Universal Studios
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Universal Studios | |
| Տեսակը | NBC Universal ընկերության ճյուղ |
|---|---|
| Հիմնադրվել է | 1912 թ. հունիսի 8-ին |
| Հիմնադիր(ներ) | Կառլ Լեմլե |
| Գլխամասերը | Universal City, California |
| Արտադրանք | կինո |
| Հասույթ | 4.239 միլիարդ $ (2011) |
| Զուտ շահույթ | 27 միլիոն $ |
| Parent | NBC Universal |
| Վեբ-կայքը | http://www.universalstudios.com/ |
Universal Studios, Հոլիվուդյան կինոստուդիա, ներկայումս գործող կինոստուդիաներից ամենահինն է, հիմնվել է 1912 թ. հունիսի 8-ին: Հիմնադիրն է եղել կինոգործիչ Կառլ Լեմլեն: 1915-1925 թթ. եղել է ԱՄՆ-ի ամենախոշոր կինոընկերությունը, թողարկելով 400-ից ավելի համր ֆիլմ:
2004 թվականից մտնում է NBC Universal ընկերության կազմում: Ապրանքանիշի վրա պատկերված է երկրագունդը, որի շուրջը օղակաձև պտտվում է Universal («Տիեզերական») տառերը: Գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայում` Լոս Անջելեսում: Ընկերության անունով մեծ զբոսայգիներ կան Հոլիվուդում, Օռլանդոյում, Սինգապուրում և Օսակայում: