50 Սենտ
Քուրտիս Ջեյմս Ջեքսոն III-ը (անգլերեն` Curtis James Jackson III, ծնվ.` հուլիսի 6, 1975թ. ), առավել հայտնի 50 Cent (ֆիֆթի սենթ) բեմական կեղծանվամբ, ամերիկացի ռեփ երգիչ, երաժշտական պրոդյուսեր, բիզնեսմեն և դերասան է: Նա ձեռք է բերում համաշխարհային ճանաչում, երբ թողարկվում է Get Rich or Die Tryin (2003թ.) ալբոմը, և առավել ամրապնդվում ` The Massacre (2005թ.) ալբոմի միջոցով:
Ծնվել է Հարավային Ճամայկայում: 12 տարեկան հասակում սկսում է զբաղվել թմրանյութերի առևտրով: Տարիներ անց` վերջ տալով անօրինական գործունեությանը` Ջեքսոնը ցանկանում է իր կարիերան կերտել որպես ռեփեր, սակայն 2000 թ.-ին ընկնում է զինված գործողության մեջ և, որպես արդյունք` վիրավորվում ատրճանակի 9 կրակոցից: Առաջին` Guess Who's Back? ալբոմը թողարկելուց հետո Ջեքսոնով սկսվում է հետաքրքվել ռեփեր Էմինեմը, որից հետո պայմանագիր է կնքվում Interscope Records-ի հետ: Էմինեմի և Դոկտր Դրեի օգնությամբ Ջեքսոնը դառնում է աշխարհի ամենաշատ պահանջվող ռեփերներից մեկը: 2003 թ.-ի Ջեքսոնը հիմնում է G-Unit Records ձայնագրման լեյբլը` ընդգրկելով մի շարք այլ նշմարելի ռեփերների` Յանգ Բաքին, Թոնի Յեյոյին և Լլոյդ Բենքսին:
Ջեքսոնը տարաձայնություններ է ունեցել մի շարք այնպիսի ռեփերների հետ, ինչպիսիք են Ջա Ռուլը, Նասը, Ֆեթ Ջոն, Քեմռոնը, Ջադաքիսը, Փաֆ Դեդդին, Ռիկ Ռոսը, ինչպես նաև G-Unit-ի նախկին անդամներ Յանգ Բաքի և Դը Գեյմի հետ: