Բեն Գազզարա
| Բեն Գազզարա | |
|---|---|
դերասան |
|
| ԱԱՀ՝ | Բեն Գազզարա |
| Ծննդյան օր՝ | օգոստոսի 28, 1930 |
| Ծննդավայր՝ | Նյու Յորք, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | փետրվարի 3, 2012 |
| Վախճանի վայր՝ | Նյու Յորք, ԱՄՆ |
| Կրոն | |
| Աշխատանք՝ | 1953-2012 |
| Ամուսին՝ | Լյուսի Էրիկսոն (1951–1957)
|
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Բեն Գազզարա (անգլ.՝ Ben Gazzara, օգոստոսի 28, 1930 - փետրվարի 3, 2012), ամերիկացի դերասան:
Բովանդակություն |
Կենսագրություն և կարիերա[խմբագրել]
Բեն Գազզարան ծնվել և մահացել է Նյու Յորքում: Սովորել է ինժեների մասնագիտությամբ, սակայն կիսատ է թող այն, ընդունվելով ամերիկյան հայտնի դերասանական դպրոցներից մեկը: Թենեիս Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» պիեսի բեմադրության մեջ հանդես գալուց հետո դառնում Բրոդվեյի դերասան: Կինոյում սկսել է հանդես գալով սկզբում խաղալով սերիալներում, իսկ առաջին ֆիլմը դարձավ 1957 թվականի «Տարօրինակը»: Դրանից հետո 1959 թվականին դեր է ստանում «Սպանության անատոմիա» ֆիլմում, որտեղ նր խաղընկերն էր ամերիկացի հայնտի դերասան Ջեյմս Ստյուարտը: 1960-ական թթ. Գազզարան հիմնականում խաղում հեռուստաեսային ֆիլմերում, 1969 թվականին նկարահանվում է «Ռեմահենյան կամուրջ» ֆիլմում:
1970-ական թթ. նա խաղացել է իր ընկերոջ` ռեժիսոր Ջոն Կասսավետիսի մի քանի ֆիլմերում: Գազզարան միաժամանակ հանդես էր գալիս նաև թատրոնում:
Մահացել է 2012 թվականի փետրվարի 3-ին քաղցկեղից:
Մրցանակներ[խմբագրել]
Իր կարիերայի ընթացքում Բեն Գազզարան ստացել է 5 կինոմրցանակ, ներկայացվա է եղել ևս 5-ի, այդ թվում.
- 3 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի (1967, 1968, 1969)
- 4 անգամ ներկայացվել է Էմմիի, 2003 թվականին արժանացել այդ մրցանակին որպես երկրորդ պլանի լավագույն դերասան
- 3 Տոնի մրցանակի է ներկայացվել (1955, 1975, 1976).
Ֆիլմագրություն[խմբագրել]
Խաղացել է ընդհանուր թվով մոտ 130 ֆիլմում և սերիալներում, նաև 4 ֆիլմի ռեժիսոր է: