Կրեմլ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի կրեմլի պատերը
Կրեմլ (ռուս.՝ Кремль), հրակնատներ ու աշտարակներ ունեցող բերդապարիսպներով շրջապատված քաղաք հին Ռուսիայում: Բազմաթիվ քաղաքներում կան կրեմլի պատից դուրս գտնվող արվարձաններ, որոնց պաշտպանության համար կառուցվում էին լրացուցիչ արտաքին ամրություններ և այդ դեպքում «կրեմլ» էին կոչում պատերով շրջապատված քաղաքի կենտրոնական մասը: Ռուսիայում միայն այն բնակավայրերն էին քաղաքում համարում, որոնք նման բերդեր ունեին:
Մինչև 14-րդ դարը «կրեմլ» բառի փոխարեն օգտագործվում էր «դետինեց» տերմինը: Նաև տարբեր ժամանակաշրջաններում նման ամրությունները կոչում էին կրոմ, գորոդ, գորոդոկ, գրադ, կրեպոստ և այլն:
Գրականություն [խմբագրել]
Մեդիաֆայլեր այստեղ՝ Կրեմլ
- Раппопорт П. А. Древние русские крепости. М.: Наука, 1965. (ռուս.)
- Сурмина И. О. Самые знаменитые крепости России. М.: Вече, 2002.(ռուս.)
- Тихомиров М. Н. Древнерусские города. М.: Гос. изд. полит. лит-ры, 1956.(ռուս.)
- Яковлев В. В. Эволюция долговременной фортификации. М.: Воениздат, 1931.(ռուս.)