Ռուբեն Մամուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Մամուլյան
Մամուլյան1.jpg
թատերական և կինո ռեժիսոր
Ծնվել է՝ 1897 Հոկտեմբերի 8
Թիֆլիս, Վրաստան Վրաստան
Վախճանվել է՝ 4 դեկտեմբերի 1987 (90 տարեկան)
Լոս Անջելեսում (ԱՄՆ) ԱՄն
Ազգություն հայ
Գործունեության տարիներ 1920 - 1963
Ամուսին Ազադիա Նյուման

Ռուբեն Զաքարի Մամուլյան (Հոկտեմբերի 8, 1897Դեկտեմբերի 4, 1987), համարվում է 20-րդ դարի աշխարհի խոշորագույն թատերական և կինոռեժիսորներից մեկը։

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

Ռուբեն Մամուլյանը ծնվել է Թիֆլիսում 1897 թ (Վրաստան) մեծահարուստ բանկիրի ընտանիքում։ Ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում։ Որոշ ժամանակ հաճախել է Եվ. Վախթանգովի թատերական ստուդիան։ 1920 թվականից Լոնդոնի և Փարիզի, 1923 թվականից Նյու Յորքի թատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցություն են թողել ամերիկյան թատրոնի և կինոյի ձևավորման և զարգացման վրա։ 1929 թվականից նկարահանել է կինոնկարներ՝ որտեղ իրագործել է մի շարք նորարարություններ։ 1964 թվականին գրում և հրատարակում է մանկական Աբիգայլ գիրքը։ Կյանքի վերջում թարգմանում է ժամանակակից անգլերենի Շեքսպիրի Համլետը 1968 թվականին այցելել է Հայաստան։ Մահացել է 1987 թվականի դեկտեմբերի 4 - ին Լոս Անջելեսում (ԱՄՆ

[խմբագրել] Նորարարությունները

  • Առաջին անգամ է օգտագործել երկու խողափողովով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա։
  • Առաջին անգամ է նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով, օգտագործել միաժամանակ մի քանի տեսախցիկ։
  • Քաղաքի փողոցները ֆիլմում է առաջին անգամ հնչել ձայնը կադրից դուրս։
  • Արյուն և ավազ կինոնկարը կինոյի պատմության առաջին գունավոր լիամետրաժ կինոնկարն է։

[խմբագրել] Մրցանակներ

  • Ուրախ ավազակը 1936 թ. Նյու Յորքի կինոքննադատների կողմից համարվել է տարվա լավագույն կինոնկար։
  • Արյուն և ավազ 1940 թ. Վենետիկի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի որպես լավագույն գունավոր կինոնկար։
  • 1980 թվականին Մամուլյանի անունը մտցվել է «Բրոդվեյի փառքի դահլիճ»:
  • 1983 թվականին ստացել է ամերիկյան կինոռեժիսորների բարձրագույն՝ Գրիֆֆիթի մրցանակը կինոյի ասպարեզում մեծագույն ավանդի համար։
  • Մամուլյանի անունով աստղ է տեղադրվել Հոլիվուդի փառքի ծառուղում։
Մամուլյանը Գրիֆֆիթի մրցանակը ստանալուց հետո 1983 թ.‎

[խմբագրել] Թատերական գործերը

Ռուբեն Մամուլյան

[խմբագրել] Ֆիլմոգրաֆիա

  • Ծափահարություններ 1929 թ.
  • Քաղաքի փողոցները 1930 թ.
  • Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը 1932 թ.
  • Սիրիր ինձ այս գիշեր 1932 թ.
  • Երգ երգոց 1933 թ.
  • Քրիստինա թագուհին 1933 թ.
  • Մենք նորից ապրում ենք 1934 թ.
  • Բեքքի Շարփ 1935 թ.
  • Ուրախ ավազակը 1936 թ.
  • Ոսկե տղա 1939 թ.
  • Զորրոյի նշանը 1940 թ.
  • Արյուն և ավազ 1940 թ.
  • Մետաքսե գուլպաներ 1956 թ.
ՀՀ փոստային նամականիշ Մամուլյանի նկարով‎

[խմբագրել] Հղումներ

Commons-logo.svg
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով