Ջեյսոն Սթեթհեմ
| Ջեյսոն Սթեթհեմ | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Ջեյսոն Մայքլ Սթեթհեմ |
| Հասակը` | 175 սմ |
| Ծնվել է` | սեպտեմբերի 12, 1967 |
| Ծնվելու վայր` | Լոնդոն, Անգլիա, |
| Ազգություն` | |
| Մասնագիտություն | Դերասան |
| Ակտիվ շրջան | 1998–այժմ |
| Ժանրեր | Թրիլեր, Քրեական, Մարտական |
| Ընտրանի | "Փոխադրողը", "Փոխադրողը 2", "Պահապանը" |
| էջ IMDb-ում | ID 0005458 |
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 1514 |
Ջեյսոն Սթեթհեմ (անգլ.՝ Jason Statham, ծնվ. սեպտեմբերի 12, 1967, Չեստերֆիլդ, Անգլիա), անգլիացի դերասան:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ջեյսոն Սթեթհեմը ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 12-ին Անգլիայի Չեստերֆիլդ քաղաքում: Նրա հայրը բռնցքամարտիկ էր, իսկ մայրը` երգչուհի և պարուհի: Տեղափոխվել է Գրեյտ-Յարմուտ, որտեղ ձեռք է բերում թատրոնի դերասանի մասնագիտություն: Նաև տեղի միջնակարգ դպրոցում ընգրկվում է ֆուտբոլի թիմի կազմում` խաղալով 1978-83 թթ.: Սակայն նրա իսկական հետաքրքրությունը ջրացատկն էր: Մոտ 12 տարի նա Մեծ Բրիտանիայի րջացատակի ազգային թիմի անդամ էր, իսկ 1992 թվականին աշխարհի առաջնությունում գրավել է 12-րդ տեղը: Մի առիթով Ջեյսոն Սթեթհեմը պատմել է, որ սպորտը նրա հոբբին էր, իսկ գումար նա վաստակում էր փողոցներում զարդեր և օծանելիքներ վաճառելով[1]:
Նրա հայրը բռնցքամարտիկ և գիմնաստ էր: Նա որդիների հետ պարապմունքներ էր անցկացնում: Մեծ եղբայրը սիրում էր մարտարվեստներ և հաճախ փոքրիկ Ջեյսոնի հետ պարապմունքներ էր անցկացնում: Մեծանալով Ջեյսոնը նույնպես դառնում է մարտարվեստների մասնագետ և ապագա ռեժիսոր Գայ Ռիչչի հետ միասին զվաղվում էր ջիու-ջիցուով[2]
Մոդելի կարիերան [խմբագրել]
90-ականների վերջին մի գովազդային գործակալ, ով աշխատում էր մարզիկների հետ, հրավիրում է Սթեթհեմին մասնակցելու Tommy Hilfiger ընկերության գովազդներին: Սթեթհեմը նկարահանվում է ջինսերի գովազդում և դրանից հետո դառնում այդ ընկերության գովազդային դեմքը: Դրանով սկսում է Ջեյսոնի մոդելային կարիերան:
Կինոկարիերան [խմբագրել]
Այդ ընկերության տնօրենը դառնում է Գայ Ռիչչիի դեբյուտային «Խաղաթղթեր, փող, երկու հրացան» ֆիլմի պրոդյուսերը և առաջարկում է Սթեթհեմին նկարահանել գլխավոր դերերից մեկում: Ռիչչին հետաքրքրում է այդ առաջարկը, ում հետաքրքրել էր Ջեյսոն Սթեթհեմի փողոցային առևտրի փորձը և մոդելի կարիերան: Նա Ջեյսոնին հրավիրում է փորձերի և որպես դրվագ առաջարկում է նրան փողոցային առևտրականի դեր, ով պետք է համոզեր իրեն գնել կեղծ թանկարժեք իրերի հավաքածու: «Գայ Ռիչչին պետք էր իսկական կերպար, իսկ այդ կերպարը ես էի, քանի որ այդպիսի բաներ դրամատիկական դպրոցներում չեն սովորեցնում»,-հետագայում պատմել է այդ մասին Ջեյսոն Սթեթհեմը: Ջեյսոնը շատ հաջող է անցնում այդ փորձարկումը և Ռիչչին նրան միանգամից դեր է տալիս ֆիլմում: Ֆիլմը մեծ հաջողություն է ունենում և ճանաչում է բերում Գայ Ռիչչին և դերասաններին:
Գայ Ռիչիի հաջորդ «Մեծ խաղագումար» քրեական կատակերգությունում Սթեթհեմը խաղում է բռնցքամարտերի կազմակերպիչի դեր: Սկզբում նրա դերը փոքր էր նախատեսված ֆիլմում, սակայն նկարահանումների ընթացքում դերը մեծանում է, արդյունքում Սթեթհեմը դառնում է ֆիլմի պատմողը:
2000 թթ. սկսած Ջեյսոնի դերասանական կարիերան վերելք է ապրում: 2001 թվականին նա դեր է ստանում Ջոն Կարպենտերի գիտաֆանտաստիկ «Մարսի ուրվականները» ֆիլմում, Ջեթ Լիի խաղընկերն է դառնում «Հակամարտություն» ֆանտաստիկ ֆիլմում, այնուհետև մասնակցում է «Գողություն իտալական ձևով» ֆիլմին (2003):
Ամենամեծ ճանաչում նրան բերեց ու իսկական աստղ Ջեյսոն Սթեթհեմին դարձրեց «Փոխադրողը» ֆիլմը: Նրա հոնորարը այդ ֆիլմից կազմեց մոտ մեկ միլիոն դոլլար: Մյուս դերերը նույնպես հաջողություն ունեցան, որոնցից կարելի է առանձնացնել «Փոխադրողը 2», «Փոխադրողը 3», «Ռևոլվեր», «Ադրենալին», «Ադրենալին 2՝ Գերլարում», «Տասներեք», «Անզուսպները» ֆիլմերը:
Անձնական կյանք [խմբագրել]
Մինչև 2004 թվականը Ջեյսոն Սթեթհեմը հանդիպում էր մոդել Քելլի Բրուքի հետ [3][4]: Ապա իր խաղընկերուհի Բիլլի Զեյնի հետ, իսկ ավելի ուշ երգչուհի Սոֆի Մոնկի հետ[5]: Սկսած 2010 թվականի ապրիլից ապրում է մոդել Ռոուզ Հանտինգտոն-Ուայթլիի հետ[6]:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ հարցազրույց Ջեյսոն Սթեթհեմի հետ
- ↑ Jonathan Crocker " Blog Archive " Things You Didn’t Know… Jason Statham
- ↑ http://www.ew.com/ew/article/0,.20053079,00.html
- ↑ http://www.guardian.co.uk/culture/2009/nov/01/kelly-brook-interview-elizabeth-day
- ↑ http://www.kinoshniki.org/view_news.php?id=35
- ↑ http://spletnik.ru/love/21186-rozi-khantington-uajjtli-i-dzhejjson-stjetkhem.html