Քեյթ Բեքինսեյլ
| Քեյթ Բեքինսեյլ | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Քեյթլին Բեյլի Բեկինսեյլ |
| Ծնվել է` | հուլիսի 26, 1973 |
| Ծնվելու վայր` | Լոնդոն (Անգլիա) |
| Ազգություն` | |
| Մասնագիտություն | Դերասանուհի |
| Ակտիվ շրջան | 1991–այժմ |
| Ժանրեր | Էքշն, Դրամա, Ֆենտեզի |
| Ընտրանի | "Վան Հելսինգ", "Ուրիշ աշխարհ", "Բնազդ" |
| Ամուսին(ներ) | Լեն Ուայզման |
| Համատեղ ապրող(ներ) | Մայքլ Շին (1 երեխա) |
| Երեխա(ներ) | 1 դուստր |
| IMDb-ում էջ | ID 0000295 |
| Վեբկայք | kinopoisk-ում |
Քեթրին Բեյլի «Քեյթ» Բեքինսեյլը (անգլերեն՝ Kathryn Bailey «Kate» Beckinsale; ծնվ. հուլիսի 26 1973թ, Լոնդոն), անգլիացի դերասանուհի է: Քեյթը սովորել է Օքսֆորդի համալսարանում, ուսումնասիրելով ռուսերեն և ֆրանսերեն լեզուներ: Մի քանի մանր հեռուստատեսային դերերից հետո Քեյթն ունեցավ իր նորամուտը «Շատ աղմուկ ոչնչից» (Much Ado About Nothing, 1993) ֆիլմում, դեռևս լինելով Օքսֆորդի համալսարանի ուսանողուհի: Դրանից հետո նա սկսեց նկարահանվել մի շարք բրիտանական դրամաներում` «Յուտլանդիայի արքայազնը» (Prince of Jutland, 1994), «Սառը ֆերմա» (Cold Comfort Farm film, 1995), «Էմմա» (Emma, 1996) և «Ոսկե գավաթ» (The Golden Bowl, 2000): Բացի այդ նա մասնակցել է նաև այլ տեսարանների և ռադիո հաղորդումների: 1990-ականների վերջերում` «Դիսկոյի վերջին օրերը» (The Last Days of Disco, 1998) և «Ավերված ամրոցը» (Brokedown Palace, 1999) դրամաներում նկարահանվելուց հետո նա սկսեց աշխատանք փնտրել ԱՄՆ-ի կինոինդուստրիայում: 2001 թ.-ին նա եղավ էպիկական պատերազմի մասին պատմող «Պերլ Հարբոր» (Pearl Harbor, 2001) և ռոմանտիկ կատակերգության «Բնազդ» (Serendipity, 2001) ֆիլմերի գլխավոր հերոսուհին: Նրան ճանաչում է ձեռք բերել նաև կենսագրական «Ավիատոր» ֆիլմը (The Aviator, 2004) և և «Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար» (Click, 2006) կոմեդիան:
Քեյթ Բեքինսեյլը որպես էքշն ժանրի ֆիլմերի դերակատար հայտնի է դարձել 2003 թ.-ին «Ուրիշ աշխարհ» ֆիլմից հետո: Դրանից հետո նա սկսել է նկարահանվել էքշն ժանրի ֆիլմերում, որոնք են «Վան Հելսինգը» (2004), «Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» (2006), «Սպիտակ միգամածություն» (2012) և «Ուրիշ աշխարհ. Վերածնունդ» (2012): Նա բացի այդ նույն ժամանակահատվածում նկարահանվել է ոչ մեծ դրամատիկական ֆիլմերում, որոնք են «Ձյունե հրեշտակներ» (2007), «Թևավոր արարածներ» (2008), «Ոչ մի բան ճշմարտությունից բացի» (այս ֆիլմի համար 2008 թ.-ին պարգևատրվել է Critic's Choice Award նոմինացիայով) և «Ամեն ինչ հոյակապ է» (2009): Նա էկրանի վրա շուտով կհայտնվի 2012 թ.-ի օգոստոսին «Հիշել ամենը» գիտաֆանտաստիկ ֆիլմի վերանկարահանված տարբերակով:
Քեյթը դերասան Ռիչարդ Բեքինսեյլի (1947–1979) և դերասանուհի Ջուդի Լոյի (1947–1979) միամորիկ զավակն է: Դերասանուհին մանկությունն անցկացրել է Լոնդոնում: Քեյթը մտերիմ էր վալիական դերասան Մայքլ Շինի հետ` 1995-2003 թթ.: 1999 թ.-ի հունվարի 31-ին ծնվել է նրանց դուստրը` Լիլի Մո Շին, որը կատարել է երիտասարդ Սելինի դերը «Ուրիշ աշխարհ. Էվալյուցիա» (2006) ֆիլմում: 2004 թ.-ին Բեքինսեյլը ամուսնացել է ամերիկյան կինոռեժիսոր Լեն Ուայզմանի հետ: Ըստ Esquire և People Magazine ամսագրերի նա բազմիցս համարվել է աշխարհի ամենահմայիչ և ամենագեղեցիկ կանանցից մեկը: Նա մասնակցել է նաև մի քանի գովազդների նկարահանմանը և աշխատել է որպես մոդել:
Բովանդակություն |
[խմբագրել] Վաղ տարիները
Քեթրին Բեքինսեյլը ծնվել է Անգլիայի Լոնդոն քաղաքում: Նա Ռիչարդ Բեքինսեյլ և Ջուդի Լո դերասանների ընտանիքի միակ զավակն է: Նա ունի բիրմանական արմատներ իր հորական ապուպապից: Նա առաջին անգամ էկրաններին հայտնվել է 4 տարեկան հասակում` իր հոր մասին պատմող «Սա քո կյանքն է» (This Is Your Life) ֆիլմում: Երբ նա հինգ տարեկան էր, սրտի կաթվածից մահանում է նրա 31-ամյա հայրը: Այդ կորուստը շատ վատ էր ազդել Բեքինսեյլի վրա և դրանից հետո նա «ակընկալում էր վատ բաների»: Չնայած նրան, որ դերասանուհին շատ քիչ է տեսել իր հորը, նա չի կարող ասել, որ չի ճանաչում նրան: Երբ Բեքինսեյլն ինը տարեկան էր նա իր այրիացած մոր հետ տեղափոխվեց կինոռեժիսյոր Ռոյ Բաթթերսբիի մոտ և նա այնտեղ անցկացրեց իր մանկությունը Ռոյի չորս տղաների և մի աղջկա հետ: Նա շատ մտերիմ է եղել իր խորթ հոր հետ: Բացի այդ նա ունի ևս մի քույր հայրական կողմից` Սամանթա Բեքինսեյլը, բայց նրա հետ այնքան էլ մտերիմ չէ:
Բեքինսեյլը ավարտել է Արևմտյան Լոնդոնի «Godolphin and Latymer School» համալսարանը և կանչվել է «Նարնջագույն ծառ երիտասարդական թատրոն»: Դեռ պատանեկան տարիքում նա երկու անգամ հաղթել է «W. H. Smith» երիտասարդ գրողների մրցույթում` մի անգամ պատմվածքի, իսկ մյուս անգամ պեոզիայի համար և պարգևատրվել է Թեդ Հյուզ մրցանակով: Նա կարելի է ասել, որ մանկություն չի տեսել: Ինչպես դերասանուհին ինքն է ասում, նա մեծահասակների գործեր է արել իր պատանեկան տարիներին, երբ իր հասակակից աղջիկները հանդիպում էին տղաների հետ: 15 տարեկան հասակում նա ձեռք բերեց նյարդային աներաքսիա հիվանդությունը և դրա բուժումը տևեց չորս տարի:
Բեքինսեյլը Օքսֆորդի համալսարանում կարդացել է ֆրանսիական և ռուսական գրականություն: Նա «Օքսֆորդ համալսարանի դրամատիկ խմբակի» անդամ էր և իր համակուրսեցի ռեժիսոր Թոմ Հուփերի կողմից հրավիրվեց մասնակցելու «Տեսք կամուրջից» ֆիլմում: Նա երեք տարի իր ուսումը շարունակել է Փարիզում, որպես օքսֆորդյան համալսարանի արտասահմանում կրթության ծրագիր: Դրանից հետո նա թողել է ուսումը, որոշելով կենտրոնանալ դերասանական կարիերիայի վրա:
[խմբագրել] Դերասանական կարիերիան
[խմբագրել] Վաղ դերերը (1991–1997)
Քեյթ Բեքինսեյլը դեռ փոքրուց էր որոշել դերասանուհի դառնալ: «Ես մեծացել եմ ֆիլմերի ազդեցության տակ: Իմ ընտանիքը զբաղվում էր այդ գործով: Ես շուտ հասկացա, որ իմ ծնողներն ավելի մեծ բավականություն էին ստանում իրենց աշխատանքից, քան իմ ընկերներիս ծնողները». ասել է դերասանուհին: 1991 թ.-ին կայացավ նրա առաջին հեռուստատեսային դեպյուտը Պ. Դ. Ջեյմսի «Հարմարանքներ և ցանկություններ» վերանկարահնված ֆիլմում: Նույն թվականին նա էկրաններին հայտնվեց «Միայնակ ընդդեմ քամու» ֆիլմում` երիտասարդ կնոջ կերպարանքով, որն արգելված սեր էր վարում երիտասարդ նացիստական սպայի հետ: 1992 թ.-ին Քրիստոֆեր Էքլտոնի հետ մասնակցել է «Ռեյչելի երազանքը» ֆիլմում, իսկ 1993 թ.-ին նկարահանվել է «Աննա Լի» դետեկտիվ սերիալում:
1993 թ.-ին Բեքինսեյլը ստացավ Քեննետ Բրան անունով հերոսուհու դեր վերանկարահանվող «Շատ աղմուկ ոչնչից» ֆիլմում: Ֆիլմը նկարահանվել է Տոկսանում` Իտալիա, օքսֆորյան համալսարանի արձակուրդների ժամանակ: Նա մասնակցել է Կաննի կինոփառատոնում: «Ոչ ոք ինձ չէր ասել, որ կարող էի բերել իմ ընկերոջը: Ես կրում էի« Doc Martens կոշիկներ», հիշում է դերասանուհին: Նա և Ռոբերտ Շոն Լեոնարդն աչքի ընկան «The New York Times» թերթի կողմից իրենց կոռեկտ պահվածքով, չնայած այն հանգամանքին, երբ նրանք անակընկալ գովասանքներից ու հաճոյախոսություններից քարանում էին: Ֆիլմը վարձույթներում վաստակեց 22 միլիոն դոլար: Նա ևս երեք ֆիլմում նկարահանվեց ուսանողական տարիներին: 1994 թ.-ին նա Քրիստեան Բեյլի դերով նա հայտնվեց «Յուտլանդիայի արքայազնը» ֆիլմում, որի պատմությունը հիմնված էր դանիկան Համլետ լեգենդի վրա: Այնուհետև նկարահանվել է «Ֆլամանդական տախտակ» ֆիլմում, որտեղ պատմվում էր խորհրդավոր մարդասպանության մասին: 1995 թ.-ին, երբ նա սովորում էր Փարիզում, նա նկարահանվում է «Մարիա-Լուիզա կամ թույլատվություն» ֆրանսիալեզու ֆիլմում:
Օքսֆորդ համալսարանը լքելուց մի փոքր անց` 1995 թ.-ին Բեքինսեյլը հանդես եկավ Ֆլորա Փոստի դերով «Ցուրտ ֆերմա» ֆիլմում: Նրա հերոսուհին որբացել էր 1930-ականներին և ուղարկվել էր իր հեռավոր Անգլիայի գյուղերից մեկում բնակվող ազգականների մոտ: Ստելլա Գիբսոնի «Ցուրտ ֆերմա» ֆիլմի վերանկարահանված տարբերակի ռեժիսորը Ջոն Շլեզինգերն էր, իսկ այդ ֆիլմում մասնակցել են նաև Ջոաննա Լումլեյը, Յան ՄաքԿելլենը և Ստեֆան Ֆրայը: Բեքինսեյլը հենց սկզբից համարվում էր չափից դուրս երիտասարդ, բայց ռեժիսյորին աղերսական նամակ գրելուց հետո նրան դեր տվեցին ֆիլմում: Էմանուել Լեվիին` «Variety» ամսագրից, դերասանուհին հիշեցրել է երիտասարդ և առույգ Գլենդա Ջեքսոնին և երիտասարդ ու հմայիչ Ջուլիա Քրիստիին: «Los Angeles Times»-ից Քևին Թոմասը որակավորել է որպես «էկրանի վրա փայլատակող ջանասեր և հմուտ բրիտանական գեղեցկուհիներից մինը»: Ֆիլմն ԱՄՆ վարձույթներում հավաքեց ավելի քան 5 մլն. դոլար: Ինչպես նաև 1995 թ.-ին նա նկարահանվել է նաև «Ուրվականների տունը» ֆիլմում:
1995 թ.-ին Բեքինսեյլը իր պրոֆեսիոնալիզմով փայլել է «Theatre Royal, Bath» թատրոնում ներկայացովող «Ճայը» բեմադրույունում «Նինայի» դերով: Այդ բեմադրությունից հետո նա սկսեց հանդիպել իր խաղընկեր Մայքլ Շինի հետ: «Նա բեմում նման է երիտասարդ առյուծի: Նա ամենատաղանդավոր անձն է, որին ես երբևէ տեսել եմ». ասել է դերասանուհին: 1996 թ.-ի սկզբներին նա նկարահանվեց ևս երկու պիեսում` «Սիրահարը» «Royal Court Theatre»-ում և «Ժամացույցներ և սուլիչներ» «The Bush Theatre»-ում:
Հաջորդիվ Բեքինսեյլը նկարահանվել է Յան Օստինի «Էմմա» վերանակարահանված ֆիլմում: «Պարտադիր չէ, որ դուք սիրեք Էմմային: Ինձ դուր էր գալիս նրա կերպարը, չհայած որ դեռահասի մոլեգին վարքը նյարդայնացնում էր ծնողներին: Բայց չնայած այդ ամենին ես սիրում եմ իմ հերոսուհուն». ասել է դերասանուհին: Նկարահանվածը ցուցադրվեց 1996 թ.-ի աշնանը` ընդամենը մի քանի ամիս անց նույն սցենարով ու անունով ֆիլմի ցուցադրումից հետո, որի գլխավոր դերակատարը Գվինեթ Փելթրոուն էր: Քերին Ջեյմսը «The New York Times» ամսագրից նկատեց, որ Բեքինսեյլի Էմման ավելի ճշմարտանման էր ու զվարճալի` քան Գվինեթինը: Ջոնաթան Բրաունը «The Independent»-ից Բեքինսեյլի Էմմայի բեմադրման համար ասել է, որ սա ժամանակակից բեմադրման ամենամնայուն գործերից է:
1997 թ.-ին նա նկարահանվեց «Խաբեություն» կինոկատակերգությունում, որը տարվա ամենաշահավետ բրիտանական ֆիլմերից մեկն էր` կոմերցիոն տեսակետից: «Ես հենց նոր քաշել էի իմ իմաստության ատամը և դեռ հանգստացուցիչ դեղերի ազդեցության տակ էի, երբ այս ֆիլմի համար հարցազրույցի մտա: Այնպես այնքան էլ հեշտ չէր այս ամենն իմ համար». հիշում է դերասանուհին: Նույն թվականին նա մասնակցել է նաև «Ռոմեո և Ջուլիետ» ռադիո նախագծին, որի ռեժիսորը Մայքլ Շինն էր:
[խմբագրել] Հոլիվուդ տեղափոխվելը (1998–2002)
Տեսնելով որ իր Մայքլ Շինը տեղափոխվել է ԱՄՆ և դերեր է ստացել Բրոդվեյում, Բեքինսեյլը որոշում է նկարահանվել ամերիկյան ֆիլմերում: Եվ այսպիսով նա հայտնվեց Նյու Յորքում: 1998 թ.ին նա Խլոե Սեվինիի հետ նկարահնվեց «Դիսկոյի վերջին օրերը» ֆիլմում: Ուիթ Ստիլմանի ֆիլմն իր ուշադրությունը սևեռում է մի խումբ շրջանավարտների վրա, որոնք Մանհեթենի բեմի վրա միմյանց հետ հաղորդակցվում էին վաղ 1980-ականների դիսկոյի միջոցով: Բեքինսեյլի ամերիկյան առոգանություն օգտագործելու փորձերը շատ բարձր գնահատվեցին: Քեննետ Դուրանը «Los Angeles Times» նկատեց, որ Քեյթը «շատ գեղեցիկ է մարմնավորել» Շարլոտայի դերը: Թոդ ՄաքՉարլին «Variety»-ից չնայած այն հանգամանքին, որ չէր տպավորվել ֆիլմով, նկատեց, որ Բեքինսեյլն իր սև շրջազգեստներով կոնպենսացնում էր ֆիլմի բացթողումները: Ֆիլմը համաշխարհային շուկայում վաստակեց 3 մլն. դոլար: Նույն թվականին նա մարմնավորեց Ալիսային «Channel 4» ստուդիայի «Ալիսան հայելիների աշխարհում» ֆիլմում:
1999 թ.-ին Բեքինսեյլը Կլեր Դենսի հետ նկարահանվում է «Ավերված ամրոցը» ֆիլմում: Դա մի դրամա էր երկու ամերիկացիների մասին, որոնք ստիպված են գործ ունենալ տայական (անգլերեն՝ Thai) իրավապահ մարմինների հետ արտասահմանում գործուղման ավարտի պահին: Բեքինսեյլն այնտեղ մարմանավորում էր դեռահասի դեր: Դենսը հույս ուներ ընկերանալ Բեքինսեյլի հետ, բայց նկարահանման ժամանակ նա եկավ այն եզրակացության, որ վերջինս «բարդ» և «փշոտ» անձնավորություն է: ՄաքՔարրտին նկատեց, որ այս ֆիլմում երկու աչքի ընկնող դերասաններ կան` Բեքինսեյլը և Դենսը: Ի դեմս Բեքինսեյլի, նա ասել է, որ շատ հմտորեն է մարմնավորել բարդ ու հույզառատ կերպարին: Թովմասն ասել է, որ Բեքինսեյլը և Դենսը շատ տաղանդավոր երիտասարդ դերասանուհիներ են, որոնք ջանք չեն խնայել, որպեսզի թույլ զարգացրած սցենարի կերպարներին դարձնեն ավելի լավը: Բայց ֆիլմը կինովարձույթներում ձախողման ենթարկվեց:
2000 թ.-ին Բեքինսեյլը իր դստեր ծննդից հետո նկարահանվեց «Ոսկե գավաթ» ֆիլմում: Ֆիլմը սցենարը հիմնված էր Հենրի Ջեյմսի «Ոսկե գավաթ» վեպի սյուժեի վրա, իսկ ֆիլմում նկարահանվել են նաև Ումա Թուրմանը և Ջերեմի Նորթեմը: Ֆիլմը համաշխարհային վարձույթում վաստակեց 5 միլիոն դոլար:
Բեքինսեյլը հայտնի դարձավ 2001 թվականին Պերլ Հարբոր էպիկական պատերազմում իր բուժքույրի դերով, որը սիրտը երկու կես էր եղել երկու օդաչուների միջև: Օդաչուների դերերը մարմնավորել են Բեն Աֆլեքը և Ջոշ Հարթնեթը: «Ես վստահ չէի, որ նա կարող է ստանձնել գլխավոր դերը: առաջին անգամ նկարահանման փորձերին եկել էր սև տաբատով և ես մտածում էի, որ նա մի քիչ զզվել է: Նմանատիպ կանանց ավելի հեշտ կարելի է պատկերացնել վատ վարքի կանանց դերերում: Բայց վերջի վերջո ես որոշեցի վերցնել նրան, քանի որ նա շատ գեղեցիկ էր». ասել է ֆիլմի ռեժիսոր Մայքլ Բեյը: Ռեժիսորի խնդրանքով Բեքինսեյլը նիհարել է ֆիլմի համար: 2004 թ.-ին իր հարցազրույցներից մեկում Քեյթը նշել էր, որ այդ օրը տաբատ էր հագել, քանի որ դրսում անձրև էր եկել: Ֆիլմը համաշխարհային կինովարձույթներում վաստակեց 449 միլիոն դոլար:
Բեքինսեյլի հաջորդ ֆիլմը Բնազդն ռոմանտիկ կատակերգությունն էր, որտեղ իր խաղընկերն էր Ջոն Քյուսաքը: Ֆիլմը նկարահանվել է «Պերլ Հարբոր» ֆիլմից անմիջապես հետո և դա Բեքինսեյլի համար իրական օգնություն էր, որ նա կարողանա վերադառնա իր համար սովորական ժանրերին: Ֆիլմը համաշխարհային կինովարձույթներում վաստակեց 77 միլիոն դոլար:
2002 թ.-ին Բեքինսեյլը նկարահանվեց Լիզա Խալադենկոյի «Լորել Կանյոն» ֆիլմում: Այս ֆիլմում ևս մի անգամ նրա խաղընկերը Քրիստիան Բեյլն էր:
[խմբագրել] Էքշն հերոսուհիների դերեր (2003–2006)
Բեքինսեյլը որպես աստղ ճանաչվեց 2003 թ.-ին, երբ հանդես եկավ վամպիրի դերով «Ուրիշ աշխարհ» ֆիլմում: Այս նոր դերը էապես տարբերվում էր դերասանուհու նախկին դերերից, որի համար նա շնորհակալ էր իր աշխատանքային տեմպի փոփոխման համար: «Ես հոգնել էի ռեմանտիկ դերերից: Իսկ այս ֆիլմն իրական մարտահրավեր էր ինձ, քանի որ ես մարմանավորելու է էքշն հերոսուհու, իսկ ես իրական կյանքում չեմ կարող բռնել անգամ իմ վրա եկող գնդակը». հիշում է Բեքինսեյլը: Սկզբում ֆիլմի համար բացասական արձագանքներ եղան, բայց հետո միանգամից ֆիլմը դարձավ պաշտամունքային: Նույն թվականին դերասանուհին նկարահանվեց «Փոքրիկ մատներ» ֆիլմում: Նրա խաղընկերներն էին Մեթյու Մակքոնահին և Գարի Օլդմենը:
Բեքինսեյլը 2004 թ.-ին նկարահանվել է էքշն ժանրով սարսափ ֆիլմում` «Վան Հելսինգում»: Դերասանուհին շատ էր զարմացել, որ 2 տարվա մեջ երկու էքշն ֆիլմերում է մասնակցելու: «Դա ինձ համար միայն թվում էր որպես շատ լավ դեր». ասել է դերասանուհին: Բեքինսեյլի և Մայքլ Շինի հարաբերությունները վերջացել էին և դերասանուհին շատ բարձր գնահատեց այն ջերմ մթնոլորտը, որ տիրում էր նկարահանման հարթակում: Այն հիմնականում ստեղծում էին ռեժիսոր Սթիվեն Սոմերսը և դերասան Հյու Ջեքմանը: «Ես իսկապես գտնում էի, որ համատեղ աշխատանքն այնպիսի մարդկանց հետ, որպիսիք են Հյու Ջեքմանը և Ստիվեն Սոմերսը, ինձ թույլ տվեց հաղթահարել իմ ապրումները»: Ֆիլմը ԱՄՆ-ի կինովարձույթներում վաստակեց ավելի քանի 120 միլիոն դոլար, իսկ համաշխարհայինում` 300 միլիոն:
Բացի այդ 2004 թ.-ին Բեքինսեյլի Մարտին Սկորսեզեի «Ավիատոր» կենսագրական ֆիլմում մարմնավորեց Ավա Գարդների դերը: Սկորսեզեն նրան ուզում էր ընդգրկել իր ֆիլմում: «Ես միշտ սիրում եմ նրան: Տեսել եմ նրա բոլոր դերակատարումները և ուրախացա, երբ նա որոշեց մասնակցել ֆիլմի կաստինգին»: Կինոքննադատները տարբեր կարծիք ունեին Բեքինսեյլի դերակատարման համար` մի մասը շատ գոհ էին, իսկ մնացածն էլ ասում էին, որ Ավա Գարդներն այնպիսին չի եղել, որպիսին մարմնավորել է դերասանուհին: Ֆիլմը համաշխարհային վարձույթում վաստակեց 213 միլիոն դոլար:
2006 թ.-ին Բեքինսեյլը կրկին մարմնավորեց Սելենի դերը վամպիրների մասին պատմող երկրորդ` «Ուրիշ աշխարհ. Էվալյուցիա» ֆիլմում, որի ռեժեսորն իր ամուսնին էր: Դա առաջին ֆիլմն էր, որին ողջ ստեղծման պրոցեսը տեսավ նա: Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և համաշխարհային վարձույթում վաստակեց 111 միլիոն դոլար:
Բեքինսեյլի հաջորդ ֆիլմը դա 2006 թ.-ին լույս տեսած «Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար» կատակերգությունն էր, որը պատմում էր մի հոգսաշատ ընտանիքի մասին, որի հայրը գտնում է մի հեռակառավարման վահանակ, որը կարող էր կառավարել ժամանակը: Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորում էր Ադամ Սենդլերը: «Այս ֆիլմում առաջինն ինձ գայթակղեց այն, որ ես պետք է մոր կերպար մարմնավորեի». հիշում է դերասանուհին: Ֆիլմը նաև հնարավորություն տվեց աշխատել Քրիստոֆեր Ուոկենի հետ: Ֆիլմը շատ եկամտաբեր էր: Նրա վրա ծախսվել էր ընդամենը 82.5 միլիոն դոլար, բայց այն համաշխարհային վարձույթում վաստակեց 237 միլոն դոլար:
[խմբագրել] Դերերը փոքր դրամաներում (2007–2011)
Այնուհետև Բեքինսեյլը վերադարձավ փոքր պրոեկտներին: «Իմ փորձը ցույց է տալիս, որ ես կարողացա իմ սովորական դերերից բացի մարմնավորել նաև այլ հերոսների: Ես համաձայնվեցի մասնակցել «Ուրիշ աշխարհ» ֆիլմում, որ փոխեմ իմ դասական դերակատարումերս». ասել է դերասանուհին:
2007 թ.-ին Բեքինսեյլը Սեմ Ռոքվելի հետ նկարահանվեց Ստյուարտ Օ'Նանի վեպի վրա հիմնված «Ձյունե հրեշտակներ» ֆիլմում: Այս ֆիլմում Բեքինսեյլը մարմնավորում էր ընկճված, միայնակ մոր կերպար: «Ես ուրախ եմ, որ ունեմ դուստր, ամուսին: Շատ ուրախ եմ, երբ տուն եմ գալիս ու տեսնում սիրելի անձանց». Ֆիլմի նկարահանումից հետո ասել է դերասանուհին: Ֆիլմը համաշխարհային կինովարձույթում վաստակեց ընդամենը 414,404 դոլար:
Բացի այդ 2007 թ.-ին Բեքինսեյլը մասնակցեց նաև «Վականսիա զոհի համար» ֆիլմում: Նրա խաղընկերն էր Լյուկ Ուիլսոնը: Քեյթի հերոսուհու դերը սկզբում պետք է մարմնավորեր Սառա Ջեսիկա Փարկերը, բայց վերջինս դուրս մնաց մրցակցությունից: Ֆիլմը եկամտաբեր էր, և 19 միլիոն դոլար ծախսով ֆիլմը համաշխարհային կինովարձույթում շահեց 35 միլիոն դոլար:
2008 թ.ին Բեքինսեյլը նկարահանվեց «Թռիչք կյանքի տևողությամբ» ֆիլմում, որը պատմում էր մի ահաբեկչության ակտից հետո փրկված մարդկանց մասին: Քեյթը մարմանվորում էր բարի մատուցողուհու կերպարը: Նա միայնակ մայր էր: Ֆիլմում Բեքինսեյլի խաղընկերներն էին Դակոտա Ֆանինգը, Ջենիեֆեր Հադսոնը և Ֆորեսթ Ուայթակերը: «Դա շատ լավ փորձ էր ինձ համար: Ֆիլմը շատ արագ նկարահանվեց` այսպես ասաց ոնց որ մի թնդանոթային զարկի տակ նկարահանվեց այն». ասել է դերասանուհին: Ֆիլմը ցուցադրվեց Լոս Անջելեսի և Նյու Յորքի շատ սահմանափակ կինոթատրոններում և միանգամից թողակվեց ֆիլմի DVD տարբերակը:
2008 թ.-ին Բեքինսեյլը նաև նկարահանվեց «Ոչ մի բան ճշմարտությունից բացի» ֆիլմում: Նա այնտեղ մարմնավորում էր լրագրողուհու: «Ես մի որոշ ժամանակ եղա «LA Times»-ում և զրուցեցի լրագրողուհիների և Ջուդիտ Միլերի հետ, որպեսզի մոտիկից ծանոթանամ այդ մասնագիտությանը: Ես, իրոք, ուսումնասիրեցի այդ մասնագիտությունը և իմ դերը փայլուն ստացվեց». ասել է Բեքինսեյլը: Դերասանուհին այս դերի համար նոմինացվել է «Critic's Choice Award» մրցանակի: Ֆիլմը չցուցադրվեց կինոթատրոններում, քանի որ այն նկարահանող ստուդիան հայտարարեց իր սննանկության մասին: Ֆիլմը համաշխարհային վարձույթում վաստակեց 186,702 դոլար: «Ես աղոթում և աղոթում էի, որ ստուդիան չսննկանա: Սա արդեն իմ սիրված կինոստուդիաներից երկրորդն էր, որ սննկանում էր». ասել է դերասանուհին:
2009 թ.-ին Բեքինսեյլը նկարահանվել է կոմիքսների հիման վրա ստեղծված «Սպիտակ միգամածություն» ֆիլմում, մարմնավորելով ֆեդերալ մարշալ Քերրի Ստետկոյին, որին հանձնարարված էր հետաքննել Անտարկտադիյում կատարված սպանությունը: Ֆիլմը նկարահանվել է Մանիտոբայում` Կանադա: Ֆիլմի էքշն դրվագները բավականին դյուրին էին համամատած «Ուրիշ աշխարհ» ֆիլմի հետ, քանի որ «երեք տաբատը և վերարկուն ավելի մեծ ազատություն է տալիս, քան լատեքսից կոստյումը»: Ֆիլմը անհաջողության էր դատապարտված և այն չկարողացավ անգամ հետ բերել իր վրա կատարած ներդնումները: Բեքինսեյլը նաև էպիզոդիկ դերով հանդես եկավ «Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը» ֆիլմում, բայց իրականում նրա մասնակցությամբ կադրերը վերցվել էն 2003 թ.-ին նկարահանված «Ուրիշ աշխարհ» ֆիլմից:
2009 թ.-ին Բեքինսեյլը նկարահանվեց նաև «Ամեն ինչ կարգին է» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Ռոբերտ Դե Նիրոն և Դրյու Բերիմորը: Բեքինսեյլը շատ ուրախ էր, որ իրեն բախտ է վիճակվել նկարահանվելու Ռոբերտ Դե Նիրոյի հետ:
2010 թ.-ին նա Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ էր` 9 ժյուրիներից մեկը: Իրեն հարմար դերեր չգտնելով, դերասանուհին 2010 և 2011 թվականները անցկացրեց իր աղջկա հետ:
[խմբագրել] Վերադարձ էքշն ֆիլմեր (2012)
2012 թ.-ին Բեքինսեյլը վերադարձավ կինոաշխարհ և միանգամից նկարահանվեց երեք ֆիլմում: Նրա առաջին ֆիլմը «Կոնտրաբանդան» էր: Նա մարմնավորում էր Մարկ Ուոլբերգ կերպարի կնոջ դերը, որը նախկին հանցագործ էր և ստիպված էր նորից հանցագործի կյանք վարել, քանի որ ընտանիքը սպառնալիքի տակ էր: 25 միլիոն դոլար ներդրումով ֆիլմը համաշխարհային կինովարձույթում վաստակեց 82 միլիոն:
Այնուհետև Բեքինսեյլը մարմնավորեց Սելինին, վամպիրների մասին պատմող չորրորդ` «Ուրիշ աշխարհ. Վերածնունդ» ֆիլմում: Հենց սկզբում ընդամենը երեք ֆիլմ էր պլանավորվում նկարահանել և Բեքինսեյլը չէր սպասում չորրորդ ֆիլմին: Բայց ֆիլմի սցենարը շատ դուր եկավ Քեյթին և նա համաձայնվեց նկարահանվել: 70 միլիոն դոլար ներդրումով ֆիլմը համասշխարհային կինովարձույթում վաստակեց 152 միլինո դոլար: Այս ֆիլմը համարվում է ֆիլմաշարի ամենաքիչ եկամտաբեր ֆիլմը Քեյթ Բեքինսեյլի մասնակցությամբ:
2012 թ.-ի օգոստոսին Բեքինսեյլը կներկայանա «Հիշիր ամենը» գիտաֆանտաստիկ ֆիլմում: Ֆիլմի ռեժիսորը Բեքինսեյլի ամուսինն է` Լեն Ուայզմանը: Ֆիլմը վերանկարահնավում է և Բեքինսեյլը մարմնավորելու է Լորիի դերը (բնօրինակում մարմնավորել էր Շերոն Սթոունը):
[խմբագրել] Մոդելի կարերիան
Բեքինսեյլը երբեմն աշխատել է որպես մոդել: 1997 թ.-ին նա հանդես եկավ Ջորջ Միշելի Waltz Away Dreaming երաժշտական տեսահոլովակում: Նա 2002 թ.-ին Օրլանդո Բլումի հետ միասին նկարահանվել է "Gap" գովազդային հեռուստատեսում: 2004 թ.ին նա հանդես եկավ "Diet Coke" հեռուստաընկերության գովազդում: Նա 2009 թ.-ին գովազդել է "Absolut Vodka" օղին, որի նկարիչն էր Էլեն Վոն Ունվերտը: Նա նաև գովազդել է "Lux" հեղուկ օճառը ճապոնական հեռուստատեսության համար:
2002 թ.-ին "Hello!"-ի կողմից նա արժանացավ "Անգլիայի թիվ մեկ գեղցկուհի" տիտղոսին և 2008 թ.ին "People Magazine's 100 Most Beautiful People" ամսագրում հայտնվեց 41-րդ տեղում: Շատ հրատարակություններ նրան դասում են աշխարհի ամենահրապուրիչ կանանց շարքը: 2009 թ.-ին "Esquire" ամսագիրը նրան համարեց ամենահմայիչ կինը: 2009 թ.-ին "Maxim" ամսագրում "Թեժ 100"-ում զբաղեցրեց 22-րդ տեղը: "FHM" ամսագրում ամենահմայիչ կանանց ցուցակում 2008 թ.-ին 12-րդ տեղում էր, 2009 թ.-ին` 15-րդ, իսկ 2010 թ.-ին 41-րդ: Նա շատ հաճախ է հանդիպում "AskMen.com" կայքի էջերի 99 ամենացանկալի կանանց ցուցակում: Նա 2008 թ.-ին 3-րդ տեղում էր, 2009 թ.-ին` 10-րդ, 2010 թ.-ին` 3-րդ, 2011 թ.-ին` 14-րդ, 2010 թ.-ին` 22-րդ:
[խմբագրել] Անձնական կյանքը
Բեքինսեյլն ութ տարի շատ մտերիմ է եղել դերասան Մայքլ Շինի հետ` 1995 թ.-ից մինչև 2003 թ.-ը: Նրանք հանդիպել են "Ճայ" ֆիլմի նկարահանման ժամանակ կազմակերպված շրջագայությունում 1995 թ.-ին: Դրանից հետո նրանք ապրել են համատեղ: «Դա սեր էր առաջին հայացքից: Նա փրկեց ինձ ինձ սպասվող հանցագործների հոգեբուժարանից» . ասել է դերասանուհին: 1997 թ.-ին նրանք համատեղ մասնակցեցին «Ռոմեո և Ջուլիետ» ռադիոնախագծին: 1999 թ.-ին` Լոնդոնում, ծնվեց նրանց դուստրը` Լիլի Մո Շինը:
Նրանց հարաբերություներն ավարտվեցին 2003 թ.-ին` Ուրիշ աշխարհ ֆիլմի նկարահանման ավարտից հետո: Բեքինսեյլը ֆիլմի ռեժիսոր Ուայզմանին համոզեց, որ ֆիլմում նկարահանվի նաև Շինը, բայց նկարահանման հարթակում սիրահարվեց Ուայզմանին, որն ի դեպ այն ժամանակ ամուսնացած էր: Բոլորը, բացի Ուայզմանից կնոջից վստահում էին որ ոչ մի դավաճանություն չի եղել: Բեքինսեյլը և Ուայզմանը մինչև հիմա էլ մտերիմ են Շինի հետ: «Մենք շատ բախտավոր ենք, որ մեր պառակտումը վատ հետևանքներ չունեցավ: Մենք մինչև հիմա էլ շատ մտերիմ ենք ու մեր աղջիկը մեզ միասին է տեսնում: Շինը իմ ամենամտերիմ անձանցից մեկն է». ասել է Բեքինսեյլը: Իսկ Շինն ասել է, որ Բեքինսեյլը միշտ կլինի իր կյանքի ամենանշանավոր մարդկանցից մեկը: Նա դեռ իսկապես սիրում է Քեյթին և իր աղջկա Լիլիի հետ շատ է կապնված:
2003 թ.-ին Բեքինսեյլն իր աղջկա հետ տեղափոխվեց Բրենթվուդ` Լոնդոն, որպեսզի ապրի Ուայզմանի հետ: Բեքինսեյլը խելամիտ չի համարել մնալ Լոս Անջելոսում Ուայզմանի կարերիայի պատճառով: 2004 թ.-ին նրանք ամուսնացան Կալիֆորնիայի Բել Աիր հոթելում: Բեքինսեյլը դեռ չի պատրաստվում ևս մի երեխա ունենալ: «Հնարավոր է, որ կարող է ժամանակ գա և ես մտափոխվեմ, բայց հիմա ինձ թվում է, որ ես ունեմ այն ամենն ինչ ուզում եմ: Լիլին իդեալական երեխա է ինձ համար: Ես իմ հորս ու մորս միակ զավակն եմ և գուցե դա է պատճառը, որ ես դեռ մտքեր չունեմ երեխա ունենալու»:
[խմբագրել] Ֆիլմագրություն
| Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
|---|---|---|---|---|---|---|
| 1975 | Զույգեր | Couples | երեխա (2 էպիզոդ) | |||
| 1991 | Հարմարանքներ և ցանկություններ | Devices and Desires | երիտասարդ Էլիս Մեյր «Episode #1.2» էպիզոդում | Սերիալ, Դրամա |
Ջոն Դեվիս | |
| 1991 | Փառքի դահլիճ Hallmark-ը | Hallmark Hall of Fame | Բեյրբ Լինդելլ «One Against the Wind» էպիզոդում | Սերիալ | ||
| 1992 | Ռեյչելի երազանքը | Rachel's Dream | Ռեյչել | Կարճամետրաժ ֆիլմ | ||
| 1993 | Աննա Լի | Anna Lee: Headcase | Թեա Խան | Քրեական | Կոլին Բաքսի | |
| 1993 | Շատ աղմուկ ոչնչից | Much Ado About Nothing | Հերո | Մելոդրամա, Կատակերգություն |
Կենետ Բրենա | Կիանու Ռիվզ |
| 1994 | Յուտլանդիայի արքայազնը | Prince of Jutland | Էտել | Դրամա, Արկածային |
Գաբրիել Ակսել | Քրիստիան Բեյլ |
| 1995 | Ֆլամանդական տախտակ | Uncovered | Ջուլիա | Թրիլեր | Ջիմ ՄաքԲրայդ | |
| 1995 | Սառը ֆերմա | Cold Comfort Farm | Ֆլորա Պոուստ | Մելոդրամա, Կատակերգություն |
Ջոն Շլեզինգեր | |
| 1995 | Մարիա-Լուիզա կամ թույլատվություն | Marie-Louise ou la permission | Мария-Луиза | Մելոդրամա, Դրամա, Կատակերգություն |
Մանուել Ֆիչ | |
| 1995 | Ուրվականների տունը | Haunted | Քրիստինա Մարիելլ | Մելոդրամա, Դրամա, Ֆենտեզի, Դետեկտիվ |
Լյուիս Գիլբերտ | |
| 1996 | Էմմա | Emma | Էմմա Վուդխաս | Մելոդրամա, Կատակերգություն |
Դյարմուիդ Լոուրենս | |
| 1997 | Խաբեություն | Shooting Fish | Ջորջի | Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական |
Ստեֆան Շվարց | |
| 1998 | Դիսկոյի վերջին օրերը | The Last Days of Disco | Շարլոտտա Պինգրեսս | Մելոդրամա, Դրամա, Կատակերգություն, Երաժշտական |
Ուիտ Ստիլման | Խլոե Սեվինի |
| 1998 | Ալիսան հայելիների աշխարհում | Alice Through the Looking Glass | Ալիսա | Ֆենտեզի, Ընտանեկան |
Ջոն Հենդերսոն | |
| 1999 | Ավերված ամրոցը | Brokedown Palace | Դարլին Դեվիս | Դրամա, Թրիլեր, Դրամա |
Ջոնաթան Կապլան | Կլեր Դենս |
| 2000 | Ոսկե գավաթ | The Golden Bowl | Մեգգի Վերվեր | Մելոդրամա, Դրամա |
Ջեյմ Այվորի | |
| 2001 | Պերլ Հարբոր | Pearl Harbor | բուժքույր Էվելին Ջոնսոն | Մելոդրամա, Դրամա, Ռազմական |
Մայքլ Բեյ | Բեն Աֆլեք, Ջոշ Հարթնեթ, Ջենիֆեր Գարներ, Ալեք Բոլդուին |
| 2001 | Բնազդ | Serendipity | Սառա Թոմաս | Մելոդրամա, Ընտանեկան |
Փիթեր Չելսոն | Ջոն Քյուսաք |
| 2002 | Լորել Կանյոն | Laurel Canyon | Ալեքս | Դրամա, Երաժշտական |
Լիզա Խալադենկո | Քրիստիան Բեյլ |
| 2003 | Փոքրիկ մատներ | Tiptoes | Քերոլ | Մելոդրամա, Դրամա, Կատակերգություն |
Մետյու Բրայտ | Մեթյու Մակքոնահի, Գարի Օլդմեն |
| 2003 | Ուրիշ աշխարհ | Underworld | Սելին | Ֆենտեզի, Էքշն, Թրիլեր |
Լեն Ուայզման | Սքոթ Սպիդմեն, Մայքլ Շին, Բիլ Նայի |
| 2004 | Վան Հելսինգ | Van Helsing | Աննա Վալերիուս | Ֆենտեզի, Էքշն, Արկածային |
Սթիվեն Սոմերս | Հյու Ջեքման, Ռիչարդ Ռոքսբուրգ, Ելենա Անայա, Ջոզի Մերան |
| 2004 | Ավիատոր | The Aviator | Ավա Գարդներ | Դրամա, Կենսագրական |
Մարտին Սկորսեզե | Լեոնարդո ԴիԿապրիո, Քեյթ Բլանշետ, Գվեն Ստեֆանի, Ալեք Բոլդուին, Ջուդ Լոու |
| 2006 | Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա | Underworld: Evolution | Սելին | Ֆենտեզի, Էքշն, Թրիլեր |
Լեն Ուայզման | Սքոթ Սպիդմեն, Մայքլ Շին, Բիլ Նայի |
| 2006 | Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար | Click | Դոննա Նյուման | Կատակերգություն, Փիլիսոփայական |
Ֆրենկ Կորաչի | Ադամ Սենդլեր, Քրիստոֆեր Ուոկեն |
| 2007 | Ձյունե հրեշտակներ | Snow Angels | Էննի Մարշան | Մելոդրամա, Դրամա |
Դեվիդ Գորդոն Գրին | |
| 2007 | Վականսիա զոհի համար | Vacancy | Էմի Ֆոքս | Սարսափ, Թրիլեր |
Նիմրոդ Անտալ | |
| 2008 | Թռիչք կյանքի տևողությամբ | Winged Creatures | Կարլա Դեվենպորդտ | Դրամա, Քրեական |
Ռոուեն Վուդս | |
| 2008 | Ոչ մի բան ճշմարտությունից բացի | Nothing But the Truth | Ռեյչել Արմստրոնգ | Թրիլեր, Դրամա |
Ռոդ Լուրի | |
| 2009 | Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը | Underworld: Rise of the Lycans | Սելին | Ֆենտեզի, Էքշն, Թրիլեր |
Պատրիկ Տոտոպուլոզ | Ռոնա Միտրա, Մայքլ Շին, Բիլ Նայի |
| 2009 | Սպիտակ միգամածություն | Whiteout | ֆեդերալ մարշալ Քերրի Ստետկո | Ֆանտաստիկա, Մարտական |
Դոմինիկ Սենա | |
| 2009 | Ամեն ինչ կարգին է | Everybody's Fine | Էմի | Դրամա | Կիրկ Ջոնս | Ռոբերտ Դե Նիրո, Դրյու Բերիմոր |
| 2012 | Ուրիշ աշխարհ. Վերածնունդ | Underworld: Awakening | Սելին | Ֆենտեզի, Էքշն, Մարտական |
Մոնս Մորլինդ, Բյորն Ստեյն |
Տեո Ջեյմս |
| 2012 | Կոնտրաբանդա | Contraband | Քեյթ Ֆարրադեյ | Մարտական, Դրամա, Քրեական |
Բալթազար Կոլմակուր | Մարկ Ուոլբերգ |
| 2012 | Հիշել ամենը | Total Recall | Լորի | Ֆանտաստիկա, Թրիլեր, Մարտական |
Լեն Ուայզման | Կոլին Ֆարել, Ջեսիկա Բիլ |
| 2012 | Ուրախ տոներ, Քեթրին Սլոան | Happy Holidays, Katherine Sloane | Քեթրին Սլոան | |||
| 2013 | Դատավարություն ընդդեմ Քեյթ ՄաքԿալոխի | The Trials of Cate McCullough | Քեյթ ՄաքԿալոխ |
[խմբագրել] Պարգևներ և մրցանակներ
| Թիվ | Մրցանակ | կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
|---|---|---|---|---|
| 1997 | Սիթջես Կատալոնական միջազգային կինոփառատոն | Լավագույն դերասանուհի | Խաբեություն | Հաղթանակ |
| 1999 | London Critics Circle Film Awards | Տարվա բրիտնական դերասանուհի | Դիսկոյի վերջին օրերը | Հաղթանակ |
| 2001 | Ոսկե ազնվամորի | Վատագույն էկրանային զույգ (Բեն Աֆլեքի հետ) | Պերլ Հարբոր | Նոմինացիա |
| 2002 | Սատուրն մրցանակաբաշխություն | Լավագույն դերասանուհի | Բնազդ | Նոմինացիա |
| 2004 | Սատուրն մրցանակաբաշխություն | Լավագույն դերասանուհի | Ուրիշ աշխարհ | Նոմինացիա |
| 2004 | MTV կինոմրցանակաբաշխություն | Լավագույն տրանս-ատլանտյան դերակատարում | Նոմինացիա | |
| 2005 | Screen Actors Guild Awards | Լավագույն դերակատարում ֆիլմերում | Ավիատոր | Նոմինացիա |
| 2005 | People's Choice Awards | Էքշն ֆիլմերի լավագույն սիրված դերասանուհի | Նոմինացիա | |
| 2006 | MTV կինոմրցանակաբաշխություն | Լավագույն հերոս | Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա | Նոմինացիա |
| 2006 | People's Choice Awards | Էքշն ֆիլմերի լավագույն սիրված դերասանուհի | Նոմինացիա | |
| 2008 | Broadcast Film Critics Association Award | Լավագույն դերասանուհի | Ոչ մի բան ճշմարտությունից բացի | Նոմինացիա |
[խմբագրել] Հղումներ
- Քեյթ Բեքինսեյլ(ռուս.) kinopoisk.ru կայք էջում:
- Քեյթ Բեքինսեյլ(ռուս.) kinomania.ru կայք էջում:
- Քեյթ Բեքինսեյլ(անգլ.) People.com կայք էջում: