Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը
| Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը Underworld: Rise of the Lycans |
|
Ամեն մի պատերազմ ունի իր սկիզբը |
|
| Ժանր | Ֆենտեզի, Մարտական, Թրիլեր |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2008 |
| Պրեմիերա | հունվարի 22, 2008 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Փաթրիկ Տոտոպուլոս |
| Պրոդյուսեր | Լեն Ուայզման, Ռիչարդ Ս. Ռայթ, Գարի Լուչեզի և ուրիշներ |
| Սցենարիստ(ներ) | Դենի Մակբրայթ, Դիրկ Բլեքմեն, Հովարդ ՄաքԿեյն և ուրիշներ |
| Դերակատարներ | Ռոնա Միտրա, Մայքլ Շին, Բիլ Նայի |
| Օպերատոր | Ռոս Էմերի |
| Երաժշտություն | Պոլ Հասլինգեր |
| Մոնտաժ | Փիթեր Ամունդսեն, Էրի Փոթեր |
| Ընկերություն | Lakeshore Entertainment, Screen Gems Inc., UW3 Film Productions |
| Տևողություն | 92 րոպե |
| Բյուջե | $ 35,000,000 |
| Շահույթ | $ 91,327,197 |
| Նախորդ | Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա |
| Հաջորդ | Ուրիշ աշխարհ. Վերածնունդ |
| MPAA վարկանիշ | |
| IMDb | ID 0834001 |
| Թրեյլեր | տեսահոլովակ |
«Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը» կամ «Անդրաշխարհ. Լիկանների ապստամբությունը» (անգլ.՝ «Underworld: Rise of the Lycans») հայտնի «Ուրիշ աշխարհ» ֆիլմի երրորդ մասը, որի ռեժիսորը Փաթրիկ Տոտոպուլոսն է: Այս ֆիլմն իրականում հանդիսանում է «Ուրիշ աշխարհ» ֆիլմի նախաբան ֆիլմը: Ֆիլմում պատմվում է շատ դարեր առաջ վամպիրների և մարդագայլերի միջև ծագած արյան պատերազմի մասին, որտեղ մարդագայլերը դեռ ծառայում էին Մահվան Ասպետներին: Երիտասարդ լիկան Լյուցիանը` մարդագայլերի հզոր առաջնորդը, այլևս չի կարողանում տանել իր ցեղի ստրկացման փաստը և ըմբոստանում է վամպիրների արքայի` Վիկտորի դեմ: Լյուցիանին օգնության է հասնում նաև Սոնյան` Վիկտորի աղջիկը:
Բովանդակություն |
Սյուժեն [խմբագրել]
Ֆիլմի պատմում է Լյուցիանի ծագման մասին, որը պատմության մեջ առաջին մարդագայլն է, որը և կարող է ընդունել և մարդկային և գայլի կերպարանք: Վիկտորը, վամպիրների անգութ առաջնորդը, Լյուցիանին դարձնում է իր հավատարիմ ծառան` նրա մարդագայլ մորը սպանելուց հետո: Բայց Վիկտորը միայն Լյուցիանով չի բավարարվում, այլ նրա միջոցով մարդ ստրուկներին դարձնում է մարդագայլեր, և վերջիններս կատարում են ամենածանր աշխատանքը և արևի լույսի տակ պահպանում են վամպիրների անվտանգությունը: Իսկ քանի որ Լյուցիանն ապրում է Վիկտորի տան մեջ, նրա երիտասարդ աղջիկը` Սոնյան, սիրահարվում է լիկանին, որն անթույլատրելի է վամպիրների համար:
Վիկտորը հասկանում է, որ ազնվական մարդկանց չի կարողանում նրանց տասանորդի դիմաց պահպանել լիկանների հարձակումներից: Երբ մարդիկ գալիս են Վիկտորի մոտ, որպեսզի խորհրդում հանդիպեն վամպիրների հետ, Սոնյան փոքրաթիվ ջոկատով ուղևորվում է անտառ, որպեսզի պաշտպանի վերջիններիս: Լյուցիանը, որ այն ժամանակ գտնվում էր Մութ Տաճարում, զգում է, թե ինչպես են մարդագայլերը մոտենում Սոնյային և վամպիր ասպետից ձի գողանալով սլանում է Սոնյային օգնության: Վայրի մարդագայլերը հարձակվում են ազնվական մարդկանց վրա` ստիպելով որ Սոնյան, վամպիր ասպետները և Լյուցիանը պայքարեն իրենց հետ: Լյուցիանը նկատում է, որ լիկանների քանակը վայրկյան առ վայրկյան ավելանում է, և Սոնյային փրկելու միակ միջոցը իր վզի վրայի կողպված վզնոցը հանելն էր, որի բանալին ինքը նախորոք պատրաստել էր: Արյունքում նա մարդագայլի է վերածվում, որը կատեգորիկ արգելվում էր: Մարդագայլերը Լյուցիանին գայլի կերպարանքով տեսնելուց հետո ենթարկվում են նրան և հեռանում են այդ վայրից: Այդ ժամանակ էլ վրա են հասնում ասպետ վամպիրները` Վիկտորի գլխավորությամբ և հարձակվում են Լյուցիանի վրա` մի քանի անգամ արբալետից նրա վրա կրակելով: Բոլորը վերադառնում են Մութ Տաճար: Չնայած այն հանգամանքին, որ Լյուցիանը փրկել էր Վիկտորի աղջկան, վերջինս հրամայում է նրան պատժել ճիպոտահարման միջոցով: Դրանից հետո նա Լյուցիանին փակում է ստորերկյա բանտում:
Լյուցիանը մի փոքր խորհելուց հետո ապստամբություն է բարձրացնում և մյուս լիկանների հետ փախչում է բանտից: Իսկ զգոն պահակներն էլ նկատում են այդ և կրակ են բացում լիկանների վրա: Երբ Վիկտորը բացահայտում է, որ Սոնյան սիրում է Լյուցիանին և նա է օգնել վերջինիս փախուտը կազմակերպելու հարցում, նրան փակում է սենյակում: Լյուցիանն իմանալով Սոնյայի բանտարկության մասին և մտադրվում է փրկել վերջինիս: Բայց ելքի մոտ նրանց վրա հարձակվում են Մահվան Ասպետները: Վիկտորը ևս հետապնդում է փախստականներին և մարտի ժամանակ Վիկտորի հետ մարտնչում է հենց Սոնյան: Սոնյան Վիկտորին խնդրում է իրեն և Լյուցիանին կենդանի թողնել, քանի որ հրաշք է տեղի ունեցել և ինքը հղի է Լյուցիանից: Վիկտորն այդ իմանալով կատաղում է և երկուսին էլ փակում է զնդանում: Սոնյային դատապարտում են մահվան` դավաճանության, Լյուցիանի հետ ունեցած կապերի և իր նմաններին սպանելու համար: Սոնյային Լյուցիանի աչքերի դիմաց մոխրացնում են արևի լույսով: Լյուցիանը փախուստի նոր ծրագիր է մշակում, որպեսզի այնուհետև կարողանա Սոնյայի համար Վիկտորից վրեժ լուծել: Լյուցիանը վերածվում է գայլի, Վիկտորից խլում է Սոնյայի բանալի-մեդալիոնը և փորձում է փախչել: Նրա վրա արբալետներից շղթաներով նետեր են արձակում և Լյուցիանը միայն հասցնում է հասնել պատի մոտ և ոռնոցով կանչել մյուս լիկաններին: Լյուցիանի կանչը լսելով` լիկանները և մաքուր արյուն ունեցող մարդագայլերը (Վիլհելմի տոհմը) հարձակվում են Մութ Տաճարի վրա: Արդյունքում մի թեժ մարտ է սկսվում մարդագայլերի և վամպիրների միջև:
Լյուցիանը երես առ երես կանգնում է Վիկտորի դիմաց: Մարտը երկար չի տևում: Լյուցիանը տանիքի մեջ անցք է բացում` նպաստելով որ արևի լույսը թափանցի ներս և Վիկտորին անկյուններից մեկն է քշում: Վիկտորի վերջին խոսքերն եղավ. «Քեզ պետք էր սպանել քո լույս աշխարհ գալու օրը», որին Լյուցիանը սարկազմով պատասխանեց. «Պե'տք էր»: Լյուցիանը կարծելով, որ Վիկտորին մահացու վերք է հասցրել, թողնեց նրան և այս պատերազմը հայտարարեց որպես «Պատերազմի սկիզբ»: Իսկ Վիկտորը չէր մահացել և Թանիսը փրկեց վերջինիս` սարկոֆագով նրան տանելով մի ապահով տեղ, որտեղ հանգրվանում էին մյուս երկու Ավագները` Մարկուսը և Ամելիան:
Ֆիլմն ավարտվում է «Ուրիշ աշխարհ» ֆիլմի նախերգանքի դրվագով, որտեղ Կրեյվենը Սելինին ասում է, որ վերջինիս ընտանիքին սպանել են ոչ թե լիկանները, այլ հենց` Վիկտորը, իսկ իրեն կենդանի է թողել նրա համար, որ շատ նման է Սոնյային: Իսկ Սելինը դրան ի պատասխան ասում է, որ «Այդ ամենը սուտ է»:
Դերերում [խմբագրել]
| Դերասան | Դեր |
|---|---|
| Մայքլ Շին | Լուցիան |
| Բիլ Նայի | Վիկտոր |
| Ռոնա Միտրա | Սոնյա |
| Սթիվեն Մակինտոշ | Թանիս |
| Քևին Գրևե | Ռեյզ |
| Դևիդ Էսթոն | Քոլոման |
| Ջերալդին Բրոֆի | Նոբլեմանի կինը |
| Լեյթոն Կարդնո | Կատաղած մարդագայլ |
| Ալեքս Քերոլ | երիտասարդ Լուցիան |
| Էլիզաբեթ Հոտորն | Օրսովա |
| Ջեյսոն Հուդ | մահվան գործարար |
| Մարկ Միտչինսոն | Նոբլեման |
| Տանյա Նոլան | Լուկա |
| Կրեյգ Փարկեր | Սաբաս |
| Տիմոտի Ռեբի | Ջանոշ |
| Լարի Ռյու | Կոստա |
| Փիթեր Տեյտ | Գիորգ |
| Օլիվիա Թեյֆորթ | երիտասարդ Սոնյա |
| Ջարեդ Թերներ | Խրիստո |
| Էլինոր Ուիլյամս | պատանի աղջիկ |
| Էդվին Ռայթ | մահվան գործարարների հրամանատար |
| Բրայան Սթիլ | Մեծ Լիկան / Կատարյալ արարած |
| Քեյթ Բեքինսեյլ | Սելին |
| Շեյն Բրոլի | Կրեյվեն |
| Կուրտ Կարլի | Կատարյալ արարած |
| Ռիչարդ Նոուլզ | Կատարյալ արարած |
| Դեյլ Պավինսկի | մարդագայլ զինվոր (տիտրերում նշված չէ) |
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- Բոլոր երեք ֆիլմերում էլ կան և' կին և' տղամարդ վամպիրներ, բայց կին մարդագայլ չկա, բացառությամբ մարդագայլի, որը ծնեց Լյուցիանին:[1]
- Սոնյայի այրման հատվածի տեսարանը տարբերվում է առաջին ֆիլմում եղած տարբերակից:
- Ֆիլմը Փաթրիկ Տոտոպուլոսի ռեժիսորական դեպյուտն է համարվում: Մինչ այդ նա կինոաշխարհում զբաղվել հատուկ էֆեկտներով այնպիսի ֆիլմերի վրա, որոնք են «Գոձիլան» և «Անկախության օրը»:[1]
- Ի սկզաբնե մտածված էր երեք ֆիլմ նկարահանել «Ուրիշ աշխարհի» համար, որտեղ երրորդ ֆիլմը կհանդիսան առաջին երկու ֆիլմերի նախերգանքը:[1]
- Ֆիլմը նկարահանվել է Նոր Զելանդիայում և Հյուսիսային Կարոլինայում (ԱՄՆ):[1]
- Քեյթ Բեքինսեյլը չի մասնակցել ֆիլմի նախերգանքին դրվագին: Ֆիլմում օգտագործել են նախորդ երկու ֆիլմերի ժամանակ նկարահանված դրվագը:[1]
- Դիզայներները այս ֆիլմի համար ստեղծել են հատուկ ունիկալ կոստյումներ:[1]
- Դեռևս 2008 թ.-ի աշնանը պրոդյուսերները սկսեցին խոսել ֆիլմի չորրորդ մասի նկարահանումների մասին, որտեղ գլխավոր դերերը պետք է ստանձնեին Քեյթ Բեքինսեյլը և Սքոթ Սպիդմենը:[1]
Երաժշտություն [խմբագրել]
- Lighten Up Francis (JLE Dub Mix) - Պասկիֆեր [4:34]
- Underneath the Stars - Պասկիֆեր և Միլա Յովովիչ [3:36]
- Nasty Little Perv (Ռենհոլդերի ռեմիքս) - Պերի Ֆարել [2:24]
- Hole in the Earth (Ռենհոլդերի ռեմիքս) - Deftones [3:47]
- Miss Murder (VNV Nation-ի ռեմիքս) - AFI [5:59]
- Over and Out (Ռենհոլդերի ռեմիքս) - Alkaline Trio [3:29]
- Deathclub (Wes Borland) - Ուիլ Ֆրանսիս և Մեթ Սկիբա [3:51]
- Board Up the House (Ռենհոլդերի ռեմիքս) - Գենգիս Տրոն [4:19]
- Stiff Kittens (Jnrsnchz Blaqkout ռեմիքս) - Blaqk Audio [4:59]
- Broken Lungs (Legion of Doom-ի ռենիքս) - Thrice [4:48]
- Today We Are All Demons (Beneath the World Mix) - Combichrist [4:35]
- I Want You To - Black Light Burns [3:10]
- Two Birds, One Stone (Wes Borland/Ռենհոլդերի ռեմիքս) - Ջորջեուս Դրոփ Դիդ [2:56]
- Let's Burn - King Black Acid [4:28]
- Tick Tock Tomorrow (Wes Borland/Ռենհոլդերի ռեմիքս) - From First to Last [3:47]
- Steal My Romance - Ghosts on the Radio [3:02]
Արտադրություն [խմբագրել]
2003 թ.-ի սեպտեմբերին` «Ուրիշ աշխարհ» ֆիլմի թողարկումից մի փոքր անց «Screen Gems» և «Lakeshore» կինոընկերությունները պլանավորեցին թողարկել այս ֆիլմի նախաբանը որպես ֆիլմաշարի երրորդ ֆիլմ, որը լույս կտեսնի «Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» ֆիլմից հետո: Առաջին ֆիլմում Սելինին մարմնավորող Քեյթ Բեքինսեյլը ցանկություն հայտնեց նկարահանվելու երկու ֆիլմերում էլ:[2]
2005 թ.-ի դեկտեմբերին «Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» ֆիլմի ռեժիսոր Լեն Ուայզմանը պարզաբանեց, որ հենց սկզբից էլ նախատեսված էր «Ուրիշ աշխարհը» նկարահանել որպես եռագրություն: Ուայզմանն ասել է, որ «Մենք լավ մշակված պատմություն ենք կազմել, որը որոշակի ժամանակահատված է ընդգրկում և ունի ամբողջական տեսք»: Ուայզմանը նաև ասաց, որ ֆիլմը լույս կտեսնի հաջորդ ամիս:[3]
2006 թ.-ի հունիսին Ուայզմանը հարցազրույցում ասել է, որ երրորդ ֆիլմը լինելու է առաջին երկու ֆիլմերի նախաբանը: Ֆիլմում ավելի շատ կպատմվի Լուցիանի, լիկանների ռասայի ձևավորման և պատերազմի սկզբի մասին: Այս ֆիլմը նաև ֆիլմաշարի առաջին ֆիլմն է հանդիսանում, որտեղ պատերազմը դիտարկում է լիկանների տեսանկյունից: Իսկ նկարահանումների մանրամասների մասին ռեժիսորն ասել է, որ ինքն անձանբ չի լինելու ֆիլմի ռեժիսորը, այլ միայն զբաղվելու է պրոդյուսերությամբ և սցենարով: Այն հարցին, թե Քեյթ Բեքինսեյլը կմարմնավորի արդյոք Սելինին, Ուայզմանն ասել է, որ դեռ վաղ է այդ հարցին պատասխանելը, բայց Քեյթն անկասկած մասնակցություն կունենա ֆիլմի ստեղծմանը:[4] Հոկտեմբերին Լյուցիանին մարմնավորող Մայքլ Շինը հայտնեց իր հետաքրքրությունը ֆիլմում նկարահանվելու համար:[5]
«The Hollywood Reporter»-ը հայտնել է, որ ֆիլմի սցենարիստը լինելու է Դեննի ՄաքԲրայդը, իսկ ֆիլմի ռեժիսոր կհանդիսանա Փաթրիկ Տոտոպուլոսը, ով ֆիլմաշարի նախորդ երկու ֆիլմերի համար հատուկ էֆեկտներ ստեղծել: Բացի այդ Լեն Ուայզմանը միայն կզբաղվի պրոդյուսերությամբ, իսկ Սելինին մարմնավորող Քեյթ Բեքինսեյլը և Մայքլ Կորվինին մարմնավորող Սքոթ Սպիդմենը ֆիլմում չեն մասնակցելու: 2007 թ.-ի սեպտեմբերի վերջերին, նախկան սցենարիստների գործադուլը, Դիրկ Բլեքմենը և Հովարդ ՄաքԿեյն սցենարը վերջացրեցին և նոյեմբերի 3-ին սկսվեց ֆիլմի նկարահանումները:[6]
Ֆիլմը նկարահանվել է Օկլենդում (Նոր Զելանդիա) և Ռոքսբորոյում (Հյուսիսային Կարոլինա):
Ֆիլմի կարգավիճակը նկարահանումից հետո [խմբագրել]
«Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբություն» ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 2009 Հունվարի 23-ին միանգամից 2,942 կինոթատրոններում: Միայն ԱՄՆ-ում իր առաջին օրվա ցուցադրումից կազմած եկամուտը եղել է 8,050,000 ԱՄՆ դոլար:[7] Առաջին «վիքենդում» ֆիլմն ըստ շահույթի գրավեց երկրորդ տեղը` վաստակելով մոտ $20.7 միլիոն, որը ցածր ցուցանիշ էր համեմատած «Ուրիշ աշխարհ» և «Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» ֆիլմերի հետ (համապատասխանաբար $21.8 միլիոն և $26.9 միլիոն): Հանդիսատեսների 59% տղամարդիկ էին, իսկ 55%-ը կազմում էին 25 տարեկանից մեծ անձինք:[8] Ֆիլմն արտաքին շուկայում 2009 հունվարի 23-ին վաստակեց 3.5 միլիոն ԱՄՆ դոլար` միանգամից ցուցադրվելով 455 թատրոններում: Եկամուտի մեկ երրորդը գոյացել էր Ավստրալիայի հանդիսատեսների շնորհիվ:[9] Միացյալ Թագավորությունում ֆիլմը ցուցադրվել է 339 կինոթատրոններում և ֆիլմի թողարկման օրը նրա եկամուտը կազմել է 1.4 միլիոն` զբաղեցնելով երկրորդ տեղը ««Վալկիրիա» գործողությունը» ֆիլմից հետո:[10] 2009 թ.-ի ապրիլի 26-ի դրությամբ ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում վաստակեց 45,802,315 ԱՄՆ դոլար, իսկ ողջ աշխարհում` 91,085,163 դոլար:[11]
Ֆիլմը կինոքննադատների կողմից արժանացել է տարբեր գնահատականների:[12] Համաձայն Rotten Tomatoes կայքի անցկացրացած հարցումների, 77 կինոքննադատների 30%-ը դրական են արձագանքվել ֆիլմի համար: Նույն կայքում հանդիսատեսներն ավելի ջերմ գնահատական են տվել: Շուրջ 68%-ը դրական են արձագանքել, որի համար էլ ֆիլմը ստացել է «Fresh» գնահատականը:[13] Շատ է գնահատվել Մայքլ Շինի փայլուն դերը: «Metacritic» կայքում ֆիլմը ստացել է միջին 44 բալը` հիմնաված 14 գնահատականների վրա:[12] «Variety» ամսագրից Ջո Լեյդոնը ֆիլմի համար դրական է արձագանքվել, ասելով, որ ռեժիսոր Փաթրիկ Տոտոպուլոսը շատ ռեալիստիկ հրեշներ է կերտել ֆիլմում, և ֆիլմն իրականում ավելի լավ է ստացվել, քան նախորդ երկու ֆիլմերը:[14] Նա նաև շատ բարձր գնահատեց ֆիլմի գլխավոր դերասանների ելույթները: Լեյդոնի խոսքերով Ռոնա Միտրան փայլուն կերպով է մարմնավորել Սոնյային, բայց որքան էլ այն լավ լինի, միևնույն է, չի կարող թողնել այն ազդեցությունը, ինչ-որ Քեյթ Բեքինսեյլի Սելինը: Մայքլ Շինը հիանալի է մարմնավորել իր հերոսին և ողջ ֆիլմի ժամանակ կարողացել է հիացնել կամ գուցե և զարմացնել հանդիսատեսին, իսկ Բիլ Նայիի հերոս Վիկտորը ինչպես միշտ նորաոճ է և խորամանկ:[14] «The Hollywood Reporter» ամսագրից Մայքլ Ռեչթսմանը դրական է արձագանքել ֆիլմի համար` ասելով որ ֆիլմում ավելի շատ կյանք կար ներդրված մարդագայլերի և վամպիրների պայքարում:[15] Նրա խոսքերով ֆիլմի հաջողությունը կապված էր Բիլ Նայիի փայլուն խաղի և Փաթրիկ Տոտոպուլոսի ռեժիսորական դեպյուտի հետ:[15] Ֆիլմի համար դրական է արձագանքվել նաև Կլաուդիա Պուիգը «USA Today»-ից, ասելով որ ֆիլմը շատ գրավիչ ու զվարճալի է ստացվել, քան նախորդ երկու ֆիլմերը:[16]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
Նմանատիպ ֆիլմեր [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «kinokopilka Հետաքրքիր փաստեր»։ http://www.kinokopilka.tv/forum_topics/15394։ Վերցված է 2012 Դեկտեմբերի 1։
- ↑ Հարիս, Դանա (2003 Սեպտեմբեր 24). «Scribe Duo Sinks Teeth into Sequels». Variety. http://www.variety.com/article/VR1117892967.html?categoryid=1236&cs=1։ Վերցված է 2006 Հոկտեմբեր 30.
- ↑ «Ուայզմանը Ուրիշ աշխարհ 3 ֆիլմի մասին». Sci Fi Wire. 2005 Դեկտեմբեր 12. արխիվացված 2006 Հոկտեմբեր 17-ին։ Կաղապար:Citation error. http://www.scifi.com/sfw/issue451/news.html։ Վերցված է 2006 Հոկտեմբեր 30.
- ↑ Էլիոթ, Շոն (2006 Հունիս 6). «Բացառիկ հարցազրույց. «Ուրիշ աշխարհ» ֆիլմի ռեժիսորը պատմում է «Պինդ ընկույզ 4» և «Ուրիշ աշխարհ 3» ֆիլմերի մասին». iFMagazine.com. արխիվացված 2006 Հոկտեմբեր 24-ին։ Կաղապար:Citation error. http://web.archive.org/web/20061024005330/http://www.ifmagazine.com/new.asp?article=3038։ Վերցված է 2006 Հոկտեմբեր 30.
- ↑ Էդուարդ Դուգլաս (2006 Հոկտեմբեր 20). «Բացառիկ. Մայլք Շինը թագուհու մոտ'». ComingSoon.net. արխիվացված 2007 Մայիս 12-ին։ Կաղապար:Citation error. http://web.archive.org/web/20070512205039/http://www.comingsoon.net/news/indietopnews.php?id=17065։ Վերցված է 2007 Հուլիս 18.
- ↑ «IMDB»։ http://www.imdb.com/title/tt0834001/։
- ↑ «Ամենօրյա շահույթի արկղ. Հունվարի 23, 2009»։ Box Office Mojo։ http://www.boxofficemojo.com/daily/chart/?sortdate=2009-01-23&p=.htm։ Վերցված է 29 Հունվար 2009։
- ↑ ՄակՔլինտոկ, Պամելա (2009 Հունվար 25). «'Mall Cop'-ը դեռ գլխավորում է». Variety. http://www.variety.com/article/VR1117999033.html։ Վերցված է 2009 Մայիս 3.
- ↑ ՄակՆերի, Դեյվ (25 Հունվար 2009). «'Վալկիրիան' գլխավորում է շահույթներում». Variety. http://www.variety.com/VR1117999034.html։ Վերցված է 29 Հունվար 2009.
- ↑ Թոմաս, Արչի (27 Հունվար 2009). «'Վալկիրիայի' կարգավիճակը Եվրոպայում». Variety. http://www.variety.com/article/VR1117999124.html։ Վերցված է 29 Հունվար 2009.
- ↑ «Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը (2009)»։ Box Office Mojo։ http://boxofficemojo.com/movies/?id=underworld3.htm։ Վերցված է 1 Հունիս 2010։
- ↑ 12,0 12,1 «Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը»։ Metacritic։ http://www.metacritic.com/film/titles/underworld3։ Վերցված է 4 Փետրվար 2009։
- ↑ «Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը»։ Rotten Tomatoes։ http://www.rottentomatoes.com/m/underworld_rise_of_the_lycans/։ Վերցված է 17 Փետրվար 2009։
- ↑ 14,0 14,1 Լեյդոն, Ջո (23 Հունվար 2009). «Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը». Variety. http://www.variety.com/review/VE1117939445.html։ Վերցված է 28 Հունվար 2009.
- ↑ 15,0 15,1 Ռեչթսմանը, Մայքլ (25 Հունվար 2009). «Ֆիլմի գնահատական. Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը». The Hollywood Reporter. http://www.hollywoodreporter.com/hr/film-reviews/film-review-underworld-rise-of-the-lycans-1003934181.story։ Վերցված է 28 Հունվար 2009. (չաշխատող հղում)
- ↑ Պուիգ, Կլաուդիա (26 Հունվար 2009). «'Ուրիշ աշխարհ' ֆիլմաշարի նոր ֆիլմը լույս է սփռում լիկանների ծագման մասին». USA Today. http://www.usatoday.com/life/movies/reviews/2009-01-26-underworld-rise-of-the-lycans_N.htm։ Վերցված է 29 Հունվար 2009.
|
|
|
|---|---|
| Ֆիլմեր | Ուրիշ աշխարհ (2003) • Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա (2006) • Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը (2008) • Ուրիշ աշխարհ. Վերածնունդ (2012) |
| Երաժշտություն | Ուրիշ աշխարհ • Էվոլյուցիա • Լիկանների ապստամբությունը • Վերածնունդ |
| Կերպարներ | Սելին • Մայքլ Կորվին • Լյուցիան • Ալեքսանդր Կորվինուս • Մարկուս Կորվինուս |
| Դերասաններ | Քեյթ Բեքինսեյլ • Սքոթ Սպիդմեն • Բիլ Նայի • Մայքլ Շին • Ռոնա Միտրա • Թեո Ջեյմս • Չարլզ Դենս |
| Գրքեր (Գրեգ Կոքս) | Ուրիշ աշխարհ • Ուրիշ աշխարհ. Թշնամու արյուն • Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա • Ուրիշ աշխարհ. Վերածնունդ |
| Անիմացիա | Ուրիշ աշխարհ. Հավերժ պայքար |
| Վիդեոխաղեր | Underworld: The Eternal War |