Քրեական ընթերցվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրեական ընթերցվածք
Pulp Fiction
Ֆիլմի պոստերը
Ժանր Քրեական, Կատակերգություն
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Թվական 1994 թվական
Պրեմիերա 1994, սեպտեմբերի 10
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Քվենտին Տարանտինո
Պրոդյուսեր Լոուրենս Բենդեր
Սցենարիստ(ներ) Քվենտին Տարանտինո, Ռոջեր Էվերի
Դերակատարներ Ջոն Տրավոլտա, Սեմյուել Ջեքսոն, Ումա Թուրման, Բրյուս Ուիլիս
Օպերատոր Անջեյ Սեքուլա
Մոնտաժ Սալլի Մենքե
Ընկերություն Miramax
Տևողություն 154 րոպե
Բյուջե $8 000 000
Շահույթ $213 928 762
MPAA վարկանիշ RATED R.svg
IMDb ID 0110912
description

Քրեական ընթերցվածք (անգլ.՝ Pulp Fiction), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ։ Ֆիլմի ստեղծողն է, ամերիկյան անկախ կինոյի ռեժիսոր, հանրահայտ՝ Քվենտին Տարանտինոն: Նկարահանված է 1994 թվականին, Miramax կինոըկերությունում, առաջին պրեմիերան տեղի է ունեցել 1994 թվականի սեպտեմբերի 10-ին։ Պարունակում է իր մեջ՝ քրեական դրամայի և կատակերգության ժանրերը։ «Քրեական ընթերցվածքը» սկիզբ դրեց մի նոր ժանրի, ամերիկյան անկախ կինոյի, ազդեցություն ունեցավ 90-ական թվականներին նկարահանված ֆիլմերի վրա և դարձավ ֆիլմ-լեգենդ։ Ֆիլմն արժանացավ բազում մրցանակների, այդ թվում Օսկար մրցանակի՝ լավագույն օրիգինալ սցենար անվանակարգում, «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի՝ Կաննի կինոփառատոնում ու ևս մոտ քառասուն կինոմրցանակների։ 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով անավանակարգում, շարունակում է մնալ առաջին տասնյակի մեջ։ Ֆիլմի համարյա բոլոր դերակատարները հոլիվուդյան աստղեր են։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Նույնիսկ եթե դուք ունեք բնավորություն, դա դեռ չի նշանակում որ դուք ունեք բնավորություն»:

Սյուժե[խմբագրել]

Զգուշացում նախքան ընթերցելը. մանրամասներ է պարունակում սյուժեից։

Նախաբան[խմբագրել]

Մի ռեստորանում նստած ու սրճում է մի սիրահարված զույգ՝ Րինգոն և Իոլանդան։ Նրանք մանր կողոպտիչներ են։ Աղջիկը համոզում է իր ընկերոջը մի նոր կողոպուտ կազմակերպել, սակայն վերջինս չի ուզում նորից ավազակությամբ զբաղվել։ Վերջ ի վերջո Րինգոն գայթակղվում է և նոր իրավիճակ է քննարկում։ Ըստ իրեն, ճանապարհային ռեստորանը մեծ գումար կարող է պարգևել, քանի որ պարզ է, որ այստեղի բոլոր հաճախորդները, իրենց մոտ փող ունեն։ Սիրահարները հանում են իրենց ատրճանակները, և Րինգոն բացականչում է, որ սա կողոպուտ է։ Այստեղ սկսվում են ֆիլմի սկսողական տիտրերը։

Վինսենթը և Ջուլսը[խմբագրել]

Վինսենթ Վեգան և Ջուլս Ուիննֆիլդը հանցագործներ են, որոնք ծառայում են գանգստեր՝ Մարսելլաս Ուոլլեսի մոտ։ Նրանց հրամայված է ոմն Բրեդից, և նրա աշխատակիցներից մի ճամպրուկ վերցնել, որի մեջ բնականաբար ահռելի մեծ գումար կա։ Պարզ է դառնում, որ Բրեդը և մյուսները ինչ որ գործարք են խախտել, և իրենց մոտ են պահում Մարսելլասի գումարը։ Վինսենթը և Ջուլսը մեքենայով հանձնարարության են գնում։ Ճանապարհին նրանք ուրախ զրուցում են, քննարկում են տարբեր հարցեր։ Վինսենթը պատմում է իր ճանապարհորդության մասին Եվրոպայում, եվրոպական չիզբուրգերների մասին և այլն... Շուտով նրանք տեղ են հասնում և պատրաստվում են մտնել բնակարան, որտեղ թաքնվում են գործարքը խախտողները։ Մինչ մտնելը նրանք մեկ հարցել են քննարկում։ Երեկոյան Վինսենթը պետք է զբոսանքի տանի Մարսելլասի կնոջը՝ Միա Ուոլլեսին, քանի որ բոսսը քաղաքում չէ և հանձնարարել է իրեն, զբաղեցնել իր կնոջը։ Սակայն Վինսենթը վախենում է, որովհետև մի տհաճ պատմություն է լսել, իր տիրոջ, և իր կնոջ հետ կապված։ Հետո նրանք բնակարան են մտնում և վերցնում են ճամպրուկը։ Բրեդն ու իր երեք աշխատակիցները, վախեցած չեն կարող ոչինչ անել։ Ջուլսը ձեռք է առնում Բրեդին, իսկ հետո սկսում է Աստվածաշնչից մի հատված կարդալ։ Դրանից հետո Ջուլսն ու Վինսենթը սպանում են Բրեդին և աշխատակիցներից մեկին։

Վինսենթ Վեգան և Մարսելլաս Ուոլլեսի կինը[խմբագրել]

Վինսենթն ու Ջուլսը վերադառնում են Ուոլլեսի մոտ։ Մինչ նրանց ընդունելը, վերջինս զրուցում է մի ըմբշամարտիկի հետ՝ Բուտչ անունով։ Նրանք պայմանավորվում են սպասվող մենամարտի համար։ Ըմշամարտիկը պետք է պարտվի, դրա դիմաց Ուոլլեսը նրան գումար է տալիս։ Բուտչի և Վինսենթի միջև տարաձայնություն է ծագում։

Վինսենթը իր հին ընկեր՝ Լենսի մոտ, հերոին է գնում ու ներարկվում։ Հետո նա ուղևորվում է Ուոլլեսի կնոջ՝ Միայի մոտ։ Նրանք երկուսով գնում են՝ «Ջեք Ռեբբիթ Սլիմս» ռեստորան։ Այնտեղ նրանք շքեղ սեղանի առջև են նստում, համեղ կերակուրներ են պատվիրում և անկեղծ զրուցում են։ Վինսենթը զգուշորեն է վերաբերվում Միային, որովհետև վախենում է շրջող խոսակցություններից, Մարսելլասի խանդի մասին։ Սակայն հենց Միայից, նա վերջապես իմանում է, որ դրանք բոլորը սուտ բամբասանքներ են։ Միան զուգարան է գնում, որտեղ կոկաին է ընդունում։ Հետո նրանք ավելի են մտերմանում և որոշում են մասնակցել ակումբում տեղի ունեցող պարի մրցույթին։ Վինսենթն ու Միան աշխույժ պարում են և մրցանակ շահում։

Վինսենթը Միային տուն է տանում, որտեղ վերջինս սխալմամբ վերցնում է Վինսենթի հերոինը և կարծելով, թե դա կոկաին է, ընդունում է այն և չափից մեծ դոզա ստանում։ Վինսենթը սարսափահար է լինում հնարավոր հետևանքաներից և ուշաթափված Միային, տանում է իր ընկերոջ՝ Լենսի մոտ։ Վերջինս սկզբում շատ է հակաճառում ու զայրանում, բայց հետո ցուցումեր է տալիս, թե ինչպես կարելի է շուտ փրկել կնոջը մահից։ Վինսենթը պետք է ադրենալին ներարկի, հենց Միայի սրտի մեջ։ Նա խուճափահար անում է դա, և Միան ուշքի է գալիս։ Հետ ճանապարհին նրանք պայմանավորվում են, որ Մարսելլասը այս ամենի մասին ոչինչ չի իմանա։

Ոսկե ժամացույց[խմբագրել]

Պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ՝ Բուտչ Քուլլիջի պատմությունը, սկսվում է նրա երազից։ Նա իր մանկությունից մի տեսարան է տեսնում։ Նրան այցելում է իր զոհված հոր, բանակի ընկերը՝ կապիտան Կունցը։ Վերջինս փոխանցում է երեխայի ընտանիքի խորհրդանիշը՝ մի ոսկե ժամացույց, որը Բուտչի հայրը, պատերազմում գերի ընկած ժամանակ, հինգը տարի թաքցնում էր այն իր հետույքում, իսկ նրա մահից հետո, երկու տարի նույն ձևով, թաքցնում էր Կունցը։

Հետո Բուտչը արթնանում է և պարզ է դառնում, որ նա պետք է մենամարտի դուրս գա։ Խոշոր հանցագործ՝ Մարսելլաս Ուոլլեսը նրան վճարել է, որ նա պարտվի մենամարտը։ Սակայն Բուտչը չի ցանկանում, խայտառակ ձևով պատություն կրել և խախտում է պայմանավորվածությունը։ Ուոլլեսի կողմից տված գումարով, նա խաղադրույք է անում իր վրա և նոկաուտի է ենթարկում հակառակորդին (ինքնուրույն մենամարտը, ցույց տրված չէ)։ Հետագայում պարզվում է, որ հակառակորդը մահացել է ծանր վնասվածքներից։ Բուտչը փախչում է տաքսիով, և կին վարորդին պատմում է իր զգացմունքների մասին, մեկ ծխախոտի համար։

Հյուրանոցում ըմշամարտիկին սպասում է նրա ընկերուհին՝ Ֆաբիանը, որը պետք է իրենց վարձած բնակարանից, հավաքեր բոլոր պետքական իրերը և հյուրանոց բերեր։ Առավոտյան պարզվում է, որ Ֆաբիանը մոռացել է ամենակարևորը՝ ընտանեկան ոսկե ժամացույցը, որը այդքան թանկ է Բուտչի համար։ Նա ստիպված, Ֆաբիանի մեքենայով, ուղևորվում է դեպի իրենց բնակարան, բայց լավ հասկանում է, որ հնարավոր է Ուոլլեսի մարդիկ, փնտրում են իրեն հենց այնտեղ։ Բուտչը զգուշությամբ վերև է բարձրանում, մտնում է բնակարան և համոզվում է, որ տանը ոչ ոք չկա։ Նա վերցնում է իր ժամացույցը և հանկարծ նկատում է սեղանին դրված ատրճանակ-գնդացիրը խլացուցիչով։ Պարզ է, որ մարդասպանը ոչ հեռու է։ Միակ տեղը, որը չուսումնասիրեց Բուտչը, դա զուգարանն էր։ Այդ պահին այնտեղից դուրս է գալիս Մարսելլասի մարդը՝ Վինսենթ Վեգան և զարմացած նայում է Բուտչի վրա, որը գնդացիրը պահում է Վեգայի ուղղությամբ։ Հետո Բուտչը ամբողջ լիցքատուփը, դատարկում է Վինսենթի վրա, որը արյան մեջ ընկնում ու մեռնում է։ Լավ տրամադրությամբ, երգելով, Բուտչը ավտոմեքենայով ետ է վերադառնում։ Նա կանգնում է կարմիր լույսի տակ, երբ հանկարծ նկատում է փողոցը անցնող՝ Մարսելլաս Ուոլլեսին, վերջինս էլ իրեն է տեսնում։ Խուճափի մեջ, Բուտչը առաջ է սլանում ու վրաերթի ենթարկում Մարսելլասին։ Մի փոքր առաջ անցնելով, Բուտչի մեքենային հարվածում է մեկ այլ ավտոմեքենա։ Ուշքի գալով, Բուտչը ծանր վիճակում, նկատում է հեռվում ուշքի եկող Մարսելլասին, որը հանում է իր ատրճանակն ու սկսում է կրակ արձակել։ Բուտչը սկսում է փախչել, մարսելասն էլ վազում է իր ետևից և վիրավորում է մի կնոջ։ Բուտչը մտնում է մի գրավվատուն, սպասում է Ուոլլեսին, գցում է նրան գետնին և խլում է ատրճանակը։ Նա արդեն պատրաստ է գնդակահարել հանցագործին, երբ հանկարծ նրան կանգնացնում է գրավվատան աշխատողը, իր հրացանով։ Աշխատողը հարվածում է հրացանով Բուտչի դեմքին, և նա ուշաթափվում է։

Աչքերը բացելով, Բուտչն ու Ուոլլեսը հասկանում են, որ ընկել են ինչ որ խելքները գցած, մոլագարների մոտ։ Նրանք երկուսն են՝ Մեյնարդը և Զեդը, և նրանք ամուր կապել են գերի ընկածներին։ Սադիստները ընտրում են, թե ում պետք է բռնաբարեն և բնականաբար՝ սպանեն, առաջինը։ Նրանք ընտրում են Մարսելլասին ու տանում են վերջինիս կողքի սենյակ։ Բուտչին հսկելու համար, նրանք բերում են իրենց մազոխիստ ընկերոջը։ Բուտչը մի քանի րոպեյի ընթացքում, մի կերպ արձակում է իր կապերը և ուժգին հարվածով, ուշաթափեցնում է մազոխիստին։ Այնուհետև նա վազում է դեպի գրավվատան ելքը, բայց դռան մոտ ընկնում է մտածմունքների մեջ։ Ինչ-որ բան ներսից, ստիպում է նրան վերադառնալ և փրկել Մարսելլասին։ Նա իրեն զենք է ընտրում, վերցնում է կատանան և մտնում է սենյակ, որտեղ բռնաբարում են Ուոլլեսին։ Բուտչը կատանայի մեկ հարվածով, սպանում է մոլագարներից մեկին, իսկ մյուսը՝ Զեդը, կուչ է գալիս պատի տակ և չի հասցնում վերցնել ատրճանակը։ Հանկարծ ետևից, դուրս է գալիս Մարսելլասը հրացանով և վիրավորում է Զեդին։ Ուոլլեսը ասում է, որ ողջ մնացած մոլագարի վերջը, մի լավ կտա։ Բուտչն ու Մարսելլասը պայմանավորվում են, որ սրա մասին, ոչ ոք աշխարհում չպետք է իմանա։ Բուտչն էլ պետք է հեռանա այս քաղաքից և երբեք չվերադառնա։ Հրաժեշտ տալով, Բուտչը դուրս է գալիս, և Զեդի մոտոցիկլով գնում է Ֆաբիանի ետևից։ Իր ընկերուհուն, Բուտչն ասում է, որ այսօր իր կյանքի ամենատարօրինակ օրն էր և առանց ոչ մի բան վերցնելու, նրանք հեռանում են քաղաքից։ Այստեղ ավարտվում է սյուժետային գիծը։

Իրավիճակ Բոննիի հետ[խմբագրել]

Առաջին մասի շարունակությունն է։ Հանկարծ մյուս սենյակից, անսպասելիորեն դուրս է գալիս՝ ևս մեկ Բրեդի աշխատակիցը, և փակ աչքերով դատարկում է իր ատրճանակի ամբողջ պահեստատուփը։ Ի զարմանս Ջուլսի և Վինսենթի, ոչ մի փամփուշտ չի հասնում թիրախին, այսինքն՝ իրենց։ Նրանք երկուսով կրակում ու սպանում են վրիպող կրակողին։ Հետո նրանք Բրեդի ողջ մնացած աշխատակցին՝ Մարվինին, որը վախեցած կոչ էր եկել անկյունում, վերցնում են իրենց հետ և լքում են հանցանքի վայրը։

Այն փաստը, որ ոչ մի արձակած փամփուշտ չդիպչեց իրենց, Ջուլսը ընկալում է որպես Աստծո օգնություն և լրջորեն սկսում է մտածել այդ մասին։ Վինսենթը սկզբում ծաղրում է իրեն, բայց Ջուլսը ավելի ու ավելի է խորանում դրա մեջ։ Կարծելով, թե դա պարգև էր Աստծո կողմից, նա մտածում է իր արարքների ու մեղքերով լի կյանքի մասին։ Հանկարծ այդ պահին, մեքենայի մեջ, Վինսենթը անզգուշորեն վերաբերվելով ատրճանակին, միամիտ կրակում է Մարվինի գլխի ուղղությամբ։ Ամբողջ մեքենան, ապակիները և դեմը նստած երկու հանցագործները, արյան մեջ են թաթախվում։ Խուճափի ու տագնապի մեջ, Ջուլսը արագորեն զանգահարում է իր միակ ընկերոջը այդ թաղամասում՝ Ջիմմիին։ Նրանք տանում են դիով մեքենան Ջիմմիի ավտոտնակ։ Ջիմմին շատ է զայրանում ու վախենում, քանի որ շուտով պետք է տուն վերադառնա իր կինը՝ Բոննին։ Ջուլսը ահազանգում է Մարսելլաս Ուոլլեսին, որը խնդիրը լուծելու համար, ուղարկում է միսթեր՝ Վինսթոն Վուլֆին, մարդուն, ով լուծում է խնդիրները։

Միսթեր Վուլֆի ղեկավարության տակ, նրանք պետք է լուծեն ամեն ինչ, մինչ Բոննիի տուն գալը։ Մաքրվում է մեքենան արյունից և թռած ուղեղի հետքերից։ Վինսենթին և Ջուլսին լողացնում են ու նոր, ծիծաղելի շորեր տալիս։ Մարվինի դիակը տեղավորում են մեքենայի բեռնախցի մեջ և տանում են Վուլֆի ընկերոջ՝ Հրեշ Ջոյի ավտոաղբանոց։ Այնտեղից Վուլֆը, Հրեշ Ջոյի աղջկա հետ, հեռանում է զվարճանալու, իսկ Վինսենթն ու Ջուլսը գնում են նախաճաշելու։

Վերջաբան[խմբագրել]

Ջուլսն ու Վինսենթը նախաճաշում են մի ճանապարհային ռեստորանում։ Նրանք քննարկում են Ջուլսի ցանկությունը լքել քրեական աշխարհը։ Վինսենթը զուգարան է գնում, ինչից հետո ավազակներ՝ Րինգոն և Իոլանդան, սկսում են կողոպուտը։ Նրանք հավաքում են բոլորի դրամապանակները պարկի մեջ։ Երբ հերտը հասնում է Ջուլսին, վերջինս հաճույքով գցում է իր դրամապանակը պարկի մեջ։ Րինգոն նկատում է Ջուլսի ճամպրուկը և պարտադրում է բացել այն։ Երբ Րինգոն ապշահար նայում է ճամպրուկի միջի գումարին, Ջուլսը խլում է ավազակի զենքն ու իր ատրճանակով պահում է Րինգոյին։ Իոլանդան խուճափի մեջ է ընկնում և նշան է բռնում Ջուլսի ուղղությամբ։ Վերադառնում է նաև Վինսենթը, որը նշանի վրա է պահում աղջկան։ Ջուլսը սկսում է զրուցել Րինգոյի հետ։ Նա ստիպում է հանել պարկից իր դրամապանակը, այնտեղ վատ գումար չէ, և ասում է, որ Րինգոն կարող է վերցնի այն իրեն։ Նաև կարող է վերցնի պարկի եղած պարունակությունը։ Սակայն Ջուլսը նշում է, որ չի կարող հենց այնպես տալ մեկին ճամպրուկը, որը այդքան դժվարությամբ է ձեռք բերել, իր տիրոջ համար։ Ջուլսը կարդում է Րինգոյին Աստվածաշնչի այն հատվածը, որը կարդում էր Բրեդին սպանելուց առաջ։ Նա ասում է, որ այս հատվածը կարդալուց հետո, միշտ վերջ է տվել մեկի կյանքը, սակայն հիմա, նա որոշել է փոխել իր ապրելաձևն ու լիովին ուղղվել։ Նա հնարավորություն է տալիս կողոպտիչներին հեռանալ, ինչից հետո Ջուլսն ու Վինսենթը, նույնպես լքում են դեպքի վայրը։

Սյուժեի ճշտությունը[խմբագրել]

Ինչպես և Տարանտինոյի նախորդ՝ «Կատաղած շներ» ֆիլմում, այս ֆիլմում էլ, սյուժեի դեպքերը խառնած են և ցույց են տրված ոչ ճիշտ հերթականությամբ։ Սցենարում կարելի է հաշվարկել վեցը մաս, որոնցից միայն երեքը ունեն հեղինակային անվանումներ։


ֆիլմի դեպքերի կարգը.

  1. նախաբան
  2. Վինսենթը և Ջուլսը
  3. Վինսենթ Վեգան և Մարսելլաս Ուոլլեսի կինը
  4. Ոսկե ժամացույց
  5. Իրավիճակ Բոննիի հետ
  6. վերջաբան


ժամանակագրական կարգը.

  1. Վինսենթը և Ջուլսը
  2. Իրավիճակ Բոննիի հետ
  3. նախաբան և վերջաբան
  4. Վինսենթ Վեգան և Մարսելլաս Ուոլլեսի կինը
  5. Ոսկե ժամացույց

Առաջին և վերջին մասերը (կողոպուտի տեսարանը), զուգորդվում են ժամանակով և տեղի են ունենում նույն վայրում։ Երկու իրար հաջորդող ժամանակագրական մասերը («Վինսենթ Վեգան և Մարսելլաս Ուոլլեսի կինը» ու «Ոսկե ժամացույց»), ցույց են տրված իրար ետևից։

Նկարահանող անձնակազմ[խմբագրել]

  • ռեժիսոր - Քվենտին Տարանտինո
  • պրոդյուսեր - Լոուրենս Բենդեր
  • սցենարիստներ - Քվենտին Տարանտինո, Ռոջեր Էվերի
  • օպերատոր - Անջեյ Սեքուլա
  • մոնտաժ - Սալլի Մենքե

Դերակատարներ[խմբագրել]

Դերասան Դեր
Ջոն Տրավոլտա Վինսենթ Վեգա
Սեմյուել Ջեքսոն Ջուլս Ուինֆիլդ
Ումա Թուրման Միա Ուոոլլես
Բրյուս Ուիլիս Բուտչ Քուլլիջ
Վինգ Ռեյմս Մարսելլաս Ուոլլես
Թիմ Ռոթ Րինգո
Քվենտին Տարանտինո Ջիմմի
Քրիստոֆեր Ուոքեն կապիտան Կունց
Ամանդա Փլամմեր Իոլանդա
Մարիա դե Մեդեյրոս Ֆաբիան
Հարվի Կեյտել Վինսթոն Վուլֆ
Էրիկ Շտոլց Լենս
Դուեյն Ուայտակեր Մեյնարդ
Փիթեր Գրին Զեդ
Ռոզաննա Արքեթ Ջոդի
Էնջելա Ջոունս Էսմերալդա Վիլլալոբոս
Ֆիլլ Լամար Մարվին
Ֆրենկ Ուեյլի Բրեդ
Բեռ Սթիրս Ռոջեր
Էրիկ Կլարկ Ջեյմս

Կտրատված մասեր[խմբագրել]

Ֆիլմն ունի ընդամենը մեկ կտրած մաս. տեսարանը, որտեղ Ջուլսը մտածում է, թե ինչպես ազատվել ռեստորանը կողոպտող՝ Րինգոյից և Իոլանդայից։ Նա հանում է իր ատրճանակը և երկու անգամ կրակում է Րինգոյի ուղղությամբ։ Այնուհետև նա թեքվում է հարյուր ութսուն աստիճանի տակ և երեք կրակոցով, սպանում Իոլանդային։ Դրանից հետո հանդիսատեսը դարձյալ տեսնում է Ջուլսին, որը զրուցում է Րինգոյի հետ։ Պարզ է դառնում, որ բոլոր կրակոցները, տեղի էին ունենումՋուլսիգլխիմեջ։