Մադագասկար 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադագասկար 2 փախուստ Աֆրիկայից
Madagascar: Escape 2 Africa
Ժանր կոմեդիա, անիմացիա
Երկիր ԱՄՆ
Թվական 2008
Պրեմիերա 2008 նոյեմբերի 7
Լեզու անգլերեն
Պրոդյուսեր Մարկ Սվիֆթ, Միրեիլլ Սորիա
Սցենարիստ(ներ) Եթան Կոհեն, Թոմ ՄքԳրաթ
Երաժշտություն Հանս Ցիմեր
Ընկերություն DreamWorks Animation SKG
Բյուջե 150 միլիոն դոլլար
Նախորդ Մադագասկար
Հաջորդ Մադագասկար 3
IMDb ID 0479952
description

Մադագասկար 2-ի պրեմիերան եղել է 2008 թվականի նոյեմբերի 7-ին: Մուլտֆիլմի բյուջեն կազմում է 150 միլիոն դոլլար է, տևողությունն է 89 րոպե: Այն DreamWorks Animation SKG ընկերության արտադրությունն է:

Սյուժեն [խմբագրել]

Նյու Յորքի կենդանաբանական այգու կենդանիներ Ալեքս առյուծը, զեբր Մարտին, ընձուխտ Մելմանը և գետաձի Գլորիան Մադագասկար կղզուց որոշում են վերադառնալ իրենց հայրենիքը, Նյու Յորքը: Նստելով ինքնաթիռը նրանք ուղևորվում են Նյու Յորք սակայն ճանապարհին ինքնաթիռի վառելիքը վերջանում է և վթարի է ենթարկվում Աֆրիկա: Նրանք որոշում են մնալ այնտեղ այնքան ժամանակ մինչև պինգվինները կվերանորոգեն ինքնաթիռը: Բայց հանկարծ իրավիճակը փոխվում է, Ալեքսը Աֆրիկայում հանդիպում է իր ծնողներին, որից նա առանձնացել է մանուկ հասակում, նրանք միմյանց ճանաչում են ձեռքի խալով: Օրեր հետո Աֆրիկայում հպարտությամբ են ընդունում Ալեքսին: