
- «Վարկով կյանք» (գերմ.՝ Geborgtes Leben) (1961)
- «Գիշեր Լիսսաբոնում» (գերմ.՝ Die Nacht von Lissabon) (1962)
- «Ստվերներ դրախտում» (գերմ.՝ Schatten im Paradies) (հրատարակված է հետմահու՝ 1971-ին)
- «Գեմ» (գերմ.՝ Gam) (հրատարակված է հետմահու՝ 1998-ին)
- «Ավետյաց երկիր» (գերմ.՝ Das gelobte Land) (հրատարակված է հետմահու՝ 1998-ին)
Այլ [խմբագրել]
- «Թշնամի» (գերմ.՝ Der Feind) (1930)
- «Լռություն Վերդենի շուրջ» (գերմ.՝ Schweigen um Verdun) (1930)
- «Կարլ Բրեգեր վո Ֆլերի» (գերմ.՝ Karl Broeger in Fleury) (1931)
- «Յոզեֆի կինը» (գերմ.՝ Josefs Frau) (1931)
- «Յոհան Բարտոկի տարօրինակ ճակատագիրը» (գերմ.՝ Das seltsame Schicksal des Johann Bartok) (1931)
- «Վերջին գործողություն» (գերմ.՝ Der letzte Akt) (1955)
- «Զգո՛՛ն եղեք» (գերմ.՝ Seid wachsam!!) (1956)
- «Վերջին կանգառ» (գերմ.՝ Die letzte Station) (1956)
- «Անետտի սիրո պատմությունը» (գերմ.՝ Der feind ein militanter Pazifist) (1994)
- «Դրվագներ աշխատասեղանից» (գերմ.՝ Das unbekannte werk) (1998)
- «Ասա ինձ որ դու ինձ սիրում ես...» (գերմ.՝ Sag mir, daß du mich liebst...) (2001)
