Առանց դեմքի
| Առանց դեմքի Face/Off |
|
![]() |
|
| Ժանր | մարտաֆիլմ |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1997 |
| Պրեմիերա | հունիսի 27, 1997 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ջոն Վու |
| Պրոդյուսեր | Ջոն Վու Մայքլ Դուգլաս |
| Սցենարիստ(ներ) | Մայք Վերբ Մայքլ Կոլլերարի |
| Դերակատարներ | Ջոն Տրավոլտա Նիկոլաս Քեյջ |
| Օպերատոր | Օլիվեր Վուդ |
| Երաժշտություն | Ջոն Պաուելլ |
| Մոնտաժ | Սթիվեն Քեմպեր Քրիստիան Վագներ |
| Ընկերություն | Touchstone Pictures Paramount Pictures |
| Տևողություն | 138 րոպե |
| Բյուջե | 80,000,000 $ |
| Շահույթ | 245,676,146 $ |
| MPAA վարկանիշ | |
| IMDb | ID 0119094 |
«Առանց դեմքի» (անգլերեն՝ Face/Off), 1997 թվականին ռեժիսոր Ջոն Վուի նկարահանած մարտաֆիլմ:
Ֆիլմը ներկայացվել է Օսկարի լավագույն ձայնային էֆեկտներ անվանակարգում, ստացել է 8 տարբեր կինոմրցանակ:
[խմբագրել] Սյուժե
ՀԴԲ-ի գործակալ Շոն Արչերը երկար ժամանակ հետևողականորեն փնտրում է Կաստոր և Պոլուքս Տրոյ եղբայներին, ովքեր հայտնի միջազգային հանցագործներ են: Իսկ Կաստորի հետ կապված նա անձնական վրեժ ունի լուծելու: Կաստորը սպանել էր իր հնգամյա որդուն: ՀԴԲ-ն ընկնում է եղբայրների հետքի վրա և օդանավակայանում ձերբակալում Պոլուքսին, իսկ տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո Կաստորը վիրավորվում է և ընկնում կոմայի մեջ:
Շուտով պարզվում է, որ թռիչքից առաջ եղբայրները թունավոր գազ արտանետող ռումբ են տեղադրել քաղաքում: Պոլուքսը չի ցանկանում հայտնել ռումբի տեղը:
ՀԴԲ-ն Շոնին առաջարկում է վտանգավոր առաքելություն կատարել: Հատուկ վիրահատության օգնությամբ նրա դեմքի մաշկի փոխարեն դնում են հանցագործ Կաստորի դեմքը, որպեսզի նա, ներկայանալով որպես Կաստոր, կարողանա բանտում տեղեկություն ստանալ ռումբի վայրի մասին: Անվտանգությունից ելնելով այս ամենը խիստ գաղտնի է պահվում:
Այդ ժամանակ հիվանդանոցում Կաստորը անսպասելի արթնանում է կոմայից և, տեսնելով Շոնի վիրահատված դեմքը, հասկանում է, թե ինչ է կատարվել և բռնությամբ ստիպում է բժշկին Շոնի դեմքը դնել իր դեմքի փոխարեն, որից հետո նա սպանում է բժշկին և ՀԴԲ-ի գործակալներին, ովքեր գիտեին այս գործողության մասին ...
[խմբագրել] Դերակատարներ
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Ջոն Տրավոլտա | սկզբում Շոն Արչեր, ապա Կաստոր Տրոյ |
| Նիկոլաս Քեյջ | սկզբում Կաստոր Տրոյ, ապա Շոն Արչեր |
| Ջոան Ալլեն | Եվա Արչեր Շոն Արչերի կին |
| Դոմինիկ Սուեյն | Ջեյմի Արչեր Շոն Արչերի աղջիկ |
| Ալեսսանդրո Նիվոլա | Պոլուքս Տրոյ |
| Նիկ Կասսավետիս | Դիտրիխ Հասսլեր Տրոյ եղբայրների գործակալ |
| Ջինա Գերշոն | Սաշա Հասսլեր Կաստորի սիրուհի |
| Հարվի Պրեսնելլ | Վիկտոր Լազարո Շոն Արչերի ղեկավար |
| Քոլմ Ֆոերո | Մալքոլմ Ուոլշ վիրահատող բժիշկ |
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Առանց դեմքի(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Առանց դեմքի»(ռուս.) ֆիլմը «kinopoisk» կայքում:
- «Առանց դեմքի»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Առանց դեմքի»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Առանց դեմքի(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoesկայքում
