Ջոն Տրավոլտա
| Ջոն Տրավոլտա | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Ջոն Տրավոլտա | ||||||||||
| Հասակը` | 188 սմ | ||||||||||
| Ծնվել է` | փետրվարի 18, 1954 | ||||||||||
| Ծնվելու վայր` | Էնգլվուդ,Նյու Ջերսի, |
||||||||||
| Քաղաքացիություն` | |||||||||||
| Հպատակություն` | |||||||||||
| Ազգություն` | |||||||||||
| Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր, Սցենարիստ | ||||||||||
| Ակտիվ շրջան | 1969–այժմ | ||||||||||
| Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Թրիլեր |
||||||||||
| Ընտրանի | "Առանց դեմքի", "Ֆենոմենը", "Նշանաբանը «Թրաձուկ»" |
||||||||||
| Ամուսին(ներ) | Քելլի Պրեստոն | ||||||||||
| Երեխա(ներ) | 3 երեխա | ||||||||||
| էջ IMDb-ում | ID 0000237 | ||||||||||
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 6479 | ||||||||||
| Վեբկայք | Պաշտոնական կայք էջը | ||||||||||
|
|||||||||||
Ջոն Ջոզեֆ Տրավոլտան (անգլ.՝ John Joseph Travolta), ծնվել է 1954թ-ի փետրվարի 18-ին Էնգլվուդում, Նյու Ջերսի, ԱՄՆ: Ամերիկացի դերասան, պարող և երգիչ է: Ջոն Տրավոլտան Գրեմիի և Ոսկե Գլոբուսի դափնեկիր է:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ջոն Տրավոլտան ծնվել է բազմանդամ ընտանիքում: Նրա հայրը իտալիացի ֆուտբոլիստ էր, մայրը իռլանդացի երգչուհի: Մանուկ հասակում սովորում է չեչոտկա պարել Ջին Քելլիի եղբոր մոտ և ամբողջ երիտասարդ տարիները նվիրում է իրեն պարարվեստին:
Առաջին մեծ դերը կինոյում Սթիվեն Քինգի գրվածքի հիման վրա 1976 թվականին Բրայան դե Պալմայի նկարահանած «Քերրի» սարսափ ֆիլմն էր: 1977 թվականին նրա գլխավոր դերակատարմամբ «Շաբաթ երեկոյան օրվա տենդ» ֆիլմը շատ մեծ հաջողություն է ունենում ԱՄՆ-ում և Տրավոլտան դառնում է այդ ժամանակի միլիոնավոր դիսկո սիրող երիտասարդների ամենասիրված դերասանը: «Բրիոլին» ֆիլմ-մյուզիքլը նույնպես մեծ հաջողություն է ունենում մանավանդ կինովարձույթում, իսկ ֆիլմում նրա կատարմամբ հնչած երգերը դառնում են հիթեր:
Դրանից հետո սակայն դերասանի ժողովրդականությունը նվազում է և նրա մասնակցությամբ ֆիլմերը չեն ունենում մեծ հաջողություն: Նրան կրկին մեծ ճանաչում է բերում Քվենտին Տարանտինոյի կուլտային դարձած «Քրեական ընթերցվածք» (ռուսերեն «Криминальное чтиво») ֆիլմը: Դրան հաջորդած ռեժիսոր Ջոն Վուի «Առանց դեմքի» (Նիկոլաս Քեյջի ընկերակցությամբ)) «Կոտրված նետը» մարտաֆիլմերը, «Խենթ քաղաք» (Դասթին Հոֆմանի ընկերակցությամբ), «Բարակ կարմիր գիծ», «Մայքլ», «Գեներալի աղջիկը» և «Քլեյթոն բազան» ֆիլմերը նույնպես դառնում են սիրված: Սակայն 2000-ական թթ. սկզբին նրա մասնակցությամբ «Նշանաբանը «Թրաձուկ» և «Ճակատամարտի վայրը` Երկիր» մեծ բյուջեով ֆիլմերը սառն են ընդունվում հանդիսատեսի և կինոքննադատների կողմից:
1991 թվականին ամուսնանում է դերասանուհի Քելլի Պրեստոնի հետ, ում հետ հանդիպել էր 1989 թվականին «Մասնագետները» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ունեցել են երկու որդի և մեկ դուստր: Մեծ որդին` Ջեթ Տրավոլտան, մահացել է 16 տարեկան հասակում Կավասակի հիվանդության նոպայի ժամանակ:
Տրավոլտան 1975 թվականից այցելում է եկեղեցի և հանդիսանում Սաենտոլոգիայի Եկեղեցու ակտիվ մասնակից և քարոզիչ: Նա նաև ավիացիայի մեծ սիրահար է և ունի օդաչուի արտոնագիր: Ունի սեփական մի քանի ինքնաթիռ, որոնց կոչել է իր երեխաների անվանումով: Որպես օդաչու ակտիվ մասնակցություն է ունեցել Հաիթի երկրաշարժից տուժածների օգնության հարցում:
Ֆիլմեր [խմբագրել]
Խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում: 32 տարբեր կինոմրցանակների դափնեկիր է, ներկայացված է եղել ևս 31 մրցանակի` այդ թվում 2 Օսկարի:
Առավել նշանավոր ֆիլմերն են
Դիսկոգրաֆիա [խմբագրել]
Ալբոմներ [խմբագրել]
| Տարի | Ալբոմ | US |
|---|---|---|
| 1974 | Over Here! | — |
| 1976 | John Travolta | 39 |
| 1977 | Can’t Let You Go | 66 |
| 1978 | Travolta Fever | 161 |
| 1978 | Grease | — |
| 1983 | Two of a Kind | 26 |
| 1986 | The Road to Freedom | — |
| 1996 | Let Her In: The Best of John Travolta | — |
| 2003 | The Collection | — |
| 2007 | Hairspray | — |
Սինգլներ [խմբագրել]
- «You Set My Dreams To Music» (1969)
- «Goodnight Mr. Moon» (1969)
- «Rainbows» (1969)
- «Settle Down» (1970)
- «Moonlight Lady» (1971)
- «Right Time Of The Night» (1972)
- «Big Trouble» (1972)
- «What Would They Say» (1973)
- «Back Doors Crying» (1973)
- «Dream Drummin'» (1974)
- «Easy Evil» (1975)
- «Can’t Let You Go» (1975)
- «Let Her In» (1976) — #10
- «Whenever I’m Away From You» (1976) — #38
- «Slow Dancin'» (1976)
- «It Had To Be You» (1976)
- «I Don’t Know What I Like About You Baby» (1976)
- «All Strung Out On You» (1977) — #34
- «Baby, I Could Be So Good At Lovin' You» (1977)
- «Razzamatazz» (1977)
- «Sandy» (1978)
- «Greased Lightnin» (1978) — #47
- «Never Gonna Fall in Love Again» (1980)
- «Hooker Madness» (1983)
- «I Thought I Lost You» (2008)