Սիլվեստր Ստալոնե
| Սիլվեստր Ստալոնե | |
|---|---|
դերասան, ռեժիսոր, սցենարիստ |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Sylvester Gardenzio Stallone |
| Ծննդյան օր՝ | 06 հուլիս 1946 |
| Ծննդավայր՝ | Նյու Յորք |
| Քաղաքացիություն՝ | |
| Կայք՝ | www.sylvesterstallone.com |
Սիլվեստր Ստալոնե (անգլերեն Sylvester Gardenzio Stallone — ծնվել է 1946 թ. հուլիսի 6-ին Նյու Յորքում ԱՄՆ) — ամերիկյան դերասան, ռեժիսոր և սցենարիստ:
Առավելապես հայտնի է «Ռեմբո» և «Ռոկկի» ֆիլմաշարերից:
«Ռոկկի» ֆիլմի համար «Օսկար»ի է ներկայացվել լավագույն դերասան և Լավագույն սցենար անվանակարգերում, իսկ ֆիլմը ներկայացվել է Օսկարի 10 անվակարգերում և ստացել Օսկար Լավագույն ֆիլմ, Օսկար լավագույն ռեժիսորի համար և Օսկար լավագույն մոնտաժի համար անվանակարգում, նաև Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 2008 թվականին հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 2-րդն է որպես սպորտային ֆիլմ:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Սիլվեստր Ստալոնեն ծնվել է Նյու Յորքում: Նրա հայրը` Սիցիլիայից ԱՄՆ գաղթած Ֆրենկ Ստալլոնեն մասնագիտությամբ վարսավիր էր, մայրը` Ժակլին Լեյբոֆիշը ֆրանսիական և հրեական ծագում ուներ արմատներով Օդեսայից: Ստալոնեի հայրը` Ֆրենկը, հայտնի էր իր բուռն վարքով: Ձիերով պոլո խաղի մոլի երկրպագու էր և կնամոլ: Մայրը` Ժակլինը, ում հայրը փաստաբան էր, մասնագիտությամբ դերասանուհի էր:
Ծնողները բաժանվեցին, երբ Ստալոնեն 15 տարեկան էր և նա սկսեց բնակվել մոր հետ: Մայրը նրան ուղարկեց սովորելու դժվար դեռահասների համար նախատեսված հատուկ դպրոցում: Հետո տեղափոխվել է սովորելու Շվեյցարիայում Ամերիկյան քոլեջում, միաժաման աշխատելով որպես մարզիչ և խաղալով թատրոնում: Վերադառանալով ԱՄՆ հաստատապես որոշում է դերասան դառնալ: Գնում է սովորելու Մայամիի համալսարանի դերասանական ֆակուլտետում, որից հետո վերադառանալով Նյու Յորք սկսում է խաղալ թատրոնում:
Կինոյում առաջին դերը 1970 թվականին նկարահանված «Երեկույթ Կիտտի ու Ստադի մոտ» պոռնոֆիլմում էր, (որի անվանումը ի դեպ «Ռոկկի» ֆիլմի հաջողությունից հետո 1976 թվականին վերանվանվեց «Իտալացի ձիուկը»), դրան հաջորդած մյուս ֆիլմերում նա նույնպես նկարահանվում էր նմանատիպ դերերով: Առաջին անգամ 1974 թվականին նկարահանված «Լորդերը Ֆլետբուշից» ֆիլմում նրա խաղացած հերոսը խոսքեր ուներ: Իսկ առաջին մեծ դերը, որը և մեծ հաջողություն ու լայն ճանաչում բերեց Ստալոնեին, «Ռոկկի» ֆիլմն էր, որի սցենարի հեղինակը հենց ինքն էր և նա այն վաճառեց կինոընկերությանը պայմանով որ ինքը հանդես գա գլխավոր դերում:
[խմբագրել] Անձնական կյանքը
Երեք անգամ ամուսնացած է եղել: 1974 թվականի ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Սաշա Զակի հետ, նրանից ունի 2 որդի: 1985 թվականին ամուսնացել է դանիացի մոդել և դերասանուհի Բրիջիտ Նիլսենի հետ և նույնպես ամուսնալուծվել է: 1997 թվականին ամուսնացել է ամերիկյան մոդել Ջեննիֆեր Ֆլավինի հետ, ումից ունի 3 աղջիկ` Սոֆիա (ծն. 1997 թ.), Սիստին (ծն. 1999 թ.) և Սկարլետ (ծն. 2002 թ.): Նրա կրտսեր եղբայրը Ֆրենկ Ստալոնեն (անգլերեն Frank Stallone) մասնագիտությամբ դերասան և երգիչ է:
[խմբագրել] Ֆիլմագրություն
| տարեթիվ | ֆիլմի անվանում | օրիգինալ անվանում | ռեժիսոր | դերը | խաղընկերներ |
|---|---|---|---|---|---|
| 1970 | «Իտալացի ձիուկը» («Երեկույթ Կիտտի ու Ստադի մոտ») |
The Party at Kitty and Stud's | Մորտոն Լուիս | Ստուդ | |
| 1970 | «Թաքնվելու տեղ չկա» | No Place to Hide | Ռոբերտ Ալան Շնիցեր | Ջերրի Սավաջ | |
| 1971 | «Բանանաս» | Bananas | Վուդի Ալեն | մետրոյի առաջի մարդասպան | |
| 1971 | «Կլյուտ» | Klute | Ալան Պակուլա | դիսկոտեկայի հաճախորդ | Դոնալդ Սազերլենդ Ջեյն Ֆոնդա Ռոյ Շայդեր |
| 1974 | «Լորդերը Ֆլետբուշից» | The Lords of Flatbush | Մարտին Դևիդսոն Սթիվեն Վերոնա |
Սթենլի Ռոսիելլո | |
| 1975 | «Երկրորդ պողոտայի գերին» | Klute | Մելվին Ֆրանկ | այգու երիտասարդ | Ջեք Լեմոն Էնն Բաքրոֆթ Ջին Սաքս |
| 1975 | «Կապոնե» | Capone | Սթիվ Քարվեր | Ֆրենկ Նիտտի | Բեն Գազզարա Ջոն Կասսավետիս |
| 1975 | «Մահացու մրցավազք 2000» | Death Race 2000 | Պոլ Բարտել | մեքենա-զենք Ջո Վիտերբո | |
| 1975 | «Մանդինգո» | Mandingo | Ռիչարդ Ֆլեյշեր | ամբոխի երիտասարդ | Ջեյմս Մեյսոն |
| 1975 | «Հաջողություն, իմ գեղեցկուհի» | Farewell, My Lovely | Դիկ Ռիչարդս | Ջոննի | |
| 1975 | «Ոստիկանական պատմություն» (սերիալ) | Police Story | Ջոզեֆ Վամբախ | Կադդո | |
| 1975 | «Կոջակ» (սերիալ) | Police Story | Էբբի Մանն | խուզարկու Ռիկ Դեյլի | |
| 1976 | «Ռոկկի» | Rocky | Ջոն Ջ. Էվիլդսեն | Ռոկկի | Թալիա Շայեր |
| 1978 | «Բռունցք» | F.I.S.T | Նորման Ջուիսոն | Ջոննի Կովակ | Ռոդ Սթայգեր |
| 1978 | «Դրախտային ծառուղի» | F.I.S.T | Կոսմո Կարբոնի | Սիլվեստր Ստալոնե | Արմանդ Ասսանտե |
| 1979 | «Ռոկկի 2» | Rocky 2 | Սիլվեստր Ստալոնե | Ռոկկի | Թալիա Շայեր |
| 1981 | «Գիշերային ծուռակներ» | Nighthawks | Բրյուս Մալմուտ | Ռիչարդ դա Սիլվա | Ռուտգեր Հաուրե |
| 1981 | «Փախուստ դեպի հաղթանակ» | Escape to Victory | Ջոն Հյուսթոն | կապիտան Ռոբերտ Հեչ | Պելե Բոբբի Մուր |
| 1982 | «Ռոկկի 3» | Rocky 3 | Սիլվեստր Ստալոնե | Ռոկկի | Թալիա Շայեր |
| 1982 | «Ռեմբո 1.առաջին արյուն» | Rambo: First Blood Part | Տեդ Կոչեխ | Ջոն Ռեմբո | |
| 1983 | «Ողջ մնալ» | Staying Alive | Սիլվեստր Ստալոնե ] | փողոցի մարդ | Ջոն Տրավոլտա |
| 1984 | «Լեռնային բյուրեղ» | Rhinestone | Բոբ Կլարկ | Նիկ Մարտինելլի | |
| 1982 | «Ռեմբո 2.առաջին արյուն» | Rambo: First Blood Part II | Ջորջ Պան Կոսմատոս | Ջոն Ռեմբո | |
| 1984 | «Ռոկկի 4» | Rocky 3 | Սիլվեստր Ստալոնե | Ռոկկի | Թալիա Շայեր Դոլֆ Լունդգրեն |
| 1986 | «Կոբրա» | Cobra | Ջորջ Պան Կոսմատոս | Մերիեն Կոբրետտի | Բրիջիտ Նիլսեն |
| 1987 | «Ամբողջ ուժով» | Over The Top | Մենահեմ Գոլան | Լինքոլն Հոուկ | |
| 1988 | «Ռեմբո 3» | Rambo III | Պիտեր Մակդոնալդ | Ջոն Ռեմբո | |
| 1988 | «Բանտում» | Lock Up | Ջոն Ֆլինն | Ֆրենկ Լեոնե | Դոնալդ Սազերլենդ |
| 1989 | «Տանգոն ու Քեշը» | Tango And Cash | Անդրեյ Կոնչալովսկի | Ռեյ Տանգո | Կուրտ Ռասսել |
| 1990 | «Ռոկկի 5» | Rocky 3 | Ջոն Ջ. Էվիլդսեն | Ռոկկի | Թալիա Շայեր |
| 1991 | «Օսկար» | Oscar | Ջոն Լենդիս | Անջելո «Սպենս» Պրովոլոնե | Օռնելա Մուտի |
| 1992 | «Կանգնիր, թե չե իմ մայրիկը կկրակի» | Stop! Or My Mom Will Shoot | Ռոջեր Սփոթիսվուդ | ||
| 1993 | «Լեռնագնացը» | Cliffhanger | Ռենի Հառլին | Հեյբ Ուոլքեր | Մայքլ Ռուկեր |
| 1993 | «Ավերողը» | Demolition Man | Մարկո Բրամբիլլա | Ջոն Սպարտան | Ուեսլի Սնայփս |
| 1994 | «Մասնագետը» | The Specialist | Լուիս Լոսա | Ռեյ Քվիկ | Շերոն Սթոուն |
| 1995 | «Դատավոր Դրեյդը» | Judge Dredd | Դեննի Քեննոն | դատավոր Ջոզեֆ Դրեյդ | Արմանդ Ասսանտե |
| 1995 | «Մարդասպանները» | Assassins | Ռիչարդ Դոններ | Ռոբերտ Ռեթ | Անտոնիո Բանդերաս |
| 1996 | «Ոստիկանները» | Cop Land | Ջեյմս Մենգոլդ | Ֆրեդդի Հեթլին | Ռոբերտ Դե Նիրո |
| 1996 | «Քո ստուդիան և դու» | Your Studio and You | Թրեյ Պարկեր | Ֆրեդդի Հեթլին | Դեմի Մուր |
| 2000 | «Վերացնել Քարթերին» | Get Carter | Սթիվեն Տ. Քեյ | Ջեք Քարթեր | Միքի Ռուրկ |
| 2001 | «Ավտոարշավորդը» | Driven | Ռենի Հառլին | Ջոզեֆ Տանտո | Թիլ Շվայգեր |
| 2002 | «Դետօքսիկացիա» | D-Tox | Ռենի Հառլին | Ջեք Մալլոյ | Ռոբերտ Պատրիկ |
| 2002 | «Վրիժառության հրեշտակը» | Avenging Angelo | Մարտին Բերկ | Ֆրենկի Դելանո | Էնթոնի Քուին |
| 2003 | «Ստվեր» | Shade | Դամիեն Նիման | Den | Մելանի Գրիֆիտ |
| 2006 | «Ռոկկի Բալբոա» | Rocky Balboa | Սիլվեստր Ստալոնե | Ռոկկի | |
| 2008 | «Ռեմբո 4» | Rambo IV | Սիլվեստր Ստալոնե | Ջոն Ռեմբո | |
| 2010 | «Անզուսպները» | The Expendables | Սիլվեստր Ստալոնե | Բարնի Ռոսս | Ջեթ Լի Ջեյսոն Սթեթհեմ Դոլֆ Լունդգրեն Էրիկ Ռոբերթս էպիզոդներում |
[խմբագրել] Հոնորարներ
(ոչ ամբողջական ցանկ, ըստ IMDb-ի տվյալների)
- «Իտալացի ձիուկը» - 200 դոլար
- «Մահացու մրցավազք 2000» - 700 դոլար
- «Ռոկկի» - 23 000 դոլար
- «Ռոկկի 3» - 10 միլիոն դոլար
- «Ռեմբո. առաջին արյունը» - 3.5 միլիոն դոլար
- «Ողջ մնալ» - 10 միլիոն դոլար
- «Լեռնային բյուրեղ» - 4 միլիոն դոլար
- «Ռոկկի 4» - 12 միլիոն դոլար
- «Ամբողջ ուժով» - 12 միլիոն դոլար
- «Ռեմբո 3» - 16 միլիոն դոլար
- «Բանտում» - 15 միլիոն դոլար
- «Տանգոն և Քեշը» - 15 միլիոն դոլար
- «Ռոկկի 5» - 15 միլիոն դոլար
- «Օսկար» - 15 միլիոն դոլար
- «Լեռնագնացը» - 15 միլիոն դոլար
- «Ավերողը» - 15 միլիոն դոլար
- «Մասնագետը» - 12 միլիոն դոլար
- «Դատավոր Դրեյդը» - 15 միլիոն դոլար
- «Մարդասպանները» - 15 միլիոն դոլար
- «Ցերեկային լույս» - 17.5 միլիոն դոլար
- «Ոստիկանները» - 60 հազար դոլար
- «Վերացնել Քարթերին» - 20 միլիոն դոլար
- «Ավտոարշավորդը» - 15 միլիոն դոլար
- «Դետօքսիկացիա» - 20 միլիոն դոլար
- «Վրիժառության հրեշտակը» - 20 միլիոն դոլար
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր
- Ստալոնեն ձախլիկ է
- Մանուկ հասակում Ստալոնեն կակազություն ուներ և թույլ ու վտիտ մարմնով էր:
- Նրա հասակը 175 սմ է
- Համակարգչային «Call of Duty: Modern Warfare 2» խաղում կարելի է տեսնել Ստալոնեի մասնակցությամբ ֆիլմի գովազդ
- Կինոյի պատմության մեջ ամենաշատ` 4 անգամ «Ոսկե Ազնվամորի» հակամրցանակ ստացած տղամարդ դերասանն է: 9 անգամ առաջադրվել է նշված մրցանակին որպես վատագույն տղամարդ դերասան:
- «Ռոկկի 4» ֆիլմի նկարահումներից հետո պառկել է հիվանդանոց, որովհետև Դոլֆ Լունդգրենին նա հանձնարարել էր իրական մարտի բռնվել իր հետ: Դոլֆ Լունդգրենը այդ ժամանակ արդեն կարատեի Եվրոպայի չեմպիոն էր: Հիվանդանոցում նա խաղընկերոջը շնորհակալութուն է հայտնել լավ դերակատարման համար:
- Ստալոնեն ցանկանում է Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, նկարագրելով մասնավորապես Մուսա լեռան պաշտպանությունը