Մադագասկարի պինգվինների սուրբծննդյան արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադագասկարի պինգվինների սուրբծննդյան արկածները
անգլ.՝ The Madagascar Penguins in a Christmas Caper
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ, կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ
Գործողության վայրՆյու Յորք
ՌեժիսորԳերի Թրուսդեյլ
ՍցենարիստՄայքլ Լաչենս
ՀնչյունավորումՔրիստոֆեր Նայթս, Էլիզա Գաբրիելլի, Թոմ ՄակԳրաթ, Ջոն Դի Մագիո, Քրիս Միլեր և Բիլ Ֆագերբակի
ՊրոդյուսերԹերեզա Չեն
ԵրաժշտությունՋեյմս Մայքլ Դուլի
ՕպերատորՏրիստան Օլիվեր
ԽմբագիրClare Knight?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDreamWorks Animation SKG
ԴիստրիբյուտորDreamWorks
Տևողություն11 րոպե
Թվական2005

Մադագասկարի Պինգվինները. «Շնորհավոր Ամանոր» գործողությունը (անգլ.՝ The Madagascar Penguins in a Christmas Caper ), մուլտիպլիկացիոն ֆիլմ, թողարկված «DreamWorks Pictures» կողմից 2005 թվականին։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքի կենդանաբանական այգու բոլոր բնակիչները պատրաստվում էին դիմավորելու Ամանորը։ Միայն արջ Թեդն էր տխուր, մենակ նստել։ Պինգվինները արրդեն տոնածառն էին զարդարել, վառել էին Սուրբ Ծննդյան բուխարին, ձուկ էին պատրաստում և արդեն հավաքվել էին պունշ խմելու, երբ հանկարծ Շկիպերը նկատեց, որ շարքային պինգվինը գնացել է, սեղանի մոտ չէ, երբ պինգվինները լոռամիրգ էին ուտում։ Պինգվինները ստուգում էին և լոռամիրգը, և պունշը, և վերջում կռահեցին, որ շարքայինը անհետացել է։ Նրանք գնացին նրան փրկելու, իսկ ինքը շարքայինը խանությում ընտրում էր ամանորյա նվեր։ Բայց ահա եկավ ծեր Նանան և նրան գերեվարեց վերցնելով խաղալիքը։ Տանը նա շարքայինին տվեց Պարոն Ժու շունը և գնաց ֆուտբոլ նայելու։ Սկզբում պինգվին-զինվոր Ռիկոն խոսում էր «Kaboom» հետ և առաջարկում դինամիտով պայթեցնել։ Հետո պինգվինները մտան տուն և վերցրեցին Պարոն Ժուին և գնացին։ Բայց նրանք փրկեցին ոչ միայն շարքայինին, այլև Թեդին։ Նրանք հրավիրենցին նրան իրենց մոտ անցկացնելու Ամանորը։

Հնչյունավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմ Մակգրատ – Շկիպեր
  • Քրիս Միլեր – Կովալսկի
  • Ջոն Դի Մաջիո – Ռիկո
  • Քրիստափոր Նայթս – Շարքային
  • Էլիզա Գաբրիելի – Նյու Յորքի ծեր Նանա
  • Անանուն – Թեդ արջ
  • Բեն Սթիլեր – Ալեքս, առյուծ
  • Քրիս Ռոկ – Մարտի, զեբր
  • Դեյվիդ Շվիմեր – Մելման, ընձուղտ
  • Ջադա Փինկետ Սմիթ – Գլորիա, բեգեմոնտ
  • Պարոն Ժուի – շուն, դեր առանց բառերի
  • Կոնրադ Վերնոն – Մեյսոն
  • Էնդի Ռիխտեր – Քամելեոններ
  • Ռիչարդ Քայնդ – Ռոջեր
  • Դեր առանց բառերի – Ֆիլ