Իոսիֆ Ստալին
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իոսիֆ Ստալին (իսկական ազգանունը` Ջուղաշվիլի (վրաց.՝ იოსებ ჯუღაშვილი), 1879թ՞ դեկտեմբերի 21, Գորի, Թիֆլիսի գուբերնիա, Ռուսական կայսրություն -1953թ. մարտի 5, Կունցևո, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), նշանավոր խորհրդային կուսակցական քաղաքական գործիչ, կոմունիստական կուսակցության առաջնորդ:
1920-ական թթ. դարձել է երկրի (Ռուսաստանի), նաև ամբողջ խորհրդային (Սովետական) միության առաջնորդ: Իր ձեռքում կենտրոնացրել է երկրի կառավարման բոլոր լծակները: Հաշվեհարդար է տեսել բոլոր ներկա և նախկին քաղաքական հակառակորդների հետ: Բռնաճնշումները 1930-ական թթ. դարձել են զանգվածային: Պետանվտանգությունը հետևում էր քաղաքացիների պահվածքին ու գործերին: Նույնիսկ մեկ փոքր օրենք խախտելու դեպքում, քաղաքացուն կարող էին ձերբակալել և Ստալինյան ճամբարներ ուղարկել, ուր տառապում էին բազում անհիմն դատապարտված մարդիկ:
Ծայրահեղ բռնի միջոցներվ Ստալինը անցկացրել է ԽՍՀՄ-ում ինդուստրացումն ու կոլեկտիվացումը: Նրա անունով է կոչվել Ստալինգրադ (ներկայումս` Վոլգոգրադ) քաղաքը: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կարողացել է միավորել ժողովրդի ուժերը և փոխել պատերազմի ընթացքը: Ակտիվ մասնակցել է հակահիտլերյան միության ստեղծմանը: Դրա շնորհիվ Սովետական Միությանը հաջողվեց հաղթել ֆաշիստների իշխանությունը: Ստալինին նաև շնորհվել է "Գեներալիմուս" կոչումը:
Հետպատերազմյան տարիներին նրա նախաձեռնությամբ կրկին ծայր են առել բռնությունները:
Ստալինը վախճանվել է 74 տարեկան հասակում: Նրա թաղմանը մասնակցում էին Մոսկվայի համարյա բոլոր բնակիչները: Թաղման երկար արարողության ժամանակ մարդկանց մահվան դեպքեր են արձանագրվել: Սկզբում Ստալինի մարմինը չէին հանձնել հողին, այլ ամփոփել էին Կարմիր հրապարակի Լենինի դամբարանում (այն սկսվեց կոչվել Վ. Լենինի և Ի. Ստալինի դամբարան ): Սակայն Նիկիտա Խրուշչովի կառավարման տարիներին` 1961 թ. հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը նրա դին գաղտնի հանվեց դամբարանից և թաղվեց Կրեմլի պատի մոտ:
Արտաքին հղումներ [խմբագրել]
