Ուրիշ աշխարհ (ֆիլմ)
| Ուրիշ աշխարհ Underworld |
|
Վամպիրների և մարդագայլերի վերջին պայքարի ժամանակ ո՞ւմ կողքին կլինես դու |
|
| Ժանր | Ֆենտեզի, Մարտաֆիլմ, Թրիլեր |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2004 |
| Պրեմիերա | սեպտեմբերի 8, 2003 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Լեն Ուայզման |
| Պրոդյուսեր | Ռիչարդ Ս. Ռայթ, Գարի Լուչեզի, Թոմ Ռոզեմբերգ և ուրիշներ |
| Սցենարիստ(ներ) | Դենի Մակբրայթ, Քևին Գրևյե, Լեն Ուայզման |
| Դերակատարներ | Քեյթ Բեքինսեյլ, Սքոթ Սպիդմեն, Մայքլ Շին, Բիլ Նայի |
| Օպերատոր | Թոնի Փիրս Ռոբերտս |
| Երաժշտություն | Փոլ Հասլիգեր |
| Մոնտաժ | Մարտին Հանտեր |
| Ընկերություն | Lakeshore Entertainment, Laurinfilm Ltd, Subterranean Productions LLC, Underworld Produktions GmbH |
| Տևողություն | 133 րոպե |
| Բյուջե | 22,000,000 $ |
| Շահույթ | 95,708,457 $ |
| Հաջորդ | Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա |
| MPAA վարկանիշ | |
| IMDb | ID 0320691 |
| Թրեյլեր | տեսահոլովակ |
«Ուրիշ աշխարհ» կամ «Անդրաշխարհ» (անգլ.՝ Underworld, 2003 թ.), Լեն Ուայզմանի ֆիլմերից է, որը պատմում է վամպիրների և մարդագայլերի հակամարտության մասին:
Բովանդակություն |
Սյուժեն [խմբագրել]
Հայրուամյակներ ի վեր աշխարհում միմյանց հետ մարտնչում են «Ուրիշ աշխարհի» 2 անմահ ռասաները` վամպիրները և մարդագայլերը` «լիկանները»: Երկուսի համար էլ մարդկային ռասան դիտվում է որպես սննդի աղբյուր: Նույնիսկ անմահների շարքերում շատ քչերն են, որ հիշում են, թե ինչից է սկսվել հակամարտությունը երկու ռասաների միջև: Եվ ավելի քիչ են նրանք, ովքեր գիտեն, որ մարդագայլերն ու վամպիրները սերում են նույն մարդուց: Եվ նրանք իրենց իմացածը թաքցնում են բոլորից: Գաղտնի լաբարատորիաներում երկու ռասաներն էլ ստեղծել են էֆեկտիվ գերժամանակակից զենքեր միմյանց հետ պայքարելու համար, թեև նրանց աշխատանքի սկզբունքները դասական են` արծաթ մարդագայլերի դեմ և ուլտրաֆիալետ վամպիրների դեմ:
Սելինը (Քեյթ Բեքինսեյլ) վամպիր մարտիկ է, մարդագայլեր ոչնչացնող (նրանց անվանում են "մահվան ասպետնեներ"): Իր մարտական գործողություններից մեկի ժամանակ նա նկատում է, որ մարդագայլերը հետապնդում են կոնկրետ մի մարդու` Մայքլ Կորվինին (Սքոթ Սպիդմեն): Սելինին հետաքրքրում է, թե մարդագայլերի ինչին է պետք Մայքլը և նա սկսում է հետևել այդ ամենին:
Լիկանների առաջնորդ Լյուցիանին (Մայքլ Շին) հաջողվում է ներթափանցել Մայքլի բնակավայր և խածել նրան, որպեսզի նրան վերածի մարդագայլի: Սելինը սիրահարվում է Մայքլին և նրան թաքցնում է վամպիրների ապարանքում` Կրեյվենի ամրոցում, որի պատճառով էլ նա վիճում է իր ցեղակիցների հետ: Շուտով պարզվում է, որ անվանի վամպիրներից մեկը` կոնկրետ Կրեյվենը, որը ստանձնել էր վամպիրների գերդաստանի գլխավորի դերը Մեծ Վամպիրների քնից հետո, գաղտնի բանակցություններ էր վարում մարդագայլերի հետ, որպեսզի իշխանության լիիրավ տերը դառնա: Կրեյվինի դավերը մերկացնելու համար Սելինը ժամանակից շուտ արթնացնում է հարյուրամյա քնով քնած Վիկտորին (Բիլ Նայի)` Մեծ Վամպիրներից մեկին:
Պարզվում է` Լյուցիանը Մայքլի միջոցով պլանավորել էր փոխել վամպիրների և մարդագայլերի ուժերի փոխհարաբերակցությունը: Մայքլը Ալեքսանդր Կորվինուսի տոհմի անմիջական ներկայացուցիչն է, իսկ Ալեքսանդրը բոլոր անմահների նախահայրն էր, որը միակն էր ով կարող էր միաժամանակ լինել և՜ մարդագայլ և՜ վամպիր: Մայքլի արյունը թարմացնելով անմահների արյունով Լյուցիանը նրանից ստեղծեց գերմարդկային արարած` հիբրիդ` միանգամից երկու տոհմերի թշնամու, որն այնպիսի գերբնական ուժեր ունի, որ կարող է հաղթել անգամ Վիկտորին: Լյուցիանի գլխավոր նպատակը վրեժն էր: Մի ժամանակ Լյուցիանը սիրում էր Վիկտորի աղջկան, բայց Վիկտորը վստահ էր, որ երկու անմահները տոհմերի ներկայացուցիչները չեն կարող միասին լինել և դրա դեմն առնելու համար նա սպանեց իր սեփական աղջկան: Հենց այս հանգամանքն էլ անմահների պատերազմի հիմք է հանդիսացել: Այս ամենը Կրեյվենը պատմում է Սելինին և ստիպում է նրան փոխել պատերազմի նկատմամբ ունեցած իր տեսակետը:
Վիկտորը իմանալով Լյուցիանի ծրագրերի մասին հարձակվում է մարդագայլերի ապաստարանի վրա: Սելինն իմանալով Կրեյվենից, որ իր ծնողներին սպանել է հենց Վիկտորը, օգնում է Մայքլին վերջնական տրանսֆորմացիա ենթարկվելուն: Վիկտորի հետ ունեցած դաժան պայքարում Մայքլը պարտվում է, բայց Սելինն հասնում է օգնության և իր դաշույնով սպանում է Վիկտորին:
Դերերում [խմբագրել]
| Դերասան | Դեր |
|---|---|
| Քեյթ Բեքինսեյլ | Սելին |
| Սքոթ Սպիդմեն | Մայքլ Կորվին |
| Մայքլ Շին | Լյուցիան |
| Շեյն Բրոլի | Կրեյվեն |
| Բիլ Նայի | Վիկտոր |
| Էրվին Լեդեր | Սինջ |
| Սոֆիա Մայլս | Էրիկա |
| Ռոբի Գի | Կան |
| Քևին Գրևյե | Ռեյզ |
| Զիտա Գորոգ | Ամելիա |
| Սքոթ Մակելրոյ | Սորեն |
| Վենտվորտ Միլեր | Ադամ |
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- Ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 22 միլիոն դոլար: Ֆիլմի պրեմիերայից մեկ շաբաթ անց հետ բերեց իր ծախսերը: Ընդհանուր առմամբ այն կինովարձույթում վաստակել է 94 միլիոն դոլար:
- Ֆիլմի հաջողությունը թույլ տվեց նկարահանել ֆիլմի շարունակությունները` «Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» (2006), «Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը» և «Ուրիշ աշխարհ. Վերածնունդ»:
- Այս ֆիլմից հետո Քեյթ Բեքինսեյլը նկարահանվել է վամպիրների և մարդագայլերի մասին պատմող ևս մի այլ` «Վան Հելսինգ» (2004) ֆիլմում:
- Կրեյվեն (Kraven) անունը անգլերենով հնչում է որպես «craven», որը նշանակում է «վախկոտ»:
- Ֆիլմի մոթիվներով կա համակարգչային խաղ` «Underworld: The Eternal War»:
- Ֆիլմի սցենարի սկզբնական տարբերակով այն իրենից պետք է ներկայացներ Ռոմեոյի և Ջուլիետայի սիրո պատմությունը վամպիրների և մարդագայլերի աշխարհում:
- Ֆիլմի գլխավոր հերոսուհու` Սելինի անունը հունական դիցարանում խորհրդանշել է Լուսինը:
Երաժշտություն [խմբագրել]
- Awakening - The Damning Well (Ուես Բորլանդ, Ռիչարդ Փաթրիկ, Ջոշ Ֆրիս և Դենի Լոհներ)
- Rev. 22:20 - Պասկիֆեր
- Throwing Punches - Փեյջ Համիլթոն
- Rocket Collecting - Միլա Յովովիչ և Դենի Լոհներ
- Now I Know - Ռենհոլդեր և Էմի Լի
- Bring Me the Disco King (Դենի Լոհների միքսը) - Դևիդ Բովի (Մայնարդ Ջեյմս Կինանի և Ջոն Ֆրուսկիանթի մասնակցությամբ)
- Optimissed - Skinny Puppy
- Down In the Lab - Ռենհոլդեր և Էմի Լի
- Judith (Ռնեհոլդերի միքս) - A Perfect Circle
- Suicide Note - Ջոնեթ Նապոլիտանո
- Baby's First Coffin - The Dillinger Escape Plan
- Hover (Quiet Mix) - Trust Company
- Falling Through the Sky - Ռենհոլդեր
- Weak and Powerless (Tilling My Grave Mix) - A Perfect Circle
- Worms of the Earth - Finch
- From a Shell - Լիսա Գերմանո
- Death Dealer's Descent - Ռենհոլդեր և Էմի Լի
- On the Lash - The Icarus Line
- All of This Past - Սառա Բեթեբս
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ուրիշ աշխարհ(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Ուրիշ աշխարհ»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
Տես նաև [խմբագրել]
|
|
|
|---|---|
| Ֆիլմեր | Ուրիշ աշխարհ (2003) • Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա (2006) • Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը (2008) • Ուրիշ աշխարհ. Վերածնունդ (2012) |
| Երաժշտություն | Ուրիշ աշխարհ • Էվոլյուցիա • Լիկանների ապստամբությունը • Վերածնունդ |
| Կերպարներ | Սելին • Մայքլ Կորվին • Լյուցիան • Ալեքսանդր Կորվինուս • Մարկուս Կորվինուս |
| Դերասաններ | Քեյթ Բեքինսեյլ • Սքոթ Սպիդմեն • Բիլ Նայի • Մայքլ Շին • Ռոնա Միտրա • Թեո Ջեյմս • Չարլզ Դենս |
| Գրքեր (Գրեգ Կոքս) | Ուրիշ աշխարհ • Ուրիշ աշխարհ. Թշնամու արյուն • Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա • Ուրիշ աշխարհ. Վերածնունդ |
| Անիմացիա | Ուրիշ աշխարհ. Հավերժ պայքար |
| Վիդեոխաղեր | Underworld: The Eternal War |