Ինչպես վարժեցնել վիշապին 3․ Թաքնված աշխարհը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչպես վարժեցնել վիշապին 3․ Թաքնված աշխարհը
անգլ.՝ How to Train Your Dragon: The Hidden World
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրֆենթեզի ֆիլմ, մանկական ֆիլմ, վեպի էկրանավորում և միջնադարի մասին ֆիլմ
Հորինված երկիրԻնչպես ընտելացնել վիշապին տիեզերք
Հիմնված էԻնչպես ընտելացնել վիշապին
Շարքի մասն էDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր և Ինչպես ընտելացնել վիշապին
ՌեժիսորԴին Դեբլուա[1][2][3]
ՍցենարիստԴին Դեբլուա
ՀնչյունավորումՋեյ Բարուշել, Քեյթ Բլանշետ, Քրեյգ Ֆերգյուսոն, Ամերիկա Ֆերերա, Ջոնա Հիլ, Քիթ Հարինգթոն, Քրիստեն Ուիգ, Քրիստոֆեր Մինց Փլաս, Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ և Ջերարդ Բաթլեր
ՊրոդյուսերԲոնի Արնոլդ և Բրեդ Լյուիս
Գործադիր պրոդյուսերԿիրս Սանդերս
ԵրաժշտությունՋոն Փաուել
ՕպերատորՌոջեր Դիկինս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDreamWorks Animation SKG
ԴիստրիբյուտորUniversal Studios և UIP-Dunafilm[4]
Տևողություն104 րոպե
ՇարքDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր և Ինչպես ընտելացնել վիշապին
Թվականփետրվարի 7, 2019[5], փետրվարի 1, 2019, փետրվարի 22, 2019 և փետրվարի 28, 2019[4]
MPAA վարկանիշPG
Բյուջե129 000 000 $[6]
Շահույթ524 535 083 $[6] և 160 945 505 $[6]
dreamworks.com/movies/how-to-train-your-dragon-the-hidden-world

«Ինչպես վարժեցնել վիշապին 3․ Թաքնված աշխարհը» (անգլ.՝ «How to Train Your Dragon: The Hidden World»), ռեժիսոր Դին Դեբլուայի լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, ստեղծվել է բրիտանացի մանկական գրող Քրեսիդա Քոուելի համանուն գրքաշարի հիման վրա։ Մուլտֆիլմն արտադրվել է «DreamWorks Animation» ընկերության կողմից։ Պրեմիերան Ռուսաստանում նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 21-ին[7]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերին «DreamWorks»-ի գործադիր տնօրեն Ջեֆրի Կատցենբերգը հաստատեց, որ կլինի երրորդ ֆիլմը. «Ինչպես վարժեցնել վիշապին» ֆիլմն առնվազն եռերգություն է, գուցե ավելին, բայց մենք գիտենք, որ այս պատմությունն ունի առնվազն երեք գլուխ»[8]։ Երկրորդ և երրորդ ֆիլմերի սցենարիստ և ռեժիսոր Դին Դեբլուան ասել է, որ «Ինչպես վարժեցնել վիշապին 2» ֆիլմը ստեղծվել է որպես եռերգության երկրորդ գործողություն. «Կան որոշ հերոսներ և իրավիճակներ, որոնք ի հայտ են գալիս երկրորդ մասում և ավելի մեծ նշանակություն կունենան երրորդում»[9]։ Հարցազրույցներից մեկում Դեբլուան ասել է, որ երրորդ մասը կթողարկվի 2016 թվականին[10]։ Չնայած եռերգությունն ընթացել է այլ ճանապարհով՝ պատմելով Իքինգի և վիկինգների պատմությունը, բայց Քրեսիդա Քոուելն ասել է, որ եռերգությունն ու գրքաշարը կունենան նման ավարտ «այն բացատրությանը, թե ինչու վիշապներ այլևս չկան»[11]։

Մուլտֆիլմի թողարկման ամսաթիվը մի քանի անգամ փոփոխվել է։ 2012 թվականի սեպտեմբերին «20th Century Fox» և «DreamWorks Animation» ընկերությունները որպես մուլտֆիլմի թողարկման ամսաթիվ հայտարարեցին 2016 թվականի հունիսի 18-ը, որը հետագայում փոխվեց 2016 թվականի հունիսի 17-ի[12][13]։ 2014 թվականի սեպտեմբերին ֆիլմի թողարկման ամսաթիվը կրկին փոփոխվեց՝ դառնալով 2017 թվականի հունիսի 9[14][15]։ 2015 թվականի հունվարին նորից հետաձգվեց՝ մինչև 2018 թվականի հունիսի 29-ը[16][17]։ 2016 թվականի հունիսի 18-ին ֆիլմի թողարկումը տեղափոխվեց 2018 թվականի մայիսի 18-ին՝ հաշվի առնելով «Warner Bros. Animation» ընկերության «The Lego Movie 2: The Second Part» ֆիլմի թողարկման ամսաթիվը[18]։ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին ամսաթիվը հետաձգվեց մինչև 2019 թվականի մարտի 1[19]։ Այն նաև կլինի «DreamWorks»-ի առաջին ֆիլմը, որը կտարածի «Universal Studios» ընկերությունը[20]։

Ֆիլմի պրոդյուսերը Բոննի Առնոլդն է, իսկ գործադիր պրոդյուսերները՝ Դին Դեբլուան ու Քրիս Սանդերսը[21]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իքինգը, վերականգնելով նախորդ ֆիլմում ավերված իր կղզին, վերջապես հասավ իր երազանքին` վիշապների ու մարդկանց համար իդեալական աշխարհի։ Սակայն ևս մեկ Գիշերային ֆուրիայի հայտնվելով պայմանավորված նոր սպառնալիքը ստիպում է նրան և Բեզզուբիկին գիտակցել, թե ինչն է ավելի կարևոր կյանքում՝ երազանքը, թե՞ իրականությունը[22][23]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյ Բարուշել - Իքինգ - վիկինգ, որը հաշտեցրեց իր ցեղին վիշապների հետ։ Առաջնորդ։ Ունի վիշապ՝ Գիշերային Ֆուրիայի տեսքով։ Նա հեծյալների և վիշապների դպրոցի ղեկավարն է։ Փորձում է աշխատունակ թիմ ստեղծել՝ ճնշելով վեճերն ու մրցումները։ Կարծում է, որ թիմում բոլորը հավասարապես կարևոր են, և յուրաքանչյուրն ունի իր դերը։ Իր կոչումը տեսնում է վիշապների հետ հաղորդակցման և նրանց ուսումնասիրության մեջ։ Հմուտ գյուտարար է և դարբին։
  • Քեյթ Բլանշետ - Վալկա - Իքինգի մայրը։ Իր կյանքի 20 տարին օգնել է վիշապներին՝ ապրելով Վիշապների թագավորի կացարանում։ Ծանոթ է իր ենթակաների բոլոր գաղտնիքներին։
  • Քրեյգ Ֆերգյուսոն - Պլեվակա - Օլուխ կղզու դարբինը, վիշապների դեմ նախկին պայքարող։ Հաշտեցումից հետո աշխատում է որպես վիշապի բժիշկ։ Բարի, պատրաստակամ, համառ կերպար է։ Առաջնորդի ընտանիքի մտերիմ ընկերն է, վիշապների գրքի հեղինակի ժառանգը։
  • Ամերիկա Ֆերերա - Աստրիդ - Հոֆֆերսոնների ազգից է, իր մեջ ամփոփում է իրական վիկինգի կերպարը։ Անվախ է, ուժեղ։ Գիտի իր ցեղի բոլոր ավանդույթները, կատարյալ նետում է կացինները։ Բոլորից լավ է ճանաչում Իքինգին, նաև նրա հարսնացուն է։
  • Ջոնա Հիլ - Սմորկալա - Իքինգի ընկերը (որոշ իմաստով), վիշապների ակադեմիայի անդամ։ Ուժեղ է և շատ խորամանկ։ Ունի վիշապ, որը ոչնչով չի զիջում իր տիրոջը։ Մինչև որոշակի պահը մշտապես հետապնդում էր Աստրիդին՝ անտեսելով նրա բացահայտ անբարյացկամությունը։
  • Քրիստոֆեր Մինզ-Պլաս - Ռիբենոգ - Իքինգի ընկերը, վիշապների ակադեմիայի անդամ։ Ամենաշատ ընթերցվածն է, ունի սեփական վիշապ։ Ամենից շատ սիրում է ուսումնասիրել վիշապներին և բացահայտել նոր տեսակներ։ Ճշմարտասեր է։
  • Թի Ջեյ Միլլեր - Զադիրակա - Զաբիյակայի երկվորյակ եղբայրը, ղեկավարում է Վեպր վիշապի ձախ գլուխը։ Հիմար է, բայց ժամանակ առ ժամանակ խելացի գաղափարներ է ունենում։ Սիրում է քրոջ հետ կռվել սաղավարտներով։ Կարողանում է հաղորդակցվել իսպաներեն և ֆրանսերեն լեզուներով։
  • Քրիստեն Ուիգ - Զաբիյակա - Զադիրակայի երկվորյակ քույրը, ղեկավարում է Բարս վիշապի աջ գլուխը։ Հիմար է, բայց ավելի խելացի է, քան իր եղբայրը (թեև շատ աննշան), հազվադեպ է ունենում խելացի գաղափարներ։ Սիրում է եղբոր հետ կռվել սաղավարտներով։ Առաջին վիկինգն է, որը վարժեցրել է վայրի Կիպիտիլնիկին (սերիալում)։
  • Ջիմոն Հոնսու - Դրագո - «Չար անխելք» (Ստոիկի նկարագրմամբ), երազում է նվաճել բոլոր վիշապներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.imdb.com/title/tt2386490/
  2. https://www.adorocinema.com/filmes/filme-222451/
  3. https://www.interfilmes.com/filme_30386_Como.Treinar.o.Seu.Dragao.3-(How.to.Train.Your.Dragon.The.Hidden.World).html
  4. 4,0 4,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. https://www.cineplex.de/film/drachenzaehmen-leicht-gemacht-3-die-geheime-welt/303053/
  6. 6,0 6,1 6,2 Box Office Mojo — 1999.
  7. Cate Blanchett, T. J. Miller, Kristen Wiig (2019 թ․ մարտի 1). «How to Train Your Dragon 3». Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. O'Hara, Helen (2010 թ․ դեկտեմբերի 3). «Katzenberg Talks DreamWorks Sequels». Empire. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 7-ին.
  9. Giardina, Carolyn (2011 թ․ հունիսի 2). «Storyboarding Has Begun on 'How to Train Your Dragon' Sequel». The Hollywood Reporter. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. Rao, Priya (2012 թ․ ապրիլի 5). «THIS WEEK IN TORONTO — PART 3». First Weekend Club. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  11. Neish, Steven (2012 թ․ օգոստոսի 14). «Author Cressida Cowell Talks How To Train Your Dragon Sequels». Hey U Guys. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  12. McClintock, Pamela (2013 թ․ հունիսի 13). [http: //www.hollywoodreporter.com/news/monsters-despicable-me-2-turbo-565846 «'Monsters,' 'Despicable Me 2,' 'Turbo': Summer's Brutal Animation War»]. The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  13. «Upcoming Releases». DreamWorks Animation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  14. «How to Train Your Dragon 3 Pushed Back to 2017». ComingSoon.net. 2014 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  15. Chitwood, Adam (2014 թ․ հոկտեմբերի 17). «Dean DeBlois Talks HOW TO TRAIN YOUR DRAGON 3 and Potential Spinoffs; Says He's Talked Jeffrey Katzenberg Down from the Idea of DRAGON 4». Collider.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  16. Maas, Jennifer (2015 թ․ հունվարի 22). «DreamWorks Animation cuts back to two films a year, delays 'How to Train Your Dragon 3'». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  17. Graser, Marc (2015 թ․ հունվարի 22). «Jeffrey Katzenberg on DWA's Cutbacks: '3 Films a Year Was Too Ambitious'». Variety (magazine). Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  18. Schaefer, Sandy (2016 թ․ հունիսի 19). «How to Train Your Dragon 3 Takes LEGO Movie 2's Old Release Date». Screen Rant. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  19. D'Alessandro, Anthony (2016 թ․ դեկտեմբերի 5). «'How To Train Your Dragon 3' Flies To 2019; Uni's DWA To Scale 'Everest'». Deadline. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  20. D'Alessandro, Anthony (2016 թ․ հոկտեմբերի 19). «'How To Train Your Dragon 3' & 'Larrikins' Move From Fox To Uni Release Schedule». Deadline. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  21. D'Alessandro, Anthony. «'How To Train Your Dragon 3' Flies To 2019; Uni's DWA To Scale 'Everest'». Deadline. Վերցված է 20 Февраля 2018-ին.
  22. Gallagher, Brian (2016 թ․ դեկտեմբերի 5). «How to Train Your Dragon 3 Delayed, Gets New 2019 Release Date». movieweb.com. Watchr Media. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  23. «HOW TO TRAIN YOUR DRAGON: THE HIDDEN WORLD Official Trailer». youtube.com. DreamWorks Animation. 2018 թ․ հունիսի 7. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]