Թրումանի շոուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրումանի շոուն
անգլ.՝ The Truman Show
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, կինոկատակերգություն, դրամա, տրագիկոմեդիա, հակաուտոպիական ֆիլմ և հակաուտոպիստական գրականություն
Թեմառեալիթի շոու[1] և կյանքի իմաստ
Թվականհունիսի 1, 1998[2], նոյեմբերի 12, 1998[3] և 1998
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Ուիր[4][5][6][…]
ՊրոդյուսերԷնդրյու Նիկոլ[7][1], Սքոթ Ռուդին[7][1], Էդվարդ Ֆելդման[1] և Ադամ Շրյոդեր[1]
Սցենարի հեղինակԷնդրյու Նիկոլ[1]
ԴերակատարներՋիմ Քերրի[4][8][6][…], Էդ Հարիս[4][8][6][…], Լորա Լիննի[9][5][10][…], Նոա Փլաթեր[8][11][12][…], Նատաշա ՄակԷլհոն[4][8][11][…], Հոլանդ Թեյլոր[8][11][12][…], Բրայան Դիլեյթ[8][11][12][…], Փիթեր Կրաուզե[8][11][12][…], Փոլ Ջամատի[8][12], Դոն Թեյլոր[8][11][13], Ֆիլիպ Բեյքեր Հոլ[8][11][12], Հարրի Շիրեր[8][12], Ֆիլիպ Գլաս[14], Օ-Լան Ջոնս[14], Մարկ Մաքոլեյ[14], Յուջի Օկումոտո[14], Քևին Դ․ Ռոս[14], Թերրի Քամիլերի[14], Մարշա ԴեԲոնիս[14], Հայդի Շանց[14], Դոնա Հարդի[14], Ջոն Ռոզելիուս[14] և Ունա Դեյմոն[14]
ՕպերատորՓիթեր Բիզիու
ԵրաժշտությունԲուրկհարդ ֆոն Դալվից, Ֆիլիպ Գլաս և Վոյցեխ Կիլյար
ՄոնտաժՈւիլիամ Մ. Անդերսոն և Լի Սմիթ
Պատմվածքի վայրԱՄՆ
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն99 րոպե
Բյուջե60 000 000 $
Շահույթ264 118 201 $
 The Truman Show Վիքիպահեստում

«Թրումանի շոուն» (անգլ.՝ The Truman Show), ֆիլմ-դրամա, որի ռեժիսորը Փիթեր Ուիրն է։ Ֆիլմը էկրան է բարձրացրել 1998 թվականին։ Գլխավոր դերում Ջիմ Քերրին է, որն իր դերասանական արվեստի համար արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրուման Բյորբանքը սովորական մարդ է, ով ապրում է սովորական կյանքով։ Միայն թե նա չգիտի, որ իր յուրաքանչյուր քայլը հետևում են բազմաթիվ տեսախցիկներ, իսկ նրա ամբողջ կյանքը ուղիղ եթերով դիտում է ամբողջ աշխարհը։ Թրումանի հարազատ քաղաքը Սիհևեն քաղաքն է, որը հմտորեն պատրաստված է դեկորացիաներից, իսկ քաղաքի բնակիչները վճարովի դերասաններ են։ Թրումանի շոուի գործադիր պրոդյուսերը՝ Քրիստոֆը, իր խմբի օգնությամբ կարող է փոխել անգամ եղանակը։ Հատուկ տեխնոլոգիաները, որոնց միջոցով Թրումանի կյանքը ցուցադրվում է ամբողջ աշխարհում, թույլ են տալիս անել անհնարինը։ Որպեսզի Թրումանը չհասկանա կեղծիքը, Քրիստոֆը հորինում է Թրումանի հոր մահվան պատմությունը։

Երբ Թրումանը երեխա էր նրա հայրը խեղդվում է իր իսկ աչքերի առջև։ Դրանից հետո Թրուման Բյորբանքը վախենում է ջրից և չի համարձակվում նստել անգամ զբոսանավ։ Թրումանի վախերը «աջակցվում են» լուրերի թողարկումներով, որոնցում ասվում է, որ տանն ավելի լավ է, քան դրսում և նման բաներ։ Ըստ ծրագրի Թրումանը պետք է սիրահարվեր Մերիլին, սակայն նա սիրահարվում է Սիլվիային. այսպիսով Քրիստոֆի ծրագրերը ձախողվում են։ Բայց Սիլվիան կտրուկ դուրս եկավ ծրագրերից։ Երբ Թրումանը և Սիլվիան գտնվում էին Թրումանի գաղտնի վայրում հանկարծակի գալիս է Սիլվիայի «հայրը» և ասում, որ աղջիկը խելագար է։ Սակայն դրանից առաջ Սիլվիան հասցնում է մի քանի բառով նկարագրել իրողությունը, բայց Թրումանը դեռ պատրաստ չէր ընկալելու աղջկա ասածները։ Շոուից դուրս Սիլվիան սկսում է պայքարել Թրումանի ազատության համար։ Երբ լրանում է շոուն ցուցադրելու 30 տարին, Թրումանը սկսում է տարօրինակ բաներ նկատել, որոնք կատարվում են իր շուրջը։ Թրումանը սկսում է հիշել իր կյանքից իրողություններ և հասկանում է, որ աշխարհը պտտվում է իր շուրջը։ Կասկածելին դառնում է երկնքից ընկած սոֆիտը։ Նույն պահին ռադիոն հայտնում է, որ դրա պատճառը ինքնաթիռի մի մասի խափանումն է եղել։ Թրումանին հետաքրքրում է գիշերային երկինքը։ Իսկ մի անգամ նա ռադիոյով լսում է իր կատարած գործողություննեը, կարծես ինչ-որ մեկը նրան հետևում էր։ Վերջին կաթիլը դառնում է Թրումանի հոր հայտնվելը չքավորի տեսքով։ Թրումանը սկսում է հարցեր տալ մորը, իսկ վերջինս մեջքի ետևում սկսում է ասել, որ ժամանակ առ ժամանակ նա նույնպես կարոտում է հորը և սկսում է ամենուր նրան տեսնել։ Երբ Թրումանը նայում էր ընտանեկան ալբոմի նկարները, նա հասկանում է, որ բավական շատ բաներ իրար հետ չեն համընկնոմ։ Թրումանը թերթում էր ալբոմը, երբ նկատեց, որ իր և կնոջ՝ Մերիլի հարսանեկան նկարում կինը խաչել է մատները՝ ի նշան խաբեության։ Թրումանը հասկանում է, որ իրեն խաբում են և որոշում է փախչել քաղաքից։ Առանց Մերիլին զգուշացնելու Բյորբանքը նրան իր հետ փակում է ավտոմեքենայի մեջ և խոստանում է նրան տանել Ֆիջ։ Կնոջ խոսքերը չօգնեցին Թրումանին փոխել իր որոշումը։ Սակայն քաղաքից հեռացմանը խանգարեցին հանկարծակի հայտնված խցանումները։ Թրումանը կեղծ ափսոսանք ապրեց և ասաց կնոջը, որ իր միտքը այնքան էլ լավը չէր և որ նրանք կվերադառնան տուն։ Մերիլը ուրախանում է, սակայն Թրումանը հերթական անգամ նրան խաբում է և գնում է նախկին ճանապարհով։ Այդ ժամանակ նա ասում է կնոջը, որ խցանումները անհետացան այնպես, ինչպես հայտնվել էին։ Փակելով աչքերը՝ Թրումանը ղեկի վարումը հանձնում է Մերիլին և նրանք անցնում են կամուրջը։ Սակայն այս անգամ էլ եղան խոչընդոտներ. դեպքը կապված էր ավտովթարի հետ։ Մյուս բոլոր ուղղությունները դեպի Ֆիջ անհաջող են ընթանում։ Մի անգամ ավտոբուսի պատճառով չի ստացվում հեռանալ, իսկ մյուս անգամ ինքնաթիռի տոմսերն են սպառվում։ Թրումանը դառնում է ավելի ագրեսիվ, նա սկսում է կոպիտ խոսել Մերիլի հետ, իսկ Մերիլը չի դիմանում և տեսախցիկին նայելով ասում է այդ ամենի մասն։ Թրումանը ցանկանում էր նրանից ամեն բան ճշտել, սակայն այդ պահին ներս է մտնում Թրումանի մտերիմ ընկերը՝ ձեռքին գարեջուր և տանում է նրան։ Գիշերը խաբելով տեսախցիկներին Թրումանը հեռանում է տնից։ Նրա որոնմամբ զբաղվում են բոլոր դերասանները։ Քրիստոֆը առաջին անգամ դադարեցնում է շոուի ցուցադրությունը։ Ամբողջ աշխարհը խուճապի մեջ սպասում էր Թրումանի վերադարձին։ Քրիստոֆը հասկանալով, որ գիշերով չի կարող գտնել Թրումանին «միացնում է» օրը։ Հետո Թրումանին գտնում են նավակի վրա առկա տեսախցիկի միջոցով։ Քրիստոֆը փոխում է եղանակը՝ հուսալով, որ վախը Թրումանին տուն կվերադարձնի, սակայն Բյորբանքը չէր հնազանդվում։

Նա պետք է գտներ Սիլվիային։ Ամենաուժեղ փոթորկի ժամանակ Թրումանը բղավում է՝ նայելով երկնքին և ասում, որ Քրիստոֆը այնքան ուժ չունի, որ սպանի իրեն։ Սակայն հուզմունքը ստիպում է, որ Քրիստոֆը ավելի ուժեղացնի փոթորիկը, ալեկոծությունները, այնքան ժամանակ քանի դեռ Թրումանը չի խեղդվել։ Վերջ ի վերջո Քրիստոֆը հասկացավ, որ այսպես նա Թրումանին չի կանգնեցնի և հանգստացրեց եղանակը։ Թրումանը հանգիստ լողում էր ծովում, երբ նրա նավակը հասավ պատին, որը ներկված էր երկնքի գույներով (կարծես իրական երկինք)։ Բյորբանքը հասկացավ, որ իր բոլոր կասկածները ճիշտ էին։ Ոչ հեռվում նա տեսավ աստիճաններ, որոնք տանում էին դեպի դուռը։ Թրումանը բացեց դուռը, բայց Քրիստոֆը փորձում էր կանգնեցնել նրան։ Նա պատմում էր Թրումանին ճշմարտույթունը, որ իրական կյանքում նրան սպասվում է ավելի վատ կյանք, կեղծիք և երկերասանիություն։ Այս ամենը ցուցադրվում էր ուղիղ եթերով։ Իսկ ահա Թրումանը հրաժեշտ է տալիս իր հանդիսատեսին և դուրս գալիս կեղծ աշխարհից։ Բոլոր հեռուստադիտողները ուրախանում են Թրումանի այս որոշումից։ Սիլվիան նույնպես նայում էր հեռուստացույցով, մաքրում էր արցունքները և երբ տեսավ Թրումանի որոշումը վազեց, որպեսզի դիմավորի նրան։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ռեժիսոր - Փիթեր Ուիր
  • պրոդյուսեր - Սքոթ Ռուդին, Էնդրյու Նիքոլ
  • սցենարիստ - Էնդրյու Նիքոլ
  • օպերատոր - Փիթեր Բիզիու
  • երաժշտություն - Ֆիլիպ Գլաս

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Քերրի - Թրուման Բյորբանք
  • Լորա Լինի - Մերիլ Բյորբանք/Հաննա Ջիփ
  • Էդ Հարիս - Քրիստոֆ
  • Նատաշա Մաքելհոն - Փորեն/Սիլվիա
  • Նոա Էմերիհ - Մարփոն/Փուի Կոփթրեյն
  • Փոլ Ջիամաթի - Սիմեոն
  • Հոլանդ Թրեյլոր - Անժելա Բյորբանք
  • Բրայան Դելեյթ - Քիրք Բյորբանք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրումանի շոուն» հոդվածին։