Ժան-Կլոդ Վան Դամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան-Կլոդ Վան Դամ
Jean-Claude Van Damme June 2, 2007.jpg
Բնագիր ԱԱՀ՝ Ժան-Կլադ վան Դամ
Ծննդյան օր՝ հոկտեմբերի 18 , 1960
Ծննդավայր՝ ԲելգիաԲերքեմ-Սենթ Ագաթ,Բրյուսել,Բելգիա
Ազգություն բելգիացի
Աշխատանք՝ դերասան, մարտարվեստի վարպետ, ռեժիսոր
Ամուսին՝ Մարիա Ռոդրիգեզ(1980-1984)
Սինթիա Տերտերյան(1985-1986)
Դարսի Լապիեռ(1994-1997) (1 երեխա)
Գլեդիս Փորթյուգես(1987-1992) և (1999–ներկա պահ); 2 երեխա)

Ժան-Կլոդ Կամիլ Ֆրանսուա վան Վարենբերգը (Jean-Claude Camille François Van Varenberg, ծնվ.` 18 հոկտեմբեր, 1960թ.) առավել հայտնի որպես Ժան-Կլոդ վան Դամ(ֆրանսերեն արտասանություն: [ [ʒɑ̃ klod vɑ̃ dam]]), բելգիացի կինոդերասան է և մարտարվեստի վարպետ` հայտնի իր էքշըն ժանրի մարտաֆիլմերով, որոնցից ամենահաջողվածներն են «Արյունալի սպորտը» (1988թ.),«Քիքբռնցքամարտիկը» (1989թ.), «Կրկնակի հարվածը» (1991թ.), «Ունիվերսալ զինվորը» (1992թ.), «Դժվար թիրախը» (1993թ.), «Ժամանակի ոստիկանը» (1994թ.) և «ԺԿՎԴ»-ն (2008թ.): Քանի որ վան Դամը ֆիզիկապես կոփված է և ծնունդով բելգիացի, նրան կոչում են «Բրյուսելյան մկաններ»:

Բովանդակություն

[խմբագրել] Անձնական Կյանքը

Վան Դամը ծնվել է Սինթ-Ագաթա Բերքեմում, որն հանդիսանում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի համայնքներից մեկը` Յուջին և Էլիաննա Վան Վարենբերգների ընտանիքներում: Հայրը մասնագիտությամբ հաշվապահ էր և ուներ ծաղկի խանութ: Նա սկսեց մարտարվեստով զբաղվել տասը տարեկան հասակում, հայրը նրան ներգրավեց շոտոկան կառատեյի դպրոցում: Վան Դամի մարտարվեստային ոճերն են` քիքբռնցքամարտ, շոտոկան, թայ բոքս և թեքվանդո: Ի վերջո Վան Դամը վաստակեց սև գոտին կառատեով զբաղվելիս: Նա սկսեց քաշեր բարձրացնել` մարմնի կազմվածքը լավացնելու համար: Այդ եղավ պատճառը, որ նա ստացավ Միսթր Բելգիա բոդիբիլդինգային տիտղոսը: 16 տարեկան հասակում նա սկսեց զբաղվել բալետով, որը շարունակեց մինչև 5 տարի: Ըստ Վան Դամի.«Բալետը արվեստ է, սակայն ամենաբարդ սպորտի տեսակներից մեկն է, եթե կարողանաս գոյատևել բալետի մարմնամարզությունների ժամանակ, ապա կկարողանաս գոյատևել ցանկացած այլ սպորտաձևերի պարապմունքներում»: Ֆրանսախոս աշխարհում Վան Դամն հայտնի է իր պատկերավոր աֆորիզմներով, որոնք նա օգտագործում է տարբեր թեմաների շրջանակներում (անձնական կեցություն, շրջակա միջավայր և այլն): Դրանցից ամենահայտնի ու ամենաշատ մեջբերվածն է նրա ` ֆրանսիական հեռուստատեսություններից մեկում տված հարցազրույցում անընդհատ անգլերեն aware(իրազեկ, տեղյակ) բառի օգտագործումը, որով նա գտնում է, որ իրազեկությունը հաջողության հասնելու բանալին է:

[խմբագրել] Ամուսնական կյանքը

Վան Դամն ամուսնացած եղել է 5 անգամ, ընդ որում` բոդիբիլդեր Գլեդիս Փորթյուգեսի հետ 2 անգամ: Նա երեք երեխաների հայր է` Քրիստոֆեր (ծնվ.` 1987թ.), Բիանկա (ծնվ.` 1990թ.) և Նիքոլաս (ծնվ.` 1995թ.):

[խմբագրել] Ֆիլմոգրաֆիա

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
1984թ. Ճեղքելով Հետին պլանում պարող մարդը Նշված չէ տիտրերում
Ընդմիշտ Մոնակո Կառատեիստը
Կորչելով գործողության մեջ Վարորդ Որպես կասկադյոր
1986 Չնահանջե՜լ, Չհանձնվե՜լ Իվան Կռուշյենսկի
1988 Արյունալի սպորտ Ֆրենք Դյուքս գրող, մարտական տեսարանների բեմադրիչ
Սև արծիվ Անդրեյ
1989 Կիբորգ Գիբսոն Ռիկենբաքեր
Քիքբռնցքամարտիկը Քուրթ Սլոուն սցենարիստ
1990 Մահվան դատավճիռ Լյուից Բերք
Առյուծի սիրտը Լիոն Գոլտիեր մարտական տեսարանների բեմադրիչ
1991 Կրկնակի հարված Ալեքս Վագներ/Չադ Վագներ կրկնակի դեր

MTV Movie Awards-ի նոմինանտ ամենացանկալի տղամարդ անվանակարգում

1992 Ունիվերսալ զինվորը Լյուք Դյուվեուա/GR44
1993 Էքշընի վերջին հերոսը ինքը էպիզոդիկ
Դժվար թիրախ Չանս Բուդրո MTV Movie Awards-ի ամենացանկալի տղամարդ անվանակարգի հաղթող
Առանց փախչելու տեղի Սեմ Գիլլեն MTV Movie Awards-ի ամենացանկալի տղամարդ անվանակարգի հաղթող
Կիբորգ 2 Գիբսոն Ռիկենբաքեր Արխիվային կադրեր
1994 փողոցային կռվողը Գիլլ Հիմնված է համանուն համակարգչային խաղի վրա
Ժամանակին ոստիկանը Մաքս Ուոքեր կրկնակի դեր
Քիքբռնցքամարտիկը 4 Քուրտ Սլոուն Արխիվային կադրեր, Նշված չէ տիտրերում
1995 հանկարծակի մահ Դարեն Մաքքորդ
1996 Առավելագույն ռիսկ Ալեն Մորեյ/Միխայիլ Սուվերով կրկնակի դերակատարում
Արկածներ որոնելիս Քրիստոֆեր Դյուբուա առաջին անգամ որպես ռեժիսոր և սցենարիստ
1997 Դաբլ թիմ Ջեք Քուին Golden Raspberry Award վատագույն էկրանային զույգ անվանակարգում (Դենիս Ռոդմանի հետ)
1998 Լեգիոները Ալան Լաֆիեր(Ալան Դյուշան) ֆիլմի պրոդյուսեր
Բախյուն Մարկուս Ռեյ
1999 Ունիվերսալ զինվորը: Վերադարձ Լյուք Դյուվեուա ֆիլմի պրոդյուսերը
Ինվեռնո Էդդի Լոմաքս Այլ անվանում` «անապատի տապ»
2001 Կարգուկանոն Ռուդի Քֆմեյեր/Շառլ դը Վալյան կրկնակի դերակատարում
Ռեպլիկանտը Էդվարդ «Լապտեր» Գարոտ/ռեպլիկանտ կրկնակի դերակատարում
2002 Դավաճանված Ժակ Կրիստոֆ
2003 Դժոխքում Կայլ Լեբլանկ
2004 Մահից հետո Բեն Արչեր
Նառկո Ժանի ուրվականը Լենիի միջոցով
2006 Ծանր կորպուսը Ֆիլիպ Սավաժ
Երկրորդը խմբում Սեմ Քինան
Քննությունը Չարլզ
2007 Մինչև մահ Էնթընի Սթոու
2008 հովվաշունը: Սահմանի ժամապահը Ժակ
ԺԿՎԴ ԺԿՎԴ

2008: Toronto Film Critics Association Awards նաոմինացիա «լավագույն դերասան» անվանակարգում

2009: Chlotrudis Awards նաոմինացիա «լավագույն դերասան» անվանակարգում

2009 Ունիվերսալ զինվորը: Ռեգեներացիա Լյուք Դյուվեուա
2011 Ռժեվսկին ընդեմ Նապոլեոնի Ինքը Թողարկումը Ռուսաստանում և Ուկրաինայում
մարդասպանության խաղեր Վինսենթ Բրազիլ սահմանափակ թողարկում ԱՄՆ-ում
Կունգ Ֆու պանդա 2[1] Ուսուցիչ Քրոք ձայնը
Beur sur la ville Գնդապետ Մերո դեռ նկարահանվում է, Theatrical release in France
Արծվի ուղին[2] Ֆրենչի Պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ
2012 Վիշապի աչքեր[3] Ժան-Լուի Տյանո դեռ նկարահանվում է
Ունիվերսալ զինվորը: Նոր չափում Լյուկ Դյուվուա դեռ նկարահանվում է
Վիշապի աչքեր 2[4] Ժան-Լուի Տյանո Հայտարարված է
Անզսպելիները 2[5][6] դեռ նկարահանվում է
Մսագործը[7] Սամսոն Գաուլ դեռ նկարահանվում է
2013 Չ.Թ.Օ. Ջորջ դեռ նկարահանվում է
Մոտեցող թշնամիները դեռ նկարահանվում է
Վիշապի աչքեր 2 Ժան-Լուի Տյանո դեռ նկարահանվում է

[խմբագրել] Հեռուստատեսություն

Տարին Վերնագիրը Սերիան Դերը
1996 Ընկերները "Սուպերգավաթից հետո" Ինքը
2004 Լաս Վեգաս "Մեռիր արագ, մեռիր կատաղի կերպով" Ինքը
2009 Ռոբոտ Հավը "Մորիսը բռնվել էր" Ինքը, Ռիեթ Բատլեր, Դրակուլա
2011 Ժան-Կլոդ Վան Դամ: Փակ դռների հետևում 1-ին սերիա (8-րդ էպիզոդ) Ինքը

[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝


[խմբագրել] Գրառումներ

  1. «Yeoh, Van Damme and Garber Join Kung Fu Panda Sequel»։ comingsoon.net։ http://www.comingsoon.net/news/movienews.php?id=66350։ 
  2. «Jean-Claude Van Damme Official Website»։ Jeanclaudevandamme.be։ http://www.jeanclaudevandamme.be/web/index_en.php։ Վերցված է 2010-02-20։ 
  3. «Jean-Claude Van Damme confirmed for Joel Silver's 'Dragon Eyes ...». Entertainment Weekly. http://news-briefs.ew.com/2010/11/16/jean-claude-van-damme-dragon-eyes/։ Վերցված է 2011-03-08. 
  4. Jean-Claude Van Damme interview 16-06-2011 (Flemish television)
  5. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named Van_Damme_talks_Expendables_II_.28Fights_Stallone.29
  6. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named EXCLUSIVE:_JEAN-CLAUDE_VAN_DAMME_TALKS_TO_TODAY.AZ.2C_REMEMBERS_BAKU
  7. Կաղապար:IMDb title
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով