Նատաշա ՄակԷլհոն
Նատաշա ՄակԷլհոն անգլ.՝ Natascha McElhone | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1969 (54 տարեկան) |
Ծննդավայր | Ուոլթոն-նա-Թեմզե, Սուրրեյ, Մեծ Բրիտանիա |
Կրթություն | Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա և St Mary's Hall, Brighton? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1993 - այժմ |
IMDb | ID 0001523 |
Նատաշա ՄակԷլհոն՝ Վիքիպահեստ | |
Նատաշա ՄակԷլհոն (անգլ.՝ Natascha McElhone, դեկտեմբերի 14, 1971[1], Walton-on-Thames, Էլմբրիջ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի դերասանուհի։ Առաջին անգամ հայտնվել է էկրաններին Էնթոնի Հոփքինսի հետ «Ապրել կյանք Պիկասոյի հետ» ֆիլմում 1993 թվականին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատաշա ՄակԷլհոնը ծնվել է Լոնդոնի Ուոլթոն Թեմզայի վրա արվարձանում։ Երբ նա դարձել է 3 տարեկան, նրա ծնողները բաժանվել են, իսկ փոքրիկ Նատաշան իր մոր, խորթ հոր և եղբայր Դեյմոնի հետ տեղափոխվել է Բրայթոն։ Այնտեղ նա հաճախել է Սուրբ Մարիայի դպրոց՝ աղջիկների համար (անգլ.՝ St. Mary’s Hall School for Girls)։ Նա շարունակել է կրթությունը Լոնդոնի երաժշտական և դրամատիկ արվեստների ակադեմիայում։ Ուսման ընթացքում նա խաղացել է մի քանի ներկայացումներում, որոնցից են՝ «Ռիչարդ III», «Կոմս Մոնտե-Քրիստո», «Բալի այգի», «Ամառային գիշերվա երազ»։ Ավարտելով ուսումը 1993 թվականին, Նատաշան առաջին անգամ հայտնվեց մեծ էկրաններին «Ապրել կյանք Պիկասոյի հետ» ֆիլմում, այնուհետև նկարահանվեց «Սատանայի սեփականություն», «Ռոնին» և համաշխարհային հռչակ ունեցող «Թրումանի շոուն» ֆիլմերում։
Չնայած նրան, որ Նատաշան նկարահանվում է հոլիվուդյան հայտնի այնպիսի դերասանների հետ, ինչպիսին են Ջորջ Քլունին, Բրեդ Փիթը, Ռոբերտ Դե Նիրոն, Քրիստիան Բեյլը, նա խուսափում է ուշադրությունից և ընտրում է դերեր քիչ բյուջե ունեցող ֆիլմերում, օրինակ՝ «Միսիս Դալլոուեյ», «Ապարդյուն սիրո փորձեր», «Ուրվականների քաղաք», «Սոլյարիս»[3] և BBC-ի «Եվս մեկը Բոլեյն ծագմամբ»։
Նատաշայի վերջին աշխատանքներն են. «Մանուշակագույն հագած տիկնայք», որտեղ նա նկարահանվել է Ջուդի Դենչի և Մեգի Սմիթի հետ, «Իքս տղա», «Մեծ ձախողում», նաև «Խումբ» մինի-սերիայում, որի բեմադրությունը իրականացրել է Ռիդլի Սքոթը։ 2006 թվականի փետրվարին նա միացել է Դայանա Ռիգին «Պատիվ» պիեսում։ Նատաշա ՄակԷլհոնի ամենամեծ դերը վերջին տարիներին եղել է «Californication» հեռուստասերիալում, որում նա խաղացել է Դևիդ Դուխովնիի հետ։
«Californication» սերիալի երկրորդ սեզոնում նկարահանումների ժամանակ, 2008 թվականի մայիսի 20-ին Նատաշան, ով այդ ժամանակ հղի էր, վատ լուրեր ստացավ՝ նրա ամուսինը՝ Մարտին Հիրիգոյեն Կելլին մահացել էր իրենց Լոնդոնի տանը։ Դիահերձումը ցույց էր տվել, որ նա մահացել է սրտի հիվանդությունից։
Նատաշան ապրում է Լոնդոնում երեք որդիների՝ Տեոյի, Օտիսոմի և Ռեքսոմի հետ։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1994 | ֆ | Հերոսների սերունդ | Breed of Heroes | |
1994 | ս | Կադֆայել | Cadfael | Սեսիլ Կորդե |
1996 | ֆ | Ապրել կյանք Պիկասոյի հետ | Surviving Picasso | Ֆրանսուազա Ժիլո |
1997 | ֆ | Սատանայի սեփականություն | Devil’s Own | Մեգան Դորտի |
1997 | ֆ | Միսիս Դելոուեյ | Mrs. Dalloway | երիտասարդ Կլարիսա |
1998 | ֆ | Առնետների մրցավազք | What Rats Won’t Do | |
1998 | ֆ | Թրումանի շոուն | Truman Show | Սիլվիա Լորեն |
1998 | ֆ | Ռոնին | Ronin | Դեյդրա |
2000 | ֆ | Ապարդյուն սիրո հույսեր | Love’s Labour’s Lost | Ռոզալին |
2000 | ֆ | Վարակված մարդ | Contaminated Man | |
2002 | ֆ | Մեղմ սպանիր ինձ | Killing Me Softly | Դեբորա |
2002 | ֆ | Լորել Կանյոն | Laurel Canyon | Սառա |
2002 | ֆ | Վախ.com | FeardotCom | Թերի Հյուսթոն |
2002 | ֆ | Ուրվականների քաղաք | City of Ghosts | Սոֆի |
2002 | ֆ | Սոլյարիս | Solaris | Ռեյա (Հարի) |
2003 | ֆ | Եվս մեկը Բոլեյն ծագմամբ | The Other Boleyn Girl | Մարիա Բոլեյն |
2004 | ֆ | Մանուշակագույն հագած կանայք | Ladies in Lavender | Օլգա |
2005 | ս | Բացահայտումներ | Revelations | |
2005 | ֆ | Իքս տղա | Guy X | Իռեն |
2006 | ֆ | Մեծ ձախողում | Big Nothing | Պենելոպա Վուդ |
2007 | ս | Խումբ | The Company | Էլիզաբեթ Նեմեթ |
2007-2014 | ս | Californication | Կարեն վան դեր Բիկ | |
2008 | ֆ | Մունակրի գաղտնիք | Secret of Moonacre | Լադվեյ |
2012 | ֆ | Երազանքների թատրոն | Theatre of Dreams | Էրիկա Գալահեր |
2012 | ֆ | Երկինք և երկիր | Heaven and Earth | Ջեյմս Միրանդա Բեյրի |
2013 | ֆ | Ռոմեո և Ջուլիետ | Romeo and Juliet | Սինյորա Կապուլետտի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The Guardian — UK: GMG, 1821. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
- ↑ 2,0 2,1 The Sun — News Corp, 1964. — ed. size: 2806746 — ISSN 0307-2681
- ↑ Лидия Маслова (2003 թ․ փետրվարի 1). «Любовь в иллюминаторе: «Солярис» Стивена Содерберга в Москве». Коммерсантъ (ռուսերեն). kommersant.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատաշա ՄակԷլհոն» հոդվածին։ |
|