Վան Հելսինգ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վան Հելսինգ
Van Helsing
Ֆիլմի պոստերը
Մեկ անուն և նրանք բոլորը կվախենան
Ժանր Ֆենտեզի,
Էքշն,
Արկածային
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Թվական 2004
Պրեմիերա մայիսի 3, 2004
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Սթիվեն Սոմերս
Պրոդյուսեր Սթիվեն Սոմերս,
Բոբ Դյուքսեյ,
Սեմ Մերսեր
և ուրիշներ
Սցենարիստ(ներ) Սթիվեն Սոմերս
Դերակատարներ Հյու Ջեքման,
Քեյթ Բեքինսեյլ,
Ռիչարդ Ռոքսբուրգ,
Ելենա Անայա,
Ջոզի Մարան
Օպերատոր Ալիեն Դավիո
Երաժշտություն Ալան Սիլվեստրի
Մոնտաժ Բոբ Դյուքսեյ,
Կելլի Մատսումատո,
Ջիմ Մեյ
Նկարիչ(ներ) Ալան Քեմերոն,
Սթիվ Արնոլդ,
Քեյթ Պ. Կանինգեմ
Ընկերություն Carpathian Pictures,
Stillking Films,
The Sommers Company,
Universal Pictures
Տևողություն 131 րոպե
Բյուջե 160,000,000 $
Շահույթ 300,157,638 $
IMDb ID 0338526
Թրեյլեր տեսահոլովակ
description

«Վան Հելսինգ» (անգլ.՝ Van Helsing), հրեշների որսորդ Վան Հելսինգի մասին պատմող ռեժիսոր Սթիվեն Սոմերսի ֆիլմն է։ Սյուժեն իրենից ներկայացնում է «Դրակուլա» և «Ֆրանկենշտեյն» վեպերի համատեղում։ Բացի այդ այստեղ Ֆրանկենշտեյնի հերոսը դրական կերպար է։

Ֆիլմի գլխավոր հերոսը Գաբրիել Վան Հելսինգն է, որը վամպիրների և գորգուլյաների որսորդ է։ Նրա ազգանունը վերցված է Բրեմ Սքոթերի «Դրակուլա» վեպից, որտեղ կար Աբրահամ Վան Հելսինգ անունով մի կերպար՝ բժիշկ, փիլիոսոփա և խորհրդապաշտ։ Ֆիլմում չի բացահայտվում նրանց ժառանգական կապերը։

Սյուժեն[խմբագրել]

Զգուշացում նախքան ընթերցելը. մանրամասներ է պարունակում սյուժեից։

Գործողությունները կատարվում են 1887-1888 թթ.-ին։ Չար Ուժերը պատրաստվում են վերջին պայքարի։ Ուժերի բալանսն իր կողմը թեքելու համար Դրակուլան փորձում է կենդանացնել իր մահածին սերնդին՝ վամպիրների նոր հրեշավոր ռասայի։ Դրա համար էլ Տրանսիլվանիայի սարերում նա կառուցում է լաբարատորիա և այնտեղ է կանչում դոկտոր Վիկտոր Ֆրանկենշտեյնին, որը բացահայտում է կյանքի գաղտնիքը և էլեկտրականության միջոցով կենդանացնում է սարսափելի մի հրեշի։ Այդ հրեշը հանդիսանում է վամպիրների նոր սերնդի կենդանացման գաղտնիքի բանալին։ Բայց հարակից վայրերի բնակիչները վախենալով սարսափելի փորձերից՝ ապստամբություն են բարձրացնում և այրում են հողմաղացը։ Կրակի մեջ կորչում է ֆրանկենշտենյան հրեշը։

Այդ նույն ժամանակ Վատիկանի հանձնարարությամբ Սուրբ Լեգեոնի ասպետ Վան Հելսինգը վերացնում է Մթին Ուժերի զանազան արարծների։ Օրինակ նրա զահն է դառնում Պարոն Հայդը։ Բացի այդ բոլոր այդ հրեշները մահվանից հետո կրկին վերածվում են մարդկանց, որ մինչ այդ եղել էին։ Դրա հետևանքով էլ Վան Հելսինգին ընդունում են որպես մարդասպան և նրա համար գլխագին են նշանակում։ Վան Հելսինգի հաջորդ առաջադրանքը դառնում է Դրակուլայի ոչնչացումը։ Բանը նրանում է, որ չորս հարյուր տարի առաջ Տրանսիլվանիայում թագավորում էր Վալերիյ թագավորը, որի որդին տրվեց չարին և սպանվեց ինչ-որ Աստծո Աջ Ձեռքով։ Մահվանից հետո որդին սատանայի հետ գործարք կնքեց և դարձավ կոմս Դրակուլա։ Վալերիյ թագավորը երդվեց, որ քանի Դրակուլան չի մահացել, իր սերնդից և ոչ մեկը մահվանից հետո դրախտ չի ընկնի։ Բայց Դրակուլային չհաջովեց սպանել ո՜չ նրան և ո՜չ էլ նրա ժառանգներին։ Վան Հելսինգը պարտավորվում է օգնել թագավորի կենդանի մնացած ժառանգներին եկեղեցու հետ կնքած պայմանագրի իրականացման համար։

Այդ նույն ժամանակ կոմս Դրակուլան Ֆրանկենշտեյնի ասիսիտենտ Իգորի հետ շարունակում է իր սերնդին կենդանացնելու փորձերը։ Փորձի համար նախատեսված անձը պետք է լինի շատ զորեղ և զոհը դառնում է գնչուների թագավոր Բորիս Վալերին՝ այն նույն Վալերիի, ինչպես նաև Դրակուլայի մարդկային կերպարանքի ժառանգը։ Բորիսի զավակնեը՝ արքայազն Վելկանը և արքայադուստր Աննան սկսում են վրեժխնդիր լինել Դրակուլային։

Վան Հելսինգը գալիս է Տրանսիլվանիա և երես առ երես հանդիպում է վամպիրների հետ։ Վան Հելսինգի հետ առաջին իսկ մարտի ժամանակ մահանում է Դրակուլայի հարսնացուներից մեկը՝ Մարիշկան։ Դրակուլան ի դեմս Վան Հելսինգի ճանաչում է իր վաղեմի ընկերոջը և իրեն սպանողին, որին մի ժամանակ կոչում էին Աստծո Աջ Ձեռք։ Վան Հելսինգը պատահմամբ Դրակուլային գցում է Ֆրանկենշտեյնի հրեշի հետքի վրա, որը վամպիրների նոր սերնդի կենդանացման բանալին է։ Մթին Ուճերի գաղտնիքը բացահայտելով, Վան Հեսլինգը փորձում է հրեշին ուղարկել Հռոմ, որտեղ վերջինս հեռու կլինի վամպիրներից։ Բայց ճանապարհին կառքի վրա հարձակվում են Դրակուլայի մարտիկները։ Ընդհարման ժամանակ մահանում է կոմս Վերոնի երկրորդ հարսնացուն և մարդագայլ դառած Վելկանը, որը մինչ մահանալը հասցնում է կծել Վան Հելսինգին։ Բայց Դրակուլային հաջողվում է գերի վերցնել արքայադուստր Աննային և Վան Հելսինգին առաջարկում են Աննային փոխել հրեշի հետ։ Գործարքը պայամանավորվում են իրականացնել Հելոինի գիշերին նվիրված դիմակավորված պարահանդեսում՝ Բուդապեշտում։ Փոխանակումը տեղի է ունենում՝ անկախ երկու կողմերի ցանկության։ Վան Հեսլինգը փախցնում է Աննային, իսկ Դրակուլային հաջողվում է ճանկել հրեշին։

Վան Հելսինգին հաջողվում է գտնել Սառցե Ապարանքը, որը հանդիսանում էր բանտ-ապաստարան սառցե կղզում, որտեղ վամպիրներին աքսորել էր Վալերիյ Ավագը։ Մինչ Աննան ու Կարլը Վան Հեսլինգի համար հակաթույն էին ման գալիս, Ալիրան հարձակվում է նրանց վրա։ Պայքարում Աննային հաջողվում է ցից խրել Ալիրայի կրծքի մեջ և այդպիսով սպանել վերջին հարսնացուին։ Վամպիրի կողմից կծած Վան Հելսինգը ստանում է գերբնական ուժեր և պայքարում նրան երկրորդ անգամ է հաջողվում սպանել Դրակուլային։ Աննային հաջողվում է Վան Հելսինգին ներարկել հակաթույնը, որը նրան վերջնականորեն փրկում է մարդագայլ տրանսֆորմացվելուց, բայց Աննան պատահմամբ մահանում է Վան Հելսինգի պատճառով։

Տրանսիլվանիան լքելով Վան Հեսլինգը տեսնում է Աննայի ժպտացող կերպարը երկնքում, որը հանդիպում է իր եղբոր և հոր հետ դրախտում։

Դերերում[խմբագրել]

Դերասան Դեր
Հյու Ջեքման Գաբրիել Վան Հելսինգ
Քեյթ Բեքինսեյլ Աննա Վալերիյ
Ռիչարդ Ռոքսբուրգ կոմս Վլադիսլամ Դրակուլա
Դեվիդ Վենեմ Կարլ
Շուլեր Հենսլի ֆրանեկնշտենյան հրեշ
Ելենա Անայա Ալիրա
Ուիլ Քեմփ Վելկան
Քևին Ջ. Օ'Քոնոր Իգոր
Ջոզի Մարան Մարիշկա
Սիլվիա Կոլոկա Վերոնա
Թոմ Ֆիշեր Մեծ Գլխարկ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Դեռևս 1994 թ.-ին թողարկել Բերմ Սթոքերի «Դրակուլա» ֆիլմի շարունակությունը, որտեղ գլխավոր դերը պետք է ստանձներ Էնթոնի Հոփքինսը։ Բայց դրանից հետո շատ ժամանակ անցավ և ֆիլմի սկզբնական սցենարը փոփոխվեց անճանաչելիության աստիճան։[1]
  • Հյու Ջեքմանը միանգամից նկարահանվում էր երկու ֆիլմերում՝ «Իքս մարդիկ» և «Վան Հելսինգ», բայց նա առաջնային էր համարում հենց «Վան Հելսինգը»։ Դրա համար էլ պատահաբար չէր, որ «Իքս մարդիկ» տեսարանաներից մեկի նկարահանումը նա հետաձգեց, մինչև որ ազատ օր ունեցավ «ВХ» նկարահանման հարթակում։ Բայց և այնպես «Վան Հելսինգը» մեկ տարի ավելի ուշ լույս տեսավ։[1]
  • Կարլի դերը պետք է հասներ Փոլ Հոգանին, բայց արդյունքում այն ստանձնեց Դեվիդ Վենեմը։[1]
  • Վան Հելսինգի կերպարը մարմնավորելու համար Հյու Ձեքմանը հիանալի գանգուրներ ստացավ։[1]
  • Վան Հելսինգում «Դրակուլա» ֆիլմի հերոսը հանգամանքներից ելնելով իր անունը Աբրահամից փոխել է Գաբրիելի։[1]
  • Սթիվեն Սոմերսն ուզում էր Քեյթ Բեքինսեյլին հրավիրել Աննայի դերի համար, բայց մտածեց, որ այն շատ նման է միևնույն ժամանակ նկարահնվող «Ուրիշ աշխարհ (ֆիլմ)» ֆիլմի դերին։ Բայց և այնպես դերասանուհու գործակալը խնդրեց ֆիլմի սցենարն ուղարկել դերասանուհուն, որպեսզի վերջինս որոշի, իսկ Բեքինսեյլն էլ սցենարը տեսնելով միանգամից համաձայնվեց։[1]
  • Իգորի դերը հատուկ գրվել է ռեժիսորի մտերիմ ընկեր Քևին Օ'Քոնորի համար։[1]
  • Ֆիլմի սկիզբը համընկնում է «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» (1935) ֆիլմի հետ, որտեղ նույնպես այրվում է հողմաղացը և Ֆրանկենշտեյնի հրեշը փրկվում է ջրհորում։[1]
  • Ֆիլմի նկարահանումների ժամանակ մահացավ ռեժիսոր Սթիվեն Սոմերսի հայրը, դրա համար էլ ֆիլմի տիտրերում կա «In memory of my Dad» գրությունը, որը թարմանվում է որպես «Իմ հոր հիշատակին»։[1]
  • «Մումիա» նկարահանումից հետո Սթիվեն Սոմերսի ընկերները միշտ ծիծաղում էին նրա վրա, ասելով թե նա երբ կաշխատի «Դրակուլայի» վրա։ Վերջիվերջո Սոմերսը որոշեց վերջ դնել ծաղրանքներին և Յունիվերսալ ընկերության բոլոր հրեշներին՝ Դրակուլային, մարդագայլին և Ֆրանկենշտեյնին ամփոփեց մի ֆիլմում։[2]
  • Վան Հելսինգի զինանոցը Սթիվեն Սոմերսը սիրով անվանում էր «հրեշակործանիչ»։[2]
  • Հիանալի լանդշաֆտների և պեյզաժների ստեղծման աշխատել է նկարիչների խումբ, որոնց թիվը կազմում էր ուղիղ 1000 անձ։[2]
  • Ամենամեծ դեկորացիան ստեղծել են Դրակուլայի ամրոցի ինտերյերի համար։ Ամրոց տանող միջանցքը՝ երկու աշտարակներով և կախովի կամուրջով այնքան մեծ ստացվեց, որ պավիլյոնում չտեղավորվեց։ Ստիպված դեկորացիան տեղավորեցին փողոցում և նկարահանման խմբին մնում էր աշխատել գիշերներին, քանի որ ըստ սցենարի ամրոցում գործողությունները կատարվում են մայրամուտից հետո։[2]
  • Դրակուլայի պարահանդեսի դրվագը նկարահանվել է Պրագայի Ս. Նիկոլաս տաճարում։ Աշխատակազմի վրա խիստ պայմաններ էին դերել պատմական արժեք ունեցող այդ շինությունում աշխատելու համար։ Գլխավորապես, տաճարում պետք էր ապահովել շատ ցածր ջերմաստիճան։ «Ես զարմացած մնացի, երբ նկատեցի, որ էկրանի վրա մենք ցրտից կապտած չէինք երևում». հիշում է Քեյթ Բեքինսեյլը։[2]
  • Նկարահանման անձնակազմը հավաստիացնում է, որ կովը, որին վերացրեց Դրակուլայի հարսնացուներից ոչ թե մսից էր, այլ կիլոբայթերից։[2]
  • Ֆիլմի նկարահանման ժամանակ Հյու Ջեքմանը պատահականորեն կոտրել է ձեռքը։[3]
  • Ֆրանկենշտենյան հրեշին մարմնավորած Շուլեր Հենսլին ֆիլմում եղել է նաև միսթր Հայդի փոխարինողը Հյու Ջեքմանի հետ պայքար ժամանակ։[3]
  • Պարահանդեսի տեսարանի համար Սթիվեն Սոմերսը օրական մի քան ժամ պարի դասեր էր տալիս Քեյթ Բեքինսեյլին, Ռիչարդ Ռոքսբուրգին և Ելենա Անայային, դրա համար էլ նրանց պարն անզուգական եղավ։[3]
  • Վամպիրների հարսնացուների թռիչքը նկարել են կանաչ ֆոնի վրա միայն դերասանների շորերը և մազերը օգտագործելով։ Սոֆիա Կոլոկայի մարմնավորած հարսնացուն շատ նման է Մոնիկա Բելուչիի մարմնավորած հարսնացուին։ Ընդ որում երկու ֆիլմերում էլ Մարիշկա անունով հարսնացուն մահանում է առաջինը։[3]
  • Սթիվեն Սոմերսը իր հարցազրույցներից մեկում հայտնել է, որ ինքը փոխել է Վան Հելսինգի անունը Աբրահամից Գաբրիելի։ Նրա ասելով իռլանդացի գրող Բրեմ Սթոքերը իր հերոսին կոչել է իր անունով՝ Աբրահամ, իսկ Բրեմն այդ անվան կարճ տեսակն է։[3]
  • Դոկտոր Ֆրանկենշտեյնի լաբարատորիան հագեցած էր eBay-ից գնած անտիկ բժշկական սարքավորումներով։[3]
  • Դրակուլայի օգնական ջերկերները իրականում թզուկներ են գերմանական դիցարանում։[3]
  • Վան Հելսինգի, Աննայի և հարսնացուների պայքարի տեղավայրը ճիշտ այն նույն վայրն է, որտեղ նկարահանվել է «Դրակուլան» (1931) և «Մարդագայլը» ֆիլմերը։ Այդ վայրը կոչում են Հրաշքների Բակ և գտնվում է Հոլիվուդի Յունիվերսալ կինոստուդիայում։[3]
  • Դեվիդ Վենեմի հերոս Կարլը իր անվանումը ստացել է ի շնորհիվ Յունիվերսալ կինոստուդիայի ղեկավարի՝ Կարլ Լայեմնիի անվան։[3]
  • «Մատանիների տիրակալը» եռագրությունից հետո այս ֆիլմը հաջորդն է, որտեղ օգտագործել է մեծամասշտաբ համակարգչային ծրագրային սպասարկում։[3]
  • Ֆիլմի նկարահանման համար ստեղծված տրանսիլվանական քաղաքը պետք է ծառայեր սերիալի նկարահանման համար։ Այն շատ լավ էր ստացվել, որպեսզի քանդեին։[3]
  • Սթիվեն Սոմերսը դիտավորյալ փոխեց մարդագայլի վերածվելու տարբերակը։ Մինչ այդ ֆիլմերում մարդագայլի էին վերածվելիս կերպարների մազերն էին աճում, իսկ այստեղ կաշին են քերծելով հանում։ Ստացվում է, որ կերպարները մարդագայլի են վերածվում մաշկի տակ։[3]
  • Եղել է տարբերակ, որ երբ Աննան և Վան Հելսինգն ընկնում են քարայրի մեջ, նրանց վրա պետք է հարձակվեր Գիլ Մարդը, որը Սև Գետնախորշի Արարածն էր։ Բայց այս էպիզոդիկ տեսարանը որոշեցին չնկարահանել։[3]
  • Մտադրվում էր նկարահանել Վան Հելսինգ արկածային ֆիլմերի շարք, բայց ֆիլմի մասին կարծիքները բացասական էին, իսկ եկամուտն եշէլ սպասվածից չափազանց քիչ էր։ Այնպես որ ֆիլմի ներկայացումից մի քանի օր անց այդ ամենի մասին մոռացան։[3]
  • Հարցազրույցներից մեկի ժամանակ Քեյթ Բեքինսեյլն ասել է, որ ինքը ահավոր տանել չի կարողանում կորսետները և իր ֆիլմերից մեծամասնությունում ստիպված էր այն կրել։ «Ես ուզում եմ որ այդ բոլոր կորսետներն այրեն». ասել է դերասանուհին։[3]
  • Ելենա Անայային պարահանդեսի ժամանակ առաջինն էին ցույց տալիս, բայց նրա մասնակցությամբ դրվագը հեռացրել են։[3]
  • Սիլվիա Կոլոկան վախենում է բարձրությունից և հարցազրույցներից մեկում կատակով ասել է, որ դրա համար էլ ինքը չի մասնակցել այն տեսարանին, որտեղ վամպիրները կանգնած էին գլխիվայր։[3]
  • Ջոզի Մարանը, Ելենա Անայան և Սիլվիա Կոլոկան թռիչքի տեսարանում իրենք անձամբ են մասնակցել հնարքների բեմականացմանը։[3]

Հետաքրքիր տեսանյութեր[խմբագրել]

Արտաքին հողումներ[խմբագրել]

Նմանատիպ ֆիլմեր[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]