Հիմնական գույներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիմնական գույները լինում են 3 տեսակի՝ կարմիր, կանաչ և կապույտ: Այս գույները անհնար է ստանալ այլ գույներ խառնելով, ընդհակառակը, այս երեք գույները խառնելով մենք ստանում ենք մնացած բոլոր գույները: Հիմնական գույները, ինչպես նաև սևը և սպիտակը (որոնք գույներ չեն համարվում), իրար խառնելով՝ կարող ենք ստանալ ցանկացած գույն` ցանկացած երանգ: Հիմնական գույներից ստացված այդ գույները և երգանգները կոչվում են երկրորդային գույներ՝ երկնագույն, դեղին և պուրպուր:

Բովանդակություն

Գույների կոնտրաստություն [խմբագրել]

Շրջակա գույները ազդում են մեր գույների ընկալման վրա: Օրինակ՝ դիտարկելով նկարը՝ կարելի է ընդգծել, թէ ինչ տեսք ունի նույն կարմիր քառակուսին տարբեր գույների վրա:

Color blocks.svg


Սև ֆոնի վրա կարմիր քառակուսին երևում է մեծ և ավելի պայծառ: Սպիտակ ֆոնի վրա, ընդհակառակը, կարմիրը երևում է փոքր: Նարնջագույն ֆոնի վրա կարմիրը երևում է ավելի եթերային, իսկ բաց կապույտի վրա ընդհանրապես կարմիրը ասես ավելի պայծառ լինի:

Գույնի ստացում [խմբագրել]

Գույնի ստացումը բաժանվում է 2 եղանակի՝ ադետիվ մեթոդ և սուբտրակտիվ մեթոդ:

Ադետիվ մեթոդ [խմբագրել]

Ադետիվ մեթոդը կամ գույների միախառնելու մեթոդը աշխատում է գլխավոր երեք գույները իրար միախառնելիս: Եթե, օրինակ, միաժամանակ էկրանի վրա ուղղորդել երեք լուսային ճառագայթ (կարմիր, կանաչ, կապույտ), ապա նրանց պայծառությունը (ինտենսիվությունը) կառավարելով՝ կարող ենք ստանալ բոլոր մնացած գույները:

Սուբտրակտիվ մեթոդ [խմբագրել]

Սուբտրակտիվ մեթոդ դա երկրորդական երկնագույն, դեղին և պուրպուր գույների խառնումից ստացումն է առաջնային գույներ՝ կարմիր, կանաչ և կապույտ: