Ջուդի Գառլենդ
| Ջուդի Գառլենդ | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
Ջ. Գառլենդը «Հարվիի աղջիկները» ֆիլմում |
|||||||
| Բնագիր ԱԱՀ | Frances Ethel Gumm | ||||||
| Հասակը` | 151 սմ | ||||||
| Ծնվել է` | հունիսի 10, 1922 | ||||||
| Ծնվելու վայր` | Գրանդ Ռապդս, Մինեսոտա, |
||||||
| Վախճանվել է` | Լոնդոն, Մեծ Բրիտանիա | ||||||
| Վախճանի օր` | հունիսի 22, 1969 (47 տարեկան) | ||||||
| Ազգություն` | |||||||
| Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի | ||||||
| Ակտիվ շրջան | 1929-1967 | ||||||
| Ամուսին(ներ) | Դևիդ Ռոուզ (1941-1944), Վինսենթ Մինելլի (1945-1951), |
||||||
| Երեխա(ներ) | Լայզա Մինելլի, Լորան Լաֆթ, Ջոու Լաֆթշ |
||||||
| էջ IMDb-ում | ID 0000023 | ||||||
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 106063 | ||||||
|
|||||||
Ջուդի Գառլենդ (անգլ.՝ Judy Garland, իսկական անուն ազգանունը` Ֆրենսիս Էթել Գամ, հունիսի 10, 1922, Գրանդ Ռապդս, Մինեսոտա, ԱՄՆ - հունիսի 22, 1969, Լոնդոն, Մեծ Բրիտանիա), ամերիկացի դերասանուհի և երգչուհի: Դերասանուհի Լայզա Մինելլիի և Լորան Լոֆթի մայրը:
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 8-րդն է:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ջուդի Գառլենդը ծնվել է շրջիկ դերասանների ընտանիքում: Արդեն մանուկ հասակից սկսել է հանդես գալ որպես դերասանուհի և երգչուհի: Արդեն 3 տարեկանում ավագ քույրերի` Մերի Ջեյն Գամմի (1915—1964) և Դորոտի Վիրջինա Գամմի (1917—1977) հետ բեմ է բարձրացել իր հոր ներկայացման մեջ, որտեղ երգչախմբի կազմում երգել է «Jingle Bells» երգը:
1934 թվականին նրա քույրերը արդեն միասին համերգներով հանդես էին գալիս Չիկագոյի «Արևելյան թատրոնում» «Գամմ քույրեր» անունով շոու ներկայացման մեջ Ջորջ Ջեսսելի հետ: Հենց նա էր, ով խորհուրդ տվեց քույրերի փոխել ազգանունները դառնալով «Գառլենդ քույրեր»: Շուտով նաև իր անունը` Ֆրենսիս, նա փոխեց Ջուդի, ոգեշնչված լինելով Հոագի Կառմայքլի ճանաչված երգերից մեկով:
Նրանց մայրը համառորեն ուզում էր աղջիկներին նկարահանել կինոյում և նրա միջոցով քույրերը 1935 թվականին ընդունվում են «Metro-Goldwyn-Mayer» կինոընկերություն: Ռեժիսոր Լուիս Մայերը հավանում է Ջուդիի դերասանական կեցվածքը և ընկերությունը 13-ամյա աղջկա հետ կնքում է երկարաժամկետ պայմանագիր, ընդ որում առանց կինոփորձերի և դա դարձավ միակ դեպքը «MGM» կինոստուդիայի պատմության մեջ:
17 տարեկանում Ջուդի Գառլենդը խաղաց «Օզ երկրի հրաշագործը» երաժշտական ֆիլմում, որի համար ստացավ հատուկ Օսկար մրցանակ:
Անձնական կյանք [խմբագրել]
1941 թվականի հունիսի 28-ին 19 տարեկան հասակում Ջուդի Գառլենդը ամուսանացավ 31-ամյա երաժիշտ Դևիդ Ռոուզի հետ: Հաջորդ տարի նա երեխա էր սպասում Դևիդից, սակայն ամուսնու, մոր և «MGM» կինոընկերության պահաջով ընդհատեց հղիությունը: 1944 թվականին նրանք ամուսնալուծվեցին:
1945 թվականին Ջուդին ամուսնացավ ռեժիսոր Վինսենթ Մինելլիի հետ: Մեկ տարի անց նրանք ունեցան աղջիկ` Լայզա Մինելլի, ով նույնպես դարձավ դերասանուհի: 1951 թվականին նրանք նույնպես ամուսնալուծվեցին: 1952 թվականին Ջուդին ամուսանացավ պրոդյուսեր Սիդնի Լաֆթի հետ, նրաք ունեցան երկու երեխա` աղջիկ Լորան (1952) և տղա` Ջոու (1955): 1965 թվականին նրանք նույնպես ամուսնալուծվեցին: Դրանից հետո դերասանուհին ամուսնացավ ևս 2 անգամ` Մարկ Հերոնի հետ (1965—1966) և նրանցի բաժանվելուց հետ կյանքի վերջին տարիները ամուսնացած էր Միկի Դինսի հետ:
1969 թվականի հունիսի 22-ին Ջուդի Գառլենդին մեռած հայտնաբերեցին Լոնդոնյան Չելսի թաղամասումգտնվող առաձնատան լոգարանում: Մահվան պատճառ էր եղել բարբիտուր դեղամիջոցի չափից ավելի քանակի օգտագործումը: Դերասանուհին թաղված է Նյու Յորքի Ֆերնկլիֆֆ գերեզմանատանը:
Ֆիլմագրություն [խմբագրել]
Խաղացել է ընդհանուր թվով մոտ 30 ֆիլմում, նրա ձայնը հնչում է 100-ից ավելի ֆիլմերում:
Առավել նշանավոր ֆիլմերից են
| տարի | ֆիլմ | ռեժիսոր | խաղընկերներ |
|---|---|---|---|
| 1939 | «Օզ երկրի հրաշագործը» | Վիկտոր Ֆլեմինգ | |
| 1944 | «Դիմավորիր ինձ Սենտ Լուիսում» | Վինսենթ Մինելլի | |
| 1950 | «Ամառային հյուրախաղեր» | Չառլզ Ուոտերս | Ջին Քելլի |
| 1954 | «Աստղ է ծնվել» | Ջորջ Կյուկոր | Ջեյմս Մեյսոն |
| 1961 | «Նյուրնբերգյան դատավարություն» | Սթենլի Կրամեր | Սփենսեր Թրեյսի Բերտ Լանկաստեր Ռիչարդ Ուիդմարկ Մաքսիմիլիան Շելլ Մոնտգոմերի Կլիֆտ Մառլեն Դիտրիխ |
Մրցանակներ [խմբագրել]
2 անգամ ներկայացվել է Օսկարի «Աստղ է ծնվել» ֆիլմի համար Օսկար լավագույն դերասանուհու համար և 1961 թվականին «Նյուրնբերգյան դատավարություն» ֆիլմի համար որպես երկրորդ պլանի դերասանուհի: «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի համար ստացել է հատուկ Օսկար որպես պատանի դերասանուհի: Ստացել է նաև 2 Ոսկե Գլոբուս, իսկ որպես երգչուհի 3 անգամ ստացել է Գրեմմի:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Գրականություն [խմբագրել]
- Bianco, David. Gay Essentials: Facts For Your Queer Brain. Alyson Publications. Los Angeles, 1999. ISBN 1-55583-508-2.
- Clarke, Gerald (2001). Get Happy: The Life of Judy Garland. New York, Random House. ISBN 0-375-50378-1.
- DiOrio, Jr., Al. Little Girl Lost: The Life and Hard Times of Judy Garland. Manor Books. New York, 1973.
- Duberman, Martin (1993). Stonewall. Penguin Books. ISBN 0-525-93602-5.
- Edwards, Anne. Judy Garland. Simon & Schuster. New York, 1975. ISBN 0-671-80228-3 (paperback edition).
- Finch, Christopher. Rainbow: The Stormy Life of Judy Garland. Ballantine Books. 1975. ISBN 0-345-25173-3 (paperback edition).
- Frank, Gerold. Judy. Harper & Row. New York, 1975. ISBN 0-06-011337-5.
- Juneau, James. Judy Garland: A Pyramid Illustrated History of the Movies. Pyramid Publications. 1974, New York. ISBN 0-515-03482-7.
- Luft, Lorna. Me and My Shadows: A Family Memoir. Simon & Schuster. New York, 1999. ISBN 0-283-06320-3.
- Sanders, Coyne Steven. Rainbow's End: The Judy Garland Show. Zebra Books. 1990 ISBN 0-8217-3708-2 (paperback edition).
- Seaman, Barbara. Lovely Me: The Life of Jacqueline Susann. Seven Stories Press. 1996, New York. ISBN 0-9658770-6-X (1996 edition).
- Shipman, David. Judy Garland: The Secret Life of an American Legend. Hyperion. New York, 1992. ISBN 0-7868-8026-0 (paperback edition).
- Steiger, Brad (1969). Judy Garland. New York, Ace Books.
- Wayne, Jane Ellen (2003). The Golden Girls of MGM. New York, Carroll & Graf Publishers. ISBN 0-7867-1303-8.